#AcoyaTalks-ը վերլուծական վիդեոնախագիծ է, որը ներկայացնում է տեսահոլովակներ զրույց-մենախոսություն ձևաչափով, որոնք վերաբերում են ամենատարբեր թեմաների՝ տնտեսագիտական, պատմագիտական, հասարակագիտական, քաղաքագիտական և այլն: Նախագծի նպատակը երիտասարդների հարցադրումները, գաղափարները և վերլուծությունները հանրության լայն շրջանակներին առավել օպտիմալ եղանակով հասանելի դարձնելն է: Նախագծի ղեկավարը ԵՎՀԿ փոխնախագահ Աննա Խաչյանն է:
Տեսահոլովակների նկարահանումը իրականացվում է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի աջակցությամբ: Տեսահոլովակները տեղադրվում են թե՛ ԵՎՀԿ յութուբյան ալիքում, թե՛ կայքէջում՝ #AcoyaTalks խորագրի ներքո:
#AcoyaTalks-ը ACoYA TV առաջիկա նախաձեռնության առաջին ծրագիրն է և կրելու է շարունակական բնույթ: