Սեպտեմբերի 19-ին «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը մասնակցել է Անվտանգության խորհրդի գրասենյակում քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը:
Հանդիպումը կազմակերպվել էր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում:
Ի թիվս այլ կազմակերպությունների՝ հանդիպմանը ներկա էին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ի, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչները:
Մասնակիցներին ներկայացվել է ազգային անվտանգության կառուցվածքի նախագիծը, որին հաջորդել է բովանդակային քննարկում: