։Բուն TV-ի անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկման հյուրերն են պատմագետ Նժդեհ Հովսեփյանը, հրապարակախոս Գոռ Մադոյանը։ Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Սեպտեմբերի 28-ին հրապարակված Արցախի նախագահի հրամանագրով մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարվում է պետական համակարգը, Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Այս և Հայաստանի պատմության, հարատև պետականության և այլ հարցերի շուրջ քննարկմամբ է ընթացել «Դիլեմա» փոդքասթի արտահերթ թողարկումը։
- Ինչո՞ւ է միֆականացվել Արցախյան հարցը:
- Ի՞նչ հետևանքների կարող է բերել Հայաստանի պատմությունը համաշխարհային պատմությունից մեկուսացնելը:
- Ո՞րն է երրորդ ուժի բացառման բանաձևը:
- Ի՞նչ անել, որ ապահովվի Հայաստանի անկախ, հարատև պետականությունը:
- Արդյո՞ք վերջին 50-60 տարվա մեջ եղել են նման թշնամանքի և ատելության դեպքում համակեցության նախադեպեր:
- Ի՞նչ դեր ունեն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
- Հիմա ի՞նչ է ուզում Ադրբեջանը:
- Արդյո՞ք հիմնավոր են բնաջնջման վախերը, և ինչպե՞ս պետք է աշխատել դրանց հետ: