Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը մեկամսյա արձակուրդից հետո թարմացած ուժերով վերսկսում է իր աշխատանքները: Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ ԵՎՀԿ 2015 թվականի 2-րդ նստաջրանի առաջին նիստը: Քննարկվեցին ապագա վերլուծությունների թեմաները և ձևաչափերը, որոնք մոտ ապագայում կտեղադրվեն կայքում: Նոր նստաշրջանը մեր կենտրոնը սկսում է նաև ուրախալի լուրով. ԵՎՀԿ անդամ Դավիթ Պետրոսյանը զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից և այսուհետ կշարունակի իր վերլուծական գործունեությունը մեր կենտրոնում:
Սպասեք թարմ, հետաքրքիր և նոր խոսք ասող վերլուծությունների: