Օգոստոս ամսին մեկնարկեց «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկայի՝ մասնակիցների անհատական վերլուծական նախագծերի ներկայացման ավարտական փուլը:
Նախագծերի ներկայացումը զուգահեռվում էր վերլուծական ֆորումի ընթացիկ նիստերի հետ, որի ընթացքում ինչպես «Ինլայթ»-ի վերլուծաբանները, թեկնածության շրջան անցնող դիմորդները, այնպես էլ պրակտիկայի մասնակիցները ներկայացնում էին իրենց վերլուծական նախագծերը, որոնց շուրջ աշխատել էին մենթորների հետ:
Վերլուծական նախագծերը, լինելով թե՛ հասարակագիտական, և թե՛ տնտեսագիտական բնույթի ու գերազանցապես մասնակիցների մասնագիտական թեմատիկայի շրջանակում, ներառում էին նշյալ թեմաները (նախնական վերնագրերով).
- «Տնտեսագիտություն վարքագծի, ոչ թե փողի մասին»,
- «Համայնքի տնտեսական զարգացման պատասխանատուի գործունեության գնահատում»,
- «Գործազրկություն․ արդյոք այն ՀՀ-ում ունի նվազման միտում»,
- «Հեգեմոն ձգտումների զարգացման դինամիկան ԱՄՆ-ի և Չինաստանի օրինակով»,
- «Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերություններ. գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանի «ոչ ավանդական» մոտեցումը Պաղեստինի խնդրին»,
- «Հանրակրթությունը և Covid-19ը. նոր միջավայր, նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ»,
- «Քաղաքական պոպուլիզմի գլոբալ զարգացումը վերջին տարիներին»
- «Ադրբեջանի քարոզարշավն ընդդեմ ՀՀ-ի. տեղեկատվական պատերազմի դրսևորումները»։
Սեպտեմբերին արդեն կամփոփվեն պրակտիկայի արդյունքները: Լավագույն վերլուծական նախագծերն առաջիկայում կհրապարակվեն «Ինլայթ»-ի կայքէջում, իսկ պրակտիկան լավագույնս հաղթահարած մասնակիցները հնարավորություն կունենան համալրելու կազմակերպության վերլուծաբանների թիմը:
Վերլուծական պրակտիկայի շրջանակում տեղի ունեցած բանախոսություններին կարելի է ծանոթանալ հղմամբ:
Իսկ վերլուծաբանների բաժնին միանալու համար անցեք այս հղմամբ: