ԵՎՀԿ նախաձեռնության առաջին ու կարևոր սկզբունքներից է պահպանել հավասարահեռությունը բոլոր քաղաքական և արտասահմանյան ուժերից, գերխնդիրն է` լինել օբյեկտիվ և վերլուծական կազմակերպություն:
«Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ թողարկվող «Բարև Երկիր» հաղորդմանը տված հարցազրույցում ԵՎՀԿ ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը (նախագահ), Գայանե Գալոյանը (PR խմբի անդամ) և Հայկ Յարալյանը (քարտուղար) ներկայացրին ԵՎՀԿ ծագումն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տեղեկություններ հայտնեցին կազմակերպության հնարավորությունների, անդամակցելու վերաբերյալ: