Ճգնաժամի կանոնավորումը և կանխումը փոքր բաց տնտեսությունում. Շվեյցարիա
Փոքր բաց տնտեսությունը, այն տնտեսությունն է, որը մասնակցում է միջազգային առևտրին, բայց բավականին փոքր է՝ համեմատած իր առևտրային գործընկերների, և իր քաղաքականությունը չի ազդում միջազգային գների, տոկոսադրույքների կամ եկամուտների վրա[1]:
Փոքր բաց տնտեսությամբ երկրները (օրինակ՝ Ֆինլանդիան, Նիդերլանդները) սովորաբար «գումար վերցնողներ» են, մինչդեռ մեծ բաց տնտեսությամբ երկրները կարող են ազդել և՛ միջազգային գների, և՛ եկամուտների վրա: Օրինակ՝ եթե ԱՄՆ-ի տնտեսությունը անկում է ապրում, աշխարհի մնացած երկրների վրա կարող է ազդել: Մինչդեռ, եթե Շվեյցարիայի կամ Նորվեգիայի նման փոքր բաց տնտեսությունները անկում ապրեն, դրանք գուցե չազդեն աշխարհի տնտեսության վրա կամ հնարավոր է ազդեն փոքր չափերով:
2007-2008 թվականների ճգնաժամը ամենալուրջ և ամենաաազդեցիկ ճգանաժամերից մեկն է՝ 1930 թվականի ճգանաժամից հետո: Այն նաև հայտնի է որպես 2008 թվականի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ: 2007 թվականին ԱՄՆ-ի ոչ գլխավոր գրավատունը Լեհման Բրադըրս ներդրումային բանկի սնանկացման հետ ճգնաժամ ապրեց, ինչի պատճառով 2008 թվականի սեպտեմբերի 15-ին սկսվեց համաշխարհային բանկային ճգնաժամը: Կառավարությունը մերժեց աջակցել սնանկ հիմնարկին, որը արագացրեց ֆինանսական ճգնաժամը համաշխարհայնորեն, և դա դարձավ համաշխարհային ճգնաժամի հետևանքը: Սա հաջորդեց եվրոպական պարտքային ճգնաժամին, որը նոր խնդիրներ առաջացրեց եվրո օգտագործող եվրոպական երկրների բանկային համակարգերում:
Շվեյցարիան փոքր բաց տնտեսությամբ երկիր է, որն ունի արդիական և հզոր տնտեսություն՝ 2.4% գործազրկությամբ (ըստ 2019 թվականի ապրիլի տվյալների)[83.583.0022], իսկ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի տվյալներով երկրորդն է (անվանական) (83.583.002$) [3]:
Տնտեսության, քաղականության, մայրաքաղաքի ակտիվ շուկայի, թափանցիկ դատական համակարգի և հավաքական հարկերի ցածր տոկոսներով (Շվեյցարիան ունի ամենացածր հարկային պարտավորվածությունը Եվրոպայում՝ 7.7% ավելացված արժեքի հարկ) մենք կարող ենք համարել, որ Շվեյցարիան աշխարհի առաջատարներից մեկն է իր տնտեսական մրցունակությամբ:
Լինելով աշխարհի կարևոր ֆինանսական կենտրոնը՝ Շվեյցարիան չազատվեց ճգնաժամի վնասներից, բայց կարողացավ ավելի լավ դիմադրել, քան մյուս երկրները և չկուտակեց հսկայական պարտք:
Այդ ժամանակ Շվեյցարիայի ապագան կախված էր եվրոպական հարևաններից, որոնք մատակարարվում էին Շվեյցարիայի արտահանման կեսով: Ըստ 2018 թվականի տվյալների՝ շվեյցարական արտահանման 15.3%-ը պատկանում է Գերմանիային, 6.4 %-ը՝ ԱՄՆ-ին և 19.7%-ը՝ Ֆրանսիային [5], ու Շվեյցարիայից արտահանման պահանջի նվազեցման պատճառը և անկման մեջ հայտնվելը ֆինանսական ճգնաժամի արդյունքն էր:
Ճգնաժամը հիմնական և արտաքին գործոնն էր, որ սպառնում էր շվեյցարական տնտեսությանը: 2010 և 2011 թվականներին շվեյցարական ֆրանկը արագորեն աճում էր եվրոյի և դոլլարի նկատմամբ, ինչի արդյունքում շվեյցարական տնտեսությունը հսկայական կորուստներ ունեցավ. ճգնաժամը ազդեց հատկապես տուրիզմի, արտահանման և զբաղվածության մակարդակի վրա:
Շվեյցարիան Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական դրամական միության անդամ չէ, բայց եվրոպական ճգնաժամը տեղի ունեցավ նաև այնտեղ: Այդ ժամանակ շվեյցարական ֆրանկի փոխարժեքը աճում էր եվրոյի նկատմամբ, որը մեծ խուճապի պատճառ դարձավ Շվեյցարիայի ֆինանսական աշխարհում: Որպեսզի կանխեր շվեյցարական ֆրանկի արժեզրկումը, Շվեյցարիայի ազգային բանկը սահմանեց ֆրանկի նվազագույն արժույթ՝ 1.20 ֆրանկ 1 եվրոյի դիմաց: Միևնույն ժամանակ շվեյցարական բանկը սկսեց հետաքրքրություն չցուցաբերել արժութային քաղաքականությանը, որպեսզի թեթևացներ տնեսությունը և ինչ-որ կերպ կանխեր ֆրանկի փոխարժեքի աճը:
Եվրոպական ճգնաժամը և դրա խնդիրները, անշուշտ, շվեյցարական ֆրանկի և դրա բարձրացման հիմնական պատճառներն էին: Մեծ չափի պարտքերի և եվրոյի պակասուրդի պատճառով տնտեսական շուկաները կորցրին իրենց վստահությունը, և ներդրողները ստիպված էին գնել շվեյցարական ֆրանկը: Սա հանգեցրեց շվեյցարական ֆրանկի, այսպես կոչված, «ապահով ապաստանի»[6] ազդեցության, որը ապացուցեց այն ակնհայտ իրողությունը, որ իրական տնտեսության հիմնական փաստերը ավելի քիչ կարևոր են ներդրողների համար և ավելի քիչ են անհրաժեշտ, քան անապահով և անբարենպաստ պայմանները ապահով ներդնման համար:
Շվեյցարական փոխարժեքի երկարաժամկետ աճի պատճառները բազմաթիվ էին, որից կարող ենք հասկանալ, որ
- Շվեյցարիան ուներ հզոր ու կայուն արտահանող արդյունաբերություն, որի շնորհիվ շվեյցարական ֆրանկի պահանջը բարձրանում էր, քանի որ մյուս երկրները վճարում էին շվեյցարական ապրանքների արտահանման համար:
- Շվեյցարիան նաև ուներ կայուն երկարաժամկետ մակրոտնտեսական պայմաններ` սկսած հասարակական բյուջեից, վերջացրած չափավոր հարկերով [7]:
Շվեյցարական գլխավոր բանկերը՝ ՅուԲիԷսը, Քրեդիտ Սուիսը, [8] Շվեյցարիայի հիպոտեկային ֆինանսական փուչիկից ու բանկային ոլորտից ամենախոցելի արտասահմանյան ֆինանսական հիմնարկների մեջ էին: Շվեյցարիայի ՀՆԱ-ի ավելի քան 10%-ը բաժին էր ընկնում բանկային համակարգին (2008թ.-ին շվեյցարական ֆինանսական ակտիվությունը եղել է 162.19%, 2009թ.-ին՝ 167.88%, և 2012-ին ֆինանսական ակտիվությունը հասավ 176.95%-ի [9] ):
Որպեսզի միջամտեին արտարժույթի փոխարժեքի և տոկոսադրույքի կարգավորմանը, արտարժութային շուկաները ստեղծեցին ֆրանկի տատանումը կարգավորող հնարավորություն՝ առաջարկելով ֆրանկի մինիմում 1.20 փոխարժեքի սահմանը, և այդպիսով Շվեյցարիայի ազգային բանկի գործունեությունը վերականգնվեց: Ունենալով հզոր դրամական համակարգ և նեղ աշխատաշուկա՝ շվեյցարական շուկաները միշտ էլ մասնագիտացված են եղել բարձր որակով և տեղական շուկայով, որի հետևանքն էր 2009 թվականի շվեյցարական ճգնաժամի ցածր մակարդակը և արագ վերականգնումը:
Միևնույն ժամանակ բանկը ստիպված էր ավելացնել արտարժույթով արտահայտված պահուստը:
Եթե համեմատենք Շվեյցարիան այլ երկրների հետ (օրինակ՝ 2016թ.-ին Հունաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 178.50% էր[10], մինչդեռ Շվեյցարիայում` 41.84% [11]), այն ի վիճակի էր ավարտել այսպես կոչված «հրաշքը»՝ հաղթահարելով ճգնաժամը առանց հսկայական պարտքերի: Ի լրումն դրան՝ Շվեյցարիան կարողացել է նվազեցնել իր պարտքը և կուտակել մի քանի միլիարդ դոլլար եկամուտ նախորդ տասնամյակում` բացառությամբ 2014թ.-ի փոքր պակասուրդի, երբ ընդհանուր հարկային եկամուտները նվազեցին 3.6%-ով՝ հասնելով 63.876 միլիարդ ֆրանկի [12]:
Կային բազմաթիվ գործոններ, որոնք ճգնաժամի ընթացքում հանգեցրին կայուն տնտեսությանը և դիմակայությանը.
- Կառավարության ծախսը այլ երկրների համեմատ:
- Տարբեր ճյուղերի և տնտեսության բաժինների դիմակայությունը, որը կարող էր ապահովել ավելի ցածր կորպորատիվ հարկեր:
- Արտաքին ներդրումներին աջակցող տարբեր պայմանները և այլն[13]:
Արժե նշել, որ Շվեյցարիան Եվրոպայի այն քիչ երկրներից էր, որտեղ 2017թ.-ին ներդրումները ավելի շատ էին, քան 2007թ.-ին:
Ճգնաժամը հաղթահարելու համար Շվեյցարիայի կատարած քայլերը շատ էին և շվեյցարական «հրաշքը» ներառում էր հետևյալը`
- Շվեյցարիան նախապատրաստել էր իր տնտեսությանը հնարավոր ճգնաժամի համար և ստեղծել մի տնտեսություն, որը պատրաստ կլիներ և՛ լավ, և՛ վատ պայմաններին:
- Շվեյցարիան բացել էր իր աշխատաշուկաները Եվրոպական միության հարևան երկրների համար, ինչի շնորհիվ շվեյցարական կազմակերպությունները ունեցան բարձր որակավորված աշխատանքային ուժ Գերմանիայից, Լեհաստանից, Չեխիայից ու Ֆրանսիայից:
- Քանի որ Շվեյցարիան նախապատրաստվել էր դժվար ժամանակների համար մինչև ճգնաժամը, նրան անհրաժեշտ չէր ֆինանսական խթան, որը միշտ մեծ ծախսերի հետևանք է, ինչի արդյունքում նրանք կարողացան խուսափել հսկայական պարտքերից [14]:
Ի հավելումն դրա` եթե համեմատենք Շվեյցարիան Եվրոպական միության այլ երկրների հետ, կարող ենք նկատել, որ գործազրկության թվերի տարբերությունները նույնպես հսկայական են: Իտալիայի գործազրկությունը 10.2% է, Իսպանիայինը՝ 14.5% [15], մինչդեռ ճգնաժամի ամենածանր հատվածի ընթացքում Շվեյցարիայի գործազրկության մակարդակը 4.4% էր [16]:
Մենք վստահաբար կարող ենք ասել, որ Շվեյցարիայում եղած եվրոպական իրարանցումը ավարտվել է, սՍակայն դա չի նշանակում, որ շվեյցարական տնտեսությունը մարտահրավերներ չունի: Արդյունքը հենց այն է, որ Շվեյցարիան առերեսվում և հաղթահարում է դրանք տարբեր միջոցներով։
[1]https://en.m.wikipedia.org/wiki/Small_open_economy [2]https://tradingeconomics.com/switzerland/unemployment-rate [3]https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD [4]https://taxfoundation.org/vat-rates-europe-2019/ [5]http://www.worldstopexports.com/switzerlands-top-import-partners/ [6]https://www.investopedia.com/articles/forex/031715/swiss-franc-safe-haven.asp [7]https://archive.intereconomics.eu/year/2012/2/the-impact-of-the-euro-crisis-on-switzerland/#footnote-29081-27 [8]https://corporatefinanceinstitute.com/resources/careers/companies/banks-in-switzerland/ [9]https://www.theglobaleconomy.com/Switzerland/bank_assets_GDP/ [10]https://countryeconomy.com/national-debt/greece [11]https://countryeconomy.com/national-debt/switzerland [12]https://www.rte.ie/news/business/2015/0211/679475-swiss-budget-deficit/ [13]https://www.swissinfo.ch/eng/business/10-years-after-the-collapse-of-lehman-brothers_the-financial-crisis-of-2008-and-the-swiss”miracle-/44397608 [14]https://www.newsweek.com/how-swiss-are-beating-financial-crisis-83429 [15]https://tradingeconomics.com/spain/unemployment-rate [16]https://wol.iza.org/uploads/articles/402/pdfs/the-labor-market-in-switzerland.pdfՀղումներ
Հեղինակ՝ Հայկ Քալանթարյան (Hayk Kalantaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan)