Նոյեմբերի 7-ին, ժամը 18։00-ին Ռուսական արվեստի թանգարանում (Իսահակյան 38 հասցեում) տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Զինապարտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկմանը: Բանախոսությամբ հանդես եկավ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը։
Միջոցառումը իրականացվեց բանախոսություն-քննարկում ձևաչափով, որին ներկա Էին ուսանողներ, երիտասարդներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հետաքրքրված այլ անձինք։
Միջոցառումը կազմակերպվել էր Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի #Livetalks նախագծի շրջանակում:
#LiveTalks-ը ինտերակտիվ բանախոսությունների և քննարկումների հարթակ է, որի միջոցով ԵՎՀԿ-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, մշակել դրանց լուծման տարբերակներ, բանավիճել արդիական խնդիրների շուրջ, ինչպես նաև նոր կապեր հաստատել ոլորտի մասնագետների հետ: