«Ինլայթը» ներկայացնում է Arzamas-ի «Սարտրի, Գոդարի և Բրիջիթ Բարդոյի դարաշրջանի Ֆրանսիան» դասախոսական շարքի նյութերի հայերեն թարգմանությունը:

Ֆրանսիացու երգացանկը

Դը Գոլի կատարմամբ «Մարսելյեզը», Վիյոնոնի բանաստեղծությունները՝ երաժշտության վրա դրված, պարաշյուտիստների քայլերգը  և 1950-60-ականների այլ կարևոր երգեր.

Գոլլիստականի  երգացանկը

Պատերազմից հետո գեներալ Շառլ դը Գոլը մնում էր Դիմադրության խորհրդանիշ, երկրի փրկիչը նացիստական օկուպացիայից, իսկ ազատ Ֆրանսիայի ոչ պաշտոնական օրհներգը  «Պարտիզանական երգ»-ն էր: Այնուամենայնիվ, գեներալին չհաջողվեց դառնալ պետության առաջնորդ. նրա կողմնակիցները՝ «գոլլիստականները», իշխանության համար պայքարում պարտվեցին սոցիալիստներին և կոմունիստներին: Դը Գոլը հրաժարվեց նախագահական ուժեղ պետություն կառուցելու հետագա փորձերից և հեռացավ հուշեր գրելու:

1958 թ-ին և՛ աջերը, և՛ ձախերը համոզում են  դը Գոլին վերադառնալ՝ երկիրը տնտեսական, քաղաքական և ռազմական ճգնաժամից հանելու համար: Նա համաձայնում է,  գլխավորում է կառավարությունը, հաղթում է նախագահին գործնականում անսահմանափակ լիազորություններ տվող սահմանադրական հանրաքվեն, և ինքն էլ ընտրվում է այդ պաշտոնում: Այսինքն՝ ինչպես երգում է ասվում, կռահում է «երեք տեղ ձիավազքում»:

Վաթսունական թվականներին Ալժիրի պատերազմի, տնտեսության և սերունդների ճգնաժամի ֆոնին  գեներալի շուրջ պայքար է ընթանում: «Կզղջաս, եթե չընտրես նրան», ” երգում է Ժիլբեր Բեկոն 1965-ին, և դը Գոլը վերընտրվում է երկրորդ ժամկետով: 1968-ի երիտասարդական հեղափոխությունից հետո գոլլիստականները հաղթում են Ազգային ժողովի ընտրություններում, բայց տանուլ են տալիս խորհրդարանական բարեփոխումների մասին հանրաքվեն: Դը Գոլը կորցրել է իր հանրաճանաչությունը: Ձախ Միշել Սարդուն դեռ պահանջում է նրանից օգնել Միացյալ Նահանգներին Վիետնամում, բայց ամենատարեց գեներալին մնում է միայն երգել «Մարսելյեզը», հրաժարական տալ և մեռնել:

Հեղափոխական ուսանողի երգացանկը

1968 թ-ին ֆրանսիական երիտասարդության մոտ  նոր կուռքեր հայտնվեցին՝ Մաո, Չե Գևարա, Սարտր: Հնի դեմ նորի հեղափոխություն էր ընթանում նաև երաժշտության մեջ: 1966-ին ամենահանրաճանաչ երգիչը Անտուանն ​​էր` իր պարզ երգով նրա մասին, որ  ինքն իրավունք ունի երկար մազեր պահել («Les Élucubrations», որը նշանակում է «Զառանցանք» կամ «Երազանքներ»): 1968 թվականին բառերը և պահանջներն արդեն ավելի բարդ էին:  Բարիկադների վրա երգում էին դասակարգային պայքարի և ոստիկանական պետության մասին: Էվարիստը և Դոմինիկ Գրանժը, ովքեր մինչ այդ արդեն թողարկել էին երկուական սկավառակներ, դարձան մայիսյան իրադարձությունների աստղեր, իսկ նրանց երգերը՝ ուսանողական հեղափոխության մանիֆեստներ` «Մենք մարքսիստներ ենք, լենինիստներ, գևարիստներ և տրոցկիստներ», «Մենք շատ ենք, ամենուրեք ենք, սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է»: Ուսանողներն ու լիցեյականները գոհ երգում էին նոր գաղափարներ և նոր հերոսներ՝ հեղափոխականներ Գայ-Լուսակ փողոցից և սիտուացիոնիստական ինտերնացիոնալի կարգախոսներ (երգերից մեկը նույնիսկ գրել էր նրա առաջնորդ Գի Դեբորդի կինը ՝ Էլիս Բեկեր-Հոն):

 Կոմունիստի երգացանկ

Ֆրանսիայի Կոմունիստական ​​կուսակցության անդամը, ինչպես յուրաքանչյուր ուղղահավատ կոմունիստ, պետք է լինի ճկուն և «տատանվի միայն կուսակցական գծի հետ»:  Այդ պատճառով էլ սառը պատերազմի սկզբում նա բողոքում է ՆԱՏՕ-ի ստեղծման դեմ և երգում է, որ ժողովուրդը չի ցանկանում կռվել ԽՍՀՄ-ի դեմ: Հիսունականների կեսերին նա հիշում է մարքսիզմի արշալույսը և երգակցում է «Բալի ժամանակ»-ին՝ երգ, որը ստեղծվել է 1871 թվականի Փարիզի կոմունայից կարճ ժամանակ առաջ: Լուի Արագոնի և Լեո Ֆերեի հետ նա հիշում է դիմադրության ողբերգական պատմությունը և գերմանացիների կողմից «Կարմիր պլակատի» պարտիզանների գնդակահարությունը: 1960-ականների սկզբին ֆրանսիացի կոմունիստներն ունեցան իրենց երգչին. նա հոյակապ բեղավոր Ժան Ֆերան է: Նրա հերոսները՝ «Պոտեմկին»-ի նավաստիները և մորուքավոր գերիլիերոսները, Լատինական Ամերիկայի պարտիզաններն էին: ՖԿԿ-ի անդամին հաճելի է լսել Մարկ Աուգերի կատարմամբ «Ինտերնացիոնալը»՝ չնայած անարխիստների և չափից դուրս արմատական շարժումների նկատմամբ երգչի համակրանքին: Բայց փարիզյան բարիկադների վրա երիտասարդության երգերը նրան հարազատ չեն: ՖԿԿ-ն ու արհմիությունները չեն աջակցում ուսանողական բողոքին:

Պարաշյուտիստի երգացանկը

Ընդլայնելով նախագահական լիազորությունները և հռչակելով Հինգերորդ հանրապետություն՝ գեներալ դը Գոլը պետք է լուծեր Չորրորդի բոլոր խնդիրները:  Գլխավորներից մեկը Ալժիրում 1954 թ-ին սկսված պատերազմն էր: Տեղի արաբ ազգայնականները ցանկանում էին անկախություն և պատրաստ էին այն ստանալ ահաբեկչական հարձակումների և անկարգությունների միջոցով: Տեղի էթնիկ ֆրանսիացիները, այսպես կոչված «սևաոտները», ցանկանում էին Ֆրանսիայի կազմում պահել  աֆրիկյան գաղութները և ապրել այնպես, ինչպես սովոր էին: Զինվորականները պահում էին կարգուկանոնն այնպես, ինչպես այն տեսնում էին՝ խոշտանգումներով և պատժիչ գործողություններով: Նախագահ դը Գոլը, ում իշխանության էին բերել հենց այդ «սևաոտներն» ու զինվորականները, սկսեց հակվել Ալժիրին ամենաքիչը ինքնավարություն տրամադրելուն,  իսկ հետո՝ անխուսափելի անկախությանը: Գեներալները որոշեցին կանգնել մինչև վերջ. 1961-ի գարնանը նրանք տեղում գրավեցին իշխանությունը և պատրաստվում էին հեղաշրջում իրականացնել մետրոպոլիայում: Նրանց հիմնական ուժը օտարերկրյա պարաշյուտայինն 1-ին գունդն էր: Վտանգը գիտակցելով՝ դը Գոլն արտակարգ դրություն հայտարարեց: Պուտչը չնշված էր: Ձերբակալված պարաշյուտիստները, Էդիտ Պիաֆին հետևելով, հպարտորեն երգում էին` «Ես ոչնչի համար չեմ զղջում»: Շուտով ստեղծվեց գաղտնի բանակ՝ OAS, որն էլ շարունակեց դավադիրների գործը: Բայց Ալժիրն անկախություն ստացավ, «սևաոտները» փախան Ֆրանսիա և ընդմիշտ պահեցին դը Գոլի հանդեպ դառը ատելություն, ինչպես երգիչ Ժան-Պոլ Լո-Սիցերոն, ով իր երգերը գրել էր բանտում, որտեղ հայտնվել էր պուտչին մասնակցելու համար, կամ էլ բանաստեղծ ու երաժիշտ Ժան ” Պաքս Մեֆրին, ով հետագայում փառաբանեց հայրենասերներին և գեներալներին: Իսկ «աֆրիկյան ֆրանսիացիների» ու պարաշյուտիստների քայլերգերն ու օրհներգերը շատ երկար ժամանակ հնարավոր չէր  լսել ոչ մի շքերթի կամ պաշտոնական տոնի ժամանակ:

