Նոյեմբերի 25-ին Իբիս հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի անվանափոխությունից հետո առաջին համագումարը:
Համագումարի ընթացքում ամփոփվեցին 2017թ.-ի սեպտեմբերից մինչև 2018թ.-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմակերպության գործունեությունը, իրականացրած ծրագրերը, հրապարակված աշխատանքները, միջոցառումները, ինչպես նաև կազմակերպության անվանափոխության, վերաբրենդավորման և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան կազմակերպության նախագահ Աննա Խաչյանը, նախկին նախագահ Արեգ Քոչինյանը, փոխնախագահ Դավիթ Պետրոսյանը, ինչպես նաև բաժինների ղեկավարներ Տաթև Դերզյանը, Ռուզաննա Հովհաննիսյանը, Արփի Պարսամյանը, Նունե Մաթևոսյանը և կազմակերպության որոշ անդամներ ու կամավորներ, հանձինս՝ Նարե Սմբատյանի, Վահե Սալահյանի, Հեղինե Ալեքսանյանի:
Կազմակերպության ընթացիկ և հետագա գործունեության ռազմավարության մշակման համար կազմակերպվեց EnlightCaffee մտագրոհային խաղ-քննարկումը: Արդյունքում վերհանվեցին և քննարկվեցին բոլոր այն կետերը, որոնց անդրադարձել էին մասնակիցները:
Համագումարի ընթացքում կազմակերպվեցին նաև Կազմակերպության Կանոնադրական մարմինների՝ Խորհուրդ, Վերաքննիչ, Վերստուգող, ընտրությունները՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, և ամփոփվեցին արդյունքները. /Խորհուրդ՝ Լուսինե Հովհաննիսյան, Արմինե Մուրադյան, Գոռ Մադոյան; Վերաքննիչ՝ Նարե Սմբատյան; Վերստուգող՝ Լուսինե Խաչատրյան/:
Նորընտիր մարմիններն իրենց գործունեությունը կմեկնարկեն 2019թ. հունվարից:
Ավարտին կազմակերպության նախկին և ներկա անդամներից ոմանք ստացան կամավորության վկայականներ, հավաստագրեր և շնորհակալագրեր՝ կազմակերպության գործունեության մեջ իրենց ունեցած ներդրումի և նվիրումի համար: