«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ը «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության հետ մեկտեղ նախաձեռնել են գիդ-ուղեկցորդների դպրոց, որի ընթացքում կանցկացվեն երկու ամիս տևողությամբ անվճար դասընթացներ:
Դպրոցի նպատակն է համակողմանի և խորը գիտելիքներ հաղորդել մասնակիցներին զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ ինչպես տեսական պարապմունքների, այնպես էլ գործնական այցելությունների միջոցով, որոնց ընթացքում նախատեսվում են այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր: ԵՎՀԿ վերլուծաբաններից Արեգ Քոչինյանը, Աննա Խաչյանը, Գոռ Մադոյանը և Նժդեհ Հովսեփյանը դասավանդելու են դպրոցում:
«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ը մշտապես նեցուկ է նմանօրինակ նախագծերին և նախաձեռնություններին: