Միացիր մեզ որպես ՄՌԿ մասնագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը հրավիրում է միանալու իր դինամիկ թիմին որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման, հաստիքացուցակի մշտական թարմացման և կազմակերպությունում ընդհանուր ակտիվության ապահովման համար: Որպես ՄՌ կառավարման մասնագետ՝ դուք առանցքային դերակատարում կունենաք մեր մարդկային ռեսուրսների ռազմավարության ձևավորման և իրագործման գործում: Աշխատանքը հարմար է հատկապես  HR ոլորտում սովորող ուսանողների համար:

Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

Պահանջվող որակավորումներն ու հատկանիշները
  • ՄՌԿ ոլորտի գիտելիքներ և/կամ փորձ, այդ թվում՝ հարցազրույցներ վարելու, համապատասխան վերապատրաստումներ կազմակերպելու, վարելու, խրախուսման համակարգերի և ՄՌԿ ոլորտի այլ ուղղությունների վերաբերյալ
  • ՄՌ ժամանակակից մոտեցումների, մեթոդների և տեխնոլոգիաների իմացություն
  • G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
  • Աշխատանքային օրենսդրության բազային իմացություն
  • Անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն ու պատրաստակամություն
  • Ստեղծարար և նորարար մոտեցում
  • Նախանձախնդրություն և համարձակություն։
«Ինլայթ»-ից Ձեր ակնկալիքները

Ճկունություն: Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռավար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ: 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անդամագրության ընթացակարգը

Դիմորդների ընտրությունն իրակացնավում է երկու փուլով՝ գործնական առաջադրանք և հարցազրույց։ Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդներն անցնում են աշխատանքի: 

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ անդամակցելու  համար, անհրաժեշտ է լրացնել հետևյալ  հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: 


Մեր այլ հայտադիմումները.