«Ինլայթ»-ի թարգմանչական բաժինը ավելի քան մեկ տարի արտասահմանյան հեղինակավոր պարբերականների ամենահետաքրքիր, վիճահարույց և ժողովրդականություն վայելող նյութերի հայերեն թարգմանություններ է իրականացնում, ինչպես նաև արտաքին՝ ոչ հայալեզու լսարանին է ներկայացնում կազմակերպության վերլուծաբանների աշխատանքների թարգմանությունները՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։

Հարմարվելով համավարակային պայմաններին՝ թարգմանիչների բաժինն իր աշխատանքներն ու աշխատանքային հանդիպումներն իրականացնում է հեռավար հաղորդակցման միջոցներով։ 

Այսպիսով, աշխատանքային հանդիպում է անցկացվել հունիս 27-ին, որի օրակարգում ներառված էին հետևյալ թեմաները․

  • բաժնի աշխատակարգի և թարգմանվող նյութերի ընտրության և բովանդակության քննարկում,  
  • անդրադարձ աշխատանքներում նկատված ընդհանուր սխալներին,
  • թարգմանիչների և խմբագիրների համար նախատեսված պրակտիկայի շրջանակներում բաժնի թարգմանիչների ներգրավվածություն:

Հանդիպմանը որպես բանախոս հանդես էր եկել նաև անգլերենի խմբագիր Մարինե Մարգարյանը, որը մատնանշեց մի քանի թերություններ թարգմանիչների աշխատելաոճի և լեզվական տեսանկյուններից։ Դիտարկումներից  մեկը վերաբերում էր հայերենի և անգլերենի կառուցվածքային տարբերություններին և դրանք հաշվի առնելու անհրաժեշտությանը. «Հայերենից անգլերեն թարգմանությունների դեպքում պետք է հաշվի առնել, որ անգլերենը չունի նույնքան ճկուն շարադասություն, որքան հայերենը, հետևաբար պետք է ուշադիր լինել ճիշտ դասավորմանը։ Իսկ անգլերենից հայերեն թարգմանությունների դեպքում չմոռանալ հայերենի ճոխ բառապաշարի մասին և ավելի շատ օգտվել հոմանիշներից, որովհետև դժվար է հայերենում իմաստ ստանալ, երբ բառերը թարգմանված են միայն իրենց առաջին նշանակություններով»։

Հաջորդ հանդիպումը նախատեսված էր օգոստոս 8-ին հետևյալ օրակարգային թեմաներով․

  • բաժնի ընդհանուր աշխատանքների ամփոփ քննարկում,
  • անդրադարձ թարգմանիչների և խմբագիրների համար նախատեսված պրակտիկային և դրանից ստացած փորձին,
  • քննարկում թարգմանչի դերի և թարգմանության համարժեքության շուրջ,
  • օտար լեզվի խմբագիրների հետ համագործակցության կառուցողականության և բացթողումների մատնանշում։

Հանդիպման ընթացքում կազմակերպվեց ծանոթություն բաժնին միացած նոր անդամների հետ, ինչպես նաև ծավալվեց քննարկում՝ կազմակերպչական և թիմային աշխատանքի թերությունները և առավելությունները բացահայտելու ու գնահատելու նպատակով։


Հետևե’ք «Ինլայթ»-ի կայքէջին և առաջիկայում ընթերցեք նոր և բովանդակալից հրապարակումներ:

«Ինլայթ»-ի թարգմանիչների թիմը համալրելու համար անցեք այս հղմամբ: