Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

2 հոկտեմբերի, 2020թ. 21:05

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում։ Հիմնականում շարունակում ենք պաշտպանողական, որոշ տեղերում՝ այլ բնույթի գործողություններ։

2 հոկտեմբերի, 2020թ. 21:03

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։

2 հոկտեմբերի, 2020թ. 20:32

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ստեփանակերտում լրջորեն վնասվել են բնակելի շենքեր։ Կան հստակ տվյալներ վիրավորների մասին։ Զոհերի մասին դեռ հաստատված տվյալներ չկան։

2 հոկտեմբերի, 2020թ. 20:02

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով։

2 հոկտեմբերի, 2020թ. 17:20

Armenpress

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սեփական թղթակցին: Լրատվամիջոցը հայտնում է, որ տուժածներ չկան: Մանրամասները ճշտվում են:

2 հոկտեմբերի, 2020թ. 16:25

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։

2 հոկտեմբերի, 2020թ. 13:54

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։

2 հոկտեմբերի, 2020թ. 13:45

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտին խփեցին:

2 հոկտեմբերի, 2020թ. 13:21

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Նորից խփեցին Հադրութին:

2 հոկտեմբերի, 2020թ. 12:54

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։

2 հոկտեմբերի, 2020թ. 12:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։

2 հոկտեմբերի, 2020թ. 12:02

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ։

2 հոկտեմբերի, 2020թ. 08:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։