Նոր գործընկերություն «Ինլայթ»-ի և ՀԵՀ-ի միջև

Նոր գործընկերություն «Ինլայթ»-ի և Հայաստանի եվրոպական համալսարանի միջև

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նոր գործընկերություն է ձևավորել Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) հետ։

Հուշագրի ստորագրման նախաձեռնողներն են ՀԵՀ-ի Կարիերայի զարգացման և շարժունության բաժինը, ինչպես նաև Լեզվաբանության, հաղորդակցության և մանկավարժության ֆակուլտետը։

Համագործակցությամբ նախատեսվում է խորացնել փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով․

  • կրթական և պրակտիկ ծրագրերի իրականացում
  • մասնագիտական սեմինարների, դասընթացների և աշխատարանների կազմակերպում
  • ուսանողական պրակտիկայի իրականացում «Ինլայթ»-ում
  • ուսանողների ներգրավում կամավորական և համայնքային ծրագրերում

Այս համագործակցությունը միտված է խթանել համատեղ հետազոտական նախաձեռնությունների զարգացումը, բացել ուսանողների մասնագիտական աճի նոր հնարավորություններ և ամրապնդել կապը կրթական ոլորտի և հանրային հետազոտությունների միջև։