Նշեք 3 բան, որ ստանում եք, կամ վերցնում եք «Ինլայթ»-ից։ {Հարց «Ինլայթի» խմբագիրներին}
- Փորձառություն, տեղեկատվություն, նոր ծանոթություններ
- Լիքը ինֆորմացիա, լավ մարդիկ, նոր գործիքներով աշխատելու հմտություններ
- Տեղեկություն, ոգեշնչում, հաղորդակցություն
- Կազմակերպվածություն, ակտիվություն, նորի համար բաց լինելու ու սովորելու հմտություն
- Գիտելիքներ, աշխատանքային հետաքրքիր մթնոլորտ, ժամանակս կառավարելու կարողություն
- Ինֆորմացիա տարբեր հարթակներից, ծանոթություններ, խմբագրական գործիքներին տիրապետում
❓Իսկ դո՛ւ. փորձառության, նոր հմտությունների, ոգեշնչման, սովորելու, հետաքրքիր մթնոլորտում աշխատելու, խմբագրական գործիքներին տիրապետելու ցանկություն ունես:
✅ Եթե այո, ապա անցիր հղմամբ և լրացրու հայտադիմումը:
➖
Մարտի 29-ին կայացավ Խմբագիրների բաժնի աշխատանքային առցանց հանդիպումը:
Օրակարգը հագեցած էր խմբագրական դետալների քննարկմամբ, աշխատանքային նոր գործիքների ներկայացմամբ, կարծիքների և առաջարկների փոխանակմամբ: Իսկ առաջիկայում սպասեք #Ոսկեղենիկ շարքի նոր և հետաքրքիր համալրումներ:
Իսկ Դու՞ք մեր #Ոսկեղենիկ-ի շարքին հետևում եք: