Ոսկեղենիկ նախաձեռնության առաջին հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։
⚠️ Երկու լեզուների տեւական շփման արդյունքում երբեմն յուրացվում են քերականական կառույցներ, որոնց համարժեքները կան այդ լեզվում: Դրանք օտարաբանություններ են: Մեր լեզվում շատ են ռուսերենից կատարված պատճենումները, որոնցից մեկն է, օրինակ, «նվագել դաշնամուրի վրա» (ռուս.` играть на пианино): Ճիշտ ձևը «դաշնամուր նվագել»-ն է:
? Լեւոն Եզեկյան, «Հայոց լեզու», Երեւան, 2007թ:
⚠️Ավելադրությունը լեզվական մի երևույթ է, երբ խոսքի մեջ ավելացվում են բառեր իմաստի կամ արտահայտչական երանգի ուժեղացման համար: Իրականում դրանք տրամաբանորեն ավելորդ են, գաղափարը ոչ մի իմաստով չի հարստանում:
? Աղբյուրը՝ Գ. Ջահուկյան, Հ. Խլղաթյան,«Հայոց լեզվի ոճաբանություն», «Զանգակ 97», Երևան, 2007:
Պատճառական բայերի անցյալ կատարյալը կազմվում է հետևյալ կերպ` վերջԱՑՐի, խոսԵՑՐի, այլ ոչ թե` վերջացրեցի, խոսեցրեցի:
? Աղբյուրը՝ Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, «Ձևաբանություն», «Զանգակ 97» հրատ., Երևան, 2008:
Վ-ն կրավորական սեռի ցուցիչ է, որը ցույց է տալիս` գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային: Կիրառվում է մեծ մասամբ խոսքին հանդիսավոր ոճ տալու նպատակով։
Սակայն շատ հաճախ, հատկապես առօրյա-խոսակցական ոճում, այն կիրառվում է ոչ տեղին՝ կազմելով ոչ հայերենյան կազմություններ, ինչպես` գրՎենք, լռՎենք և այլն։
Եղեռնը նախճիրն է, կոտորածը, սպանդը, որ կատարվել է 1915 թվականին, իսկ հուշահամալիրը՝ այդ զոհերի հիշատակը հավերժացնող կառույցը։ Ուստի պետք է գնալ հուշահամալիր և ոչ` Եղեռն։
Ինչու՞ գտնվել ազատության ՄԵՋ, եթե կարելի է ԼԻՆԵԼ ազատ:
Միտքը, գաղափարը, պատմությունը, թեման չեն կիսում, առավել ևս՝ կիսվում դրանով:
Պատմե՛ք իրար, բայց երբեք մի՛ կիսվեք՝ մնալով ամբողջական:
Դու ավելին կարող ես անել, քան պարզապես բզբզալը: