Նվեր-պայուսակներ՝ արցախցի դպրոցականների համար

Ուրախ ենք կիսվել հետաքրքիր նախաձեռնությամբ.

«Ինլայթ»-ն այս օրերին իր թիմով պատրաստում է նվեր-պայուսակներ արցախցի դպրոցականների համար՝ գրքերով, խաղերով, թեյի տուփերով և անձնական մաղթանքներով։

Միացի՜ր մեզ և բեր քո փոքրիկ նվերը կամ պայուսակը մեր գրասենյակ՝ Երևան, Լեռ Կամսար 11, մինչև դեկտեմբերի 20-ը ժամը՝ 18:00-ից մինչ 21:00-ն ընկած միջակայքում։ Կամ զանգահարիր +37477043962 հեռախոսահամարին, և մենք անձամբ կմոտենանք։
Նվիրաբերել կարող ես նաև Ինլայթի Աջակցիր էջի միջոցով, կամ իրականացնել փոխանցում Ամերիաբանկի 1570027242170200 հաշվեհամարին («Ինլայթ» ՀԿ)՝ նպատակ դաշտում նշելով՝ 100 նվեր-պայուսակ:

Նվիրաբերությունների վերաբերյալ թափանցիկ հաշվետվություն կներկայացնենք մեր էջում։ Նախապես շնորհակալ ենք աջակցության համար: