Մեկնարկում է #LiveTalks5-ը

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն իրականացնում է հերթական #LiveTalks նախագիծը՝ «1968 թ. ֆրանսիական և 2018 թ. հայկական հեղափոխությունների պաստառների համեմատական վերլուծություն» խորագրով

Հանդիպումը տեղի կունենա Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին, #Հոդված3 ակումբում (Հասցեն՝ Թումանյան 26ա)

Հանդիպման բանախոս | Մարինե Խաչատրյան՝ «Ինլայթ» ՀԿ-ի վերլուծաբան

 ––

Պաստառները, թվում է, ընդամենը հեղափոխությունների ականատեսն ու մասնակիցն են և հեղափոխությունից հետո, իրենց գործն ավարտած լինելով, դադարում են հետաքրքության առարկա լինելուց, սակայն դրանք բանալի են հասարակական տրամադրությունների խորքերը թափանցելու ու շարժումների տրամաբանությունը ըմբռնելու համար։

Թե՛ 1968թ․ մայիսին Փարիզում տեղի ունեցած լայնածավալ ցույցերի, թե՛ արդեն իսկ 2018թ․ հայկական թավշյա հեղափոխության ժամանակ օգտագործվել են պաստառներ՝ որպես հասարակության տրամադրությունների խոսնակներ, որոնց համեմատական վերլուծությունը այս բանախոսության նպատակն է։

Եթե թավշյա հեղափոխության պաստառները հիմնականում իշխանությունների ու հասարակության միջև հարաբերությունների պարզման փորձեր էին, տարիներով չկայացած իշխանություն-հասարակություն երկխոսության պոռթկուն դրսևորումն էին, անվերջ հետաձգվող խոսակցության սպասված կայացումն ու բուռն հանգուցալուծումը, ապա ժողովրդավարության պայմաններում ֆրանսիական պաստառները առավելապես հասարակության մենախոսությունն են ինքն իր հետ, սեփական (ոչ միայն իշխանությունների) ախտերը զատորոշելու ու ջրի երես հանելու, նոր ուղենիշներ ուրվագծելու փորձեր էին։ Նշված տարբերությունների մեջ էլ պետք է փնտրել այս երկու իրադարձությունների տարբեր ելքերի պատճառները։

Մուտքն ազատ է: