Մեկ պետություն, երկու համակարգ. Չինաստան և Հոնկոնգ

1.1. Կարճ ակնարկ Հոնկոնգում ստեղծված իրավիճակի մասին

Հոնկոնգը աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող պետությունների շարքում է (2018թ․ շուրջ 65.1 միլիոն այցելու [1]): Այն ունի անկախ դատական համակարգ, անձնագրերի և ներգաղթի վերահսկում, օլիմպիական թիմ, հիմն և դրոշ, որոնք նրան ինքնավար պետության տեսք են հաղորդում: Սակայն, եթե  ուշադրություն դարձնենք կառավարական շինությունների վրա ծածանվող Չինաստանի դրոշներին, կնկատենք, որ այն ամբողջովին անկախ չէ:

1.2. Ներկայիս դրությունը և քաղաքականությունը

Իրականում, Հոնկոնգը երբեք անկախ պետություն չի եղել: 1841թ․ Առաջին ափիոնային պատերազմից հետո, Հոնկոնգը 156 տարի շարունակ եղել է Միացյալ Թագավորության գաղութը, որը կառավարում էր Լոնդոնի պառլամենտի կողմից նշանակվող ներկայացուցիչը։ 1984թ․ Միացյալ Թագավորությունը և Չինաստանը կնքեցին Սինո-բրիտանական համատեղ հռչակագիրը, որով Բրիտանիան  համաձայնեց 1997թ․ վերադարձնել Հոնկոնգը Չինաստանին: Վերջինս պետք է ընդուներ Սինո-բրիտանական համատեղ հռչակագրով նախատեսված մի շարք պայմաններ․ պարտավոր էր պաշտպանել և ընդունել Հոնկոնգի սահմանադրությունը:

Հոնկոնգի հիմնական օրենսդրությունում նշված Հոնկոնգի հիմնական քաղաքականությունը ենթադրում էր, որ 50 տարի շարունակ Հոնկոնգը՝ որպես  Չինաստանի հատուկ վարչական շրջան (HKSAR) (Հռչակագրի ժամկետը լրանալու է 2047-ին), կպահի իր կապիտալիստ տնտեսական շուկան, կառավարման համակարգը, տնտեսական և ֆինանսական գործերը, սեփական դրամական համակարգը, իրավական և օրենսդրական  համակարգը և մարդկանց իրավունքներն ու ազատությունը։ Հռչակագիրը Հոնկոնգին թույլ տրվեց գործել ինքնուրույն․ Հոնկոնգն Առևտրի համաշխարհային կառավարության և Օլիմպիական խաղերի անդամ է: Սա «Մեկ պետություն, երկու համակարգ» քաղաքականության արդյունքն է: 

Վաղ 1980-ականներին Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպին Չինաստանի վերամիավորման նպատակով առաջ քաշեց սահմանադրական սկզբունք, որը կոչվեց «Մեկ պետություն, երկու համակարգ»: Ըստ ՉԺՀ առաջնորդի քաղաքականության և առաջարկների՝ կլիներ մեկ Չինաստան, բայց առանձին չինական տարածքներ, ինչպես Մակաոն և Հոնկոնգը, որոնք կարող էին պահել իրենց տնտեսական և վարչական համակարգը, մինչդեռ ՉԺՀ այլ տարածքներում կգործեր  Չինաստանին բնորոշ սոցիալիզմը[3]: 

Հոնկոնգը և Մակաոն պատասխանատու են իրենց ազգային գործերի համար, ինչպիսիք են դատարանները, ներգաղթը և անձնագրերը, պետական ֆինանսները, դրամական արժույթը, մաքսային և քրեական հետապնդումը: Այնուամենայնիվ, Պեկինի Կենտրոնական ժողովրդական կառավարությունն իր վրա է վերցրել դիվանագիտական հարաբերությունների և երկու վարչական շրջանների գործերի ղեկավարման պատասխանատվությունը:

Չինաստանի և Հոնկոնգի միջև տարանջատումները ավելի նկատելի են դառնում, երբ խոսում ենք Հոնկոնգի գործերում Չինաստանի ունեցած իրավունքներից։ Չինաստանի իշխանություններն Հոնկոնգում մարդկանց ձերբակալելու իրավունք չունեն․ ինչպես մյուս երկրները` նրանք պետք է դիմեն ձերբակալության միջազգային լիազորագիր ստանալու համար։ Անձնագրային հսկողությունը ևս տարբեր է այս երկու մասերում: 

Չինաստանում և Հոնկոնգում բնակվող մարդկանց միջև փոխհարաբերությունը շարունակվում է երկար տարիներ, բայց նրանց մշակութային գրագիտության գաղափարի և օրենքի գերակայության միջև դեռևս տարբերություններ կան: Օրինակ՝ մայրցամաքում բնակվողները նախընտրում են՝ իրենց երեխաները ծնվեն Հոնկոնգում, որպեսզի բժշկական և կրթական աղբյուրները հասանելի և հնարավոր լինեն նրանց համար: Այս ամենի արդյունքում 2012 թվականին Հոնկոնգի երիտասարդները սկսեցին «Վերադարձնել Շունգ Շուին» շարժումը՝ այցելուներին մայրցամաքից հեռացնելու նպատակով: Ի պատասխան այս շարժմանը՝ տեղացիները խզեցին իրենց՝ Հոնկոնգ ճանապարհորդելու թույլատվությունը:

1.3. Տնտեսական դրությունը և համագործակցությունը մայրցամաքային Չինաստանի հետ 

Հոնկոնգն օգտվում է Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունից, բայց որոշ առումներով կանգնած է ավելի մեծ տնտեսական վտանգների առաջ: Հանձնումից ի վեր Հոնկոնգի տնտեսությունը լավ է գործում: Հոնկոնգը ձգտում է նվաճել շարունակ զարգացող նորարարական տեխնոլոգիաների ոլորտը, հատկապես ցանկանում է ավելի մասնագիտանալ ֆինանսական տեխնոլոգիայում իր՝ միջազգային ֆինանսական կենտրոնի կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև զարգացնելու համար: Համագործակցությունն ավելի ամրապնդվեց 2003 թվականին, երբ Չինաստանն ստորագրեց Ավելի սերտ տնտեսական գործընկերության համաձայնագիրը և թույլ տվեց Հոնկոնգում չինական յուանով գործարքներ կատարել: Նրանք  նաև սկսեցին միասին աշխատել «Գոտի և ճանապարհ» նախագծում, որում Հոնկոնգը ձգտում էր լինել Չինաստանի և մնացած երկրների միջև կապող օղակ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կենտրոն:

Հոնկոնգը Չինաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ աղբյուրն է: 2018թ.-ի վերջին Չինաստանում հաստատված բոլոր արտասահմանյան նախագծերի 46.3 %-ը կապված էր Հոնկոնգի շահերի հետ: Հոնկոնգը նաև Չինաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների արտահոսքի հիմական վայրն է: Այն Չինաստանի արտահանման երկրորդ ուղղությունն է, որը 2018թ․ կազմում էր 302.1 մլրդ ԱՄՆ դոլար [5]: Հիմա Հոնկոնգը չինական յուանի ամենամեծ օֆշորային կենտրոնն է:

Ըստ ԱՄՆ-ում գործող «Ժառանգություն» հիմնադրամի վերլուծության՝ 24 տարի անընդմեջ Հոնկոնգի տնտեսությունը երկրագնդի ամենաանկախ տնտեսությունն է[6]: Համաձայն 2018-ի ”Doing Business”-ի՝ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանը, հաջորդելով Նոր Զելանդիային, Սինգապուրին և Դանիային, զբաղեցնում է 4րդ հորիզոնականը[7]: Շվեյցարիայի Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտը Հոնկոնգին 1-ին տեղն է դասել՝ որպես 2017թ. աշխարհի ամենամրցունակ տնտեսություն, բայց 2019թ․ համաշխարհային մրցակցության մեջ այն զբաղեցրել է 2-րդ տեղը [9]: Որոշ մեկնաբաններ և վերլուծաբաններ ասում են, որ մայրցամաքի հետ տնտեսական ինտեգրումը կարող է անդրադառնալ Հոնկոնգի դիրքի վրա՝ որպես միջազգային քաղաք: Որոշ դեպքերում այն կարող է նաև անդրադառնալ Հոնկոնգի կարգավիճակի վրա՝ որպես միջազգային ֆինանսական կենտրոն: Այնուամենայնիվ, Չինաստանը և Հոնկոնգը շարունակում են զարգացնել իրենց տնտեսական համագործակցությունը․  լավագույն օրինակը «Greater Bay» տարածաշրջանն է, որի նպատակը Յանգցզի գետի մոտ գտնվող 11 չինական երկրների համագործակցությունն է` ներառյալ Հոնկոնգը և Մակաոն, որոնք կունենան ամենաբարձր համախառն ներքին արդյունքը «Bay» տարածաշրջանում[10]: Եվ դեռ ոչ ոք վստահորեն չի կարող ասել, թե ինչ կլինի 2047թ.-ից հետո:

Հղումներ

[1 ]cf. Xinhua: Hong Kong’s annual visitor number, 2019 

[2] cf. THE STATE COUNCIL THE PEOPLE’S REPUBLIC OF CHINA: Full Text of Sino-British Joint Declaration, 2017 

[3] cf. OMICS International: “One Country, Two System”: Expectations and Realities, 2017 

[4]cf. Hong Kong Monetary Authority: Closer Economic Partnership Arrangement (CEPA), 2019 

[5] cf. HKTDC: Economic and Trade Information on China ,2019 

[6] cf. The Heritage Foundation: 2018 Index of Economic Freedom, 2018 

[7]cf. The World Bank Group: Rankings & Ease of Doing Business Score, 2018 

[8] cf. IMD Switzerland: IMD World Competitiveness Rankings 2017 Results, 2017 

[9] cf. IMD Switzerland: IMD World Competitiveness Rankings 2019 Results, 2019 

[10] cf. BBC: Greater Bay Area: China’s ambitious but vague economic plan, 2019 

Գրականություն

  1. Continental Commission: 20 Years After Hong Kong’s Handover, 2017, p. 2 https://ws.mac.gov.tw/001/Upload/297/relfile/8478/72053/14f46a7e-e74d-4df7-8995- cca469878019.pdf 
  2. THE STATE COUNCIL THE PEOPLE’S REPUBLIC OF CHINA: Full Text of Sino-British Joint Declaration, 2007 http://www.gov.cn/english/2007-06/14/content_649468.htm 
  3. OMICS International: “One Country, Two System”: Expectations and Realities, 2017 https://www.omicsonline.org/open-access/one-country-two-system-expectations-and-realities- 2332-0761-1000294-95420.html 
  4. Hong Kong Monetary Authority: Closer Economic Partnership Arrangement (CEPA), 2019 https://www.hkma.gov.hk/gdbook/eng/c/closer_econ_partner_arr.shtml 
  5. HKTDC: Economic and Trade Information on China , 2019https://hkmb.hktdc.com/en/1X09PHBA/hktdc-research/Economic-and-Trade-Information-on
  6. China Hong Kong Free Press: 2014 white paper, 2017 https://www.hongkongfp.com/2017/11/20/ex- legco-head-2014-white-paper-turning-point-beijing-exercising-overall-jurisdiction-hong-kong/  


Հեղինակ՝ Հայկ Քալանթարյան (Hayk Kalantaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Թարգմանիչ՝ Մարիամ Բադալյան (Mariam Badalyan)