Կարևորելով կոռուպցիայի վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը և արդար կառավարման մեջ երիտասարդների գործուն դերը` Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը Ծաղկաձորում մասնակցեց Հակակոռուպցիոն կրթության ճամբարին: Նախաձեռնությունն իրականացվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:
Նպատակն է երիտասարդների մոտ ձևավորել վերլուծական և կառուցողական մտածելակերպ, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք, թիմային համախմբված աշխատանքի հմտություններ, քաղաքացիական ակտիվություն և մասնակցություն: Հինգօրյա ճամբարի ընթացքում մասնակիցներն առանձին խմբերով ուսումնասիրել են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված տարբեր երկրների փորձը, կազմակերպել բանավեճեր, ինտերակտիվ ուսուցողական խաղեր: Ճամբարի ընթացքում ԵՎՀԿ յոթ անդամները նաև հակակոռուպցիոն դասընթացներ վարեցին ծրագրի մասնակից մոտ 30 դպրոցականների համար: