«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է հերթական #LiveTalks նախագիծը՝ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ» խորագրով։
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 17:00-ին, #Հոդված3 ակումբում (Հասցեն՝ Թումանյան 26ա)
Բանախոսներն են՝
Օլյա Ազատյան-Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս
Անի Կոջոյան-Երևանի պետական համալսարանի դասախոս, Բաց հասարակության հիմնադրամների «Կրթություն» ծրագրի պատասխանատու
Դավիթ Պետրոսյան-«ԵՊՀ ռեստարտ նախաձեռնության անդամ, ակտիվիստ
Աննա Խաչյան-ԵՎՀԿ փոխնախագահ, վերլուծաբան
Արեգ Քոչինյան-ԵՎՀԿ նախագահ, վերլուծաբան
#LiveТalks-ը առցանց ուղիղ հեռարձակվող բաց քննարկումների հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բարձրացնել իրենց հուզող խնդիրները, քննարկել դրանց լուծման տարբերակները ոլորտների պատասխանատուների, փորձագետների ու մասնագետների հետ, բանավիճել արդիական խնդիրների շուրջ:
Քննարկվող հարցերը՝
-Ուսանողության դերակատարությունը հեղափոխական գործընթացներին
-Բուհական համակարգում առկա քաղաքական աստառ ունեցող խնդիրները և խութերը, բարեփոխման ուղիները և գործիքները
-Կրթության ազատագրում. ումի՞ց/ինչի՞ց և ինչպե՞ս
-Ուսանողների, դասախոսների, բուհական համակարգի աշխատակիցների դերային բաշխումները առաջիկա գործընթացներում
-Կրթական դաշտի վերաձևակերպման անհրաժեշտությունը
Մուտքն ազատ է: