1988 թվականի հանրահավաքների ժամանակ օգտագործված պաստառներ, որոնք խորհրդանշում են խորհրդային օրգանների ծախվածությունը և կամակատար լինելը
Պլակատ, որտեղ «ПРЕССАААААА!!!!» («Մամուուո՜ւլ») բառը գրված է երկու հեռախոսների միջև, ակնարկելով մամուլի՝ արտաքին ճնշումների ենթարկվելու փաստը: Օպերայի հրապարակ, հուլիս-օգոստոս 1988 թ.: Լուսանկարը՝ Հ. Մարությանի:
Պլակատ, որտեղ Կրեմլի հովանավորությամբ գործող ադրբեջանցի թուրքի դուդուկի տակ պարում են կենտրոնական մամուլի օրգանները, այդպիսով ուղղակիորեն մատնանշելով խորհրդային մամուլի ծախվածությունը և կամակատար լինելը: Օպերայի հրապարակ, 24 նոյեմբերի 1988 թ.: Լուսանկարը՝ Հ. Մարությանի:
Պլակատ, որտեղ մամուլի կենտրոնական և հանրապետական օրգանների վերնագրերից կազմված հագուստը հագցված է մարիոնետ խրտվիլակին, ինչով խորհրդանշում է այդ օրգանների ծախվածությունը և կամակատար լինելը։ Օպերայի հրապարակ, 13 հոկտեմբերի 1988 թ.։ Լուսանկարը՝ Հ. Մարությանի։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