«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ «Անցյալի ներկայությունը» խորագրով:
«.. Պատմությունն իրոք գործ ունի անցյալի հետ, բայց անցյալի հետ միայն ներկայի հետ հարաբերության մեջ: Ամեն նոր սերունդ անցյալը հարցնում է իր ներկայից, եւ արդեն հարցերի ցանկն ու բնույթը կախված է ներկայի դիրքից՝ հետաքրքիր է ա՛յն, ինչ պատասխանում է ներկայի հարցերին: Պատմականն, ուրեմն, ա՛յն անցյալն է, որը հետաքրքրիր է, կենդանի է, կապ ունի ներկայի հետ, արդիական է:
Ներկայացնել պատմական անցյալը նշանակում է ներկա բերել այն, ներկա դարձնել, թվացյալ հնությունը նորության վերածել: Այստեղ չկա հակասություն՝ եթե մենք դիտարկում ենք երեւույթների էությունը, այլ ոչ թե սոսկ ձեւը, ապա հնության եւ նորության հակասությունը վերանում է:»
— Հրանտ Տեր-Աբրահամյան
Նախագիծը, որպես արխիվային նյութերի շտեմարան, միտված է շարունակաբար ընդլայնվելուն: Շտեմարան, որտեղ կզետեղվեն հայ հասարականան — քաղաքական մտքի պատմության վերաբերյալ արխիվային նյութեր, հասարակական, քաղաքական, սոցիալական, մշակութային պատմությանը վերաբերող փաստաթղթեր, նկարներ, թերթեր, ամսագրեր, հանդեսներ, տեսաժապավեններ, լուսանկարներ և արխիվային այլ նյութերի թվայնացված տարբերակներ:
Ծրագիրը մեկնարկում ենք «Հայ քաղաքական միտք | 88 Շարժում» ենթաբաժնով:
«Հայ քաղաքական միտք» ենթաբաժինը ներառում է հայ հասարակական ” քաղաքական մտքի պատմության վերաբերյալ արխիվային նյութեր, 1988 թվականի Ղարաբաղյան շարժման վերաբերյալ հարցազրույցներ, հոդվածներ, թերթեր, թռուցիկներ և այլն, ի թիվս որոնց նախկին Համբարձում {Համբարձում Գալստյանի հիշատակին և Ղարաբաղյան շարժմանը նվիրված կայք, որն այժմ չի գործում} կայքի արխիվային նյութերը, որոնք տրամադրել է կայքի նախկին խմբագիր Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Հրապարակումները շուտով ..