Բանահյուսության  դասախոսի երգացանկը

Պատերազմից հետո՝ 1940-50-ականների սահմանագծին, ֆրանսիացի շանսոնյեները սկսեցին օգտագործել դասական պոեզիան: Անմիջապես ուրվագծվեց երկու մոտեցում՝ ուղղափառ և ոչ այդքան: Իվ Մոնտանը, իսկ հետագայում նաև Սերժ Ռեջջինին և Լեո Ֆերրեն, նախընտրում էին նվագախմբի կամ դաշնամուրի ներքո մտածկոտ երգել կամ արտասանել բանաստեղծությունները: Ժորժ Բրասենսը և  նրանից հետո Գի Բիարը և Ժորժ Մուստաքին ցանկանում էին, չկորցնելով դասական բանաստեղծությունների ոճն ու իմաստը, վերադարձնել նրանց թարմություն ու հենց նոր հորինվածի սրություն: Դա անելու համար նրանք որոշեցին անցյալ դարերի պոեզիան «նետել» ժամանակակից կյանք: Հայտնվեց կիթառ, հնչեցին տարբեր ազգերի ռիթմեր:

Սիրահարների երգացանկը

Սիրո մասին Ֆրանսիայում միշտ են երգել, և 1950-60-ականները բացառություն չեն: Մեծ երգչուհի Էդիտ Պիաֆը նոր շունչ է գտնում երիտասարդ հեղինակի հետ, ում անունը  Ժորժ Մուստակի էր, և հայտնվում է «Միլորդը»: Երկու հոյակապ բելգիացիներ՝ Բրելը և Ադամոն, յուրաքանչյուրը յուրովի, տխուր են անհույս սիրուց: 60-ականների սերնդի ծագող աստղ Մարի Լաֆորը տեղափոխվում է Մանչեսթերից Լիվերպուլ և մեղեղդի է նվիրում «Վրեմյա» սովետական ծրագրի եղանակի տեսությանը: Ֆրանսիայի ամենակրքոտ ռոքեր Ջոնի Հալիդը սիրո մասին չի կարող չբղավել, իսկ սիրահարված խուլիգան Սերժ Գեյնսբուրը ձայնագրում է իր էրոտիկ հիթը սկզբից ԲրիԺիտ Բարդոյի հետ, ով սարսափած պահանջում է ձայնագրությունը պահել սեյֆում, այնուհետև և հավիտյան՝ նրբագույն Ջեյն Բիրկինի հետ: Վերջապես, Մուստակին որոշում է ինքը երգել իր երգերը և մեզ ասում է, որ ապրելը սիրել և ազատ լինելն է:

Բնօրինակի հեղինակ՝ Сергей Бунтман, Arzamas


Թարգմանիչ՝ Սաթենիկ Էվաջյան (Satenik Evajyan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: