2018թ. օգոստոսի 7-ին ԵՎՀԿ նախագահ, պատմագետ Աննա Խաչյանը և վերլուծաբան, պատմագետ Գոռ Մադոյանը հյուրընկալվել էին «Շողակաթ» հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարին:
Զրույցի թեման թավշյա հեղափոխության համատեքստում նոր սերնդի ակնկալիքներն էին: Հյուրերը քննարկեցին հեղափոխությանը երիտասարդության մասնակցության հիմնահարցերը, զրուցեցին քաղաքացիական հասարակության կայացման գործում նրանց ներգրավվածության, երիտասարդների և ավագ սերնդի փոխհարաբերությունների, հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության, երիտասարդների սպասելիքների և անելիքների շուրջ: