Յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում, թե որքան շատ պետք է լինեն աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը իր երկրում: Հատկանշական է, որ զարգացող երկրները, ի տարբերություն զարգացած պետությունների, տարվա ընթացքում ունենում են ավելի շատ հանգստյան օրեր: Հայաստանում ոչ աշխատանքային օրերի ցուցանիշը կազմում է ավելի քան 120 օր, և մասնագետների պնդմամբ՝ դա կարող է ազդել ոչ միայն տնտեսության, այլ նաև գնաճի վրա: «ԱՐ» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր այս հարցին: Հարցի վերաբերյալ քննարկմանը մասնակցել է նաև ԵՎՀԿ նախկին փոխնախագահ Հարություն Ավագյանը: