Նոյեմբերի 2-ին Status-Quo Club ում տեղի ունեցավ «Ինլայթ»-ի Թարգմանիչների բաժնի հանդիպումը:
? Հանդիպման օրակարգն էր.
✅ Ամփոփել վերջին ամիսների աշխատանքի արդյունքները
✅ Վեր հանել աշխատաքի կազմակերպման, ընթացակարգային խնդիրները և հստակեցենել աշխատանքի մեխանիզմները և տեխնիկական չափորոշիչները
✅Ներկայացնել բուն թարգմանչական տեխնիկական և բովանդակային դիտողություններ/դիտարկումներ և բաժնի անդամների գործառույթները
✅Խրախուսել վերջին 3 ամիսների լավագույն աշխատանք կատարած, պատասխանատու և պատրաստակամ թարգմանիչներին
✅ Ներկայացնել կազմակերպության ընթացիկ ծրագրերը և դիտարկել թարգմանիչ-խմբագիրների մասնակցությունը դրանցում:
? «Ինլայթ»-ի Թարգմանիչների բաժինը համալրվում է:
Եթե ցանկանում եք դառնալ թարգմանիչ կամ օտար լեզվի խմբագիր և միանալ «Ինլայթ»-ի ստեղծագործ թիմին, ապա ծանոթացեք մանրամասներին հղմամբ: