Հրաժեշտ կ.ա-ին (կորոնավիրուսից առաջ): Բարի գալուստ ա.հ. (ադապտացումից հետո):
Մարտի 16-ին Բարթլիբին դուրս եկավ “The Economist”-ի գրասենյակից և ուղևորվեց տուն: Լոնդոնում գտնվող մեր ամառանոցում խմբագրական կազմի հանդիպման վերջին օրն էր, և գրելու պահին գրասենյակ վերադառնալու ոչ մի ամսաթիվ չդիտարկվեց:
Հատկանշական է, թե որքան արագ ենք հարմարվել: Թերթը գրվել, խմբագրվել և լույս է տեսել բազմոցների և խոհանոցային սեղանների վրա: Հունվարն ու փետրվարը կարծես հին դարաշրջան լինեն՝ կ.ա-ը (կորոնավիրուսից առաջ) և նոր ա.հ.-ը (ադապտացումից հետո): Այս փոփոխությունը կարող էր 19-րդ և 20-րդ դարերում առաջացնել աշխատատեղի հսկայական վերափոխումներ: Թվիթթերն արդեն հայտնել է, որ իր աշխատողներին կթույլատրվի մշտապես աշխատել տնից, իսկ Ֆեյսբուքն ակնկալում է, որ իր աշխատակազմի կեսին նույնպես կթույլատրվի աշխատել տնից մեկ տասնամյակի ընթացքում:
Դա շատ ավելի հանկարծակի անցում էր, քան գործարանների հետ տեղի ունեցածը: Ջերմաքարշ նշանակում էր, որ դրանք (գործարանները) նախագծված էին մի մեծ էլեկտրահամակարգի շուրջ՝ լի գոտիներով ու ճախարակներով, որոնք անցնում էին շենքի միջով: Համակարգում ինչ-որ պահի ձախողումը նշանակում էր, որ ամեն ինչ կարող էր ուղղակի դադարել: Հետո էլեկտրավորումը առանձին մեքենաներին թույլ էր տալիս ունենալ իրենց սեփական էներգիայի աղբյուրը: Սակայն, 1880-ական թվականներին էլեկտրաէներգիայի ներդրումից հետո կես դար պահանջվեց՝ նախքան գործարանների վերակազմավորվելը օգտվելու համար էլեկտրաէներգիայի նոր աղբյուրից:
Ներկայիս արագ անցումը ա.հ.-ի տեղի է ունեցել նախապայմանների օգնությամբ: Առաջինը՝ լայնաշերտ կապի ծառայությունները մեր օրերում բավականաչափ արագ են, որպեսզի թույլ տան ներբեռնել փաստաթղթեր և անցկացնել վիդեոկոնֆերանս: Երկրորդը՝ զարգացած տնտեսությունները առնչություն ունեն ծառայությունների հետ, այլ ոչ թե արտադրության հետ: Դեռ 1970-ականներին, երբ Բրիտանիայում տեղի ունեցավ եռօրյա շաբաթը (հանքափորների գործադուլի դեմ պայքարելու համար), էլեկտրաէներգիայի անջատումներ եղան, և հեռուստաընկերությունները ստիպված էին շուտ փակվել: Այլ կերպ ասած, այս ամենը խիստ ազդեց նաև տնային կյանքի վրա: Համաճարակը չանջատեց լույսերը:
Դա ամենը չէ. այն նաև հեռահար գործունեությունը դարձրել է և՛ սովորական, և՛ ընդունելի: Նախկինում աշխատողները, որոնք տանն էին մնում, պետք է հաղթահարեին աշխատանքից փախչելու կասկածը: Այժմ նրանք, ովքեր պնդում են գրասենյակում մնալ, մեծամիտների տպավորություն են թողնում:
Իհարկե, շատ բաներ բացակայում են: Տեսազանգերին պակասում է նորմալ հանդիպման բնույթը, ոչ մի համպատրաստից մեկնաբանություն՝ տրմադրությունը բարձրացնելու համար: Հեռավորությունը ընկերական մթնոլորտ ստեղծելն էլ ավելի է դժվարեցնում: Ստեղծարարությունն ամենայն հավանականությամբ ավելի դժվար է պահպանել: Օկտավիուս Բլեքը՝ “Mind Gym” ուսումնական ընկերությունից, նշում է, որ նոր գաղափարները ի հայտ են գալիս ցանցերում թույլ օղակներից, այսինքն՝ այն մարդկանցից, որոնց հետ հազվադեպ եք հանդիպում: Նման «պատահական բախումները» ավելի բացառիկ են դարձել:
Չնայած գրասենյակները չեն վերանա, դժվար է պատկերացնել, որ աշխատանքային կյանքը կվերադառնա կ.ա-ին: Գրեթե մեկ դար շարունակ աշխատողները շաբաթը հինգ օր շարունակ խցկվում էին մարդկանցով լի գնացքներն ու ավտոբուսները կամ գրասենյակ հասնելու և ապա տուն վերադառնալու համար դիմանում էին խցանումներին: Վերջին երկու ամիսների ընթացքում նրանք ստիպված չեն եղել գնալ աշխատանքի և տուն վերադառնալ և պետք է որ վայելեին այս դադարը:
Գործատուներն, իրենց հերթին, պահպանել են քաղաքային կենտրոններում ծախսատար որոնումները, քանի որ նրանց անհրաժեշտ էր աշխատակազմին հավաքել մեկ վայրում: Վարձավճարը ծախսի միայն մի մասն է. բացի դրանից կա մաքրման, լուսավորության, տպիչների, սննդի և անվտանգության ապահովումը: Տանն աշխատելիս վճարում եք ձեր սեփական կոմունալ ծառայությունների և սննդի համար:
Այսպիսով, շատ ձեռնարկություններ և աշխատողներ կարող են իրենց զգալ ինչպես «Օզի կախարդը» գրքում, իսկ կորպորատիվ կենտրոնը երևում է ինչպես վարագույրի հետևում թաքնված ծերուկ: Հավատը կենտրոնացված գրասենյակի նկատմամբ երբեք չի կարող վերականգնվել:
Ա. հ. դարաշրջանի մեկ այլ կողմ կարող է լինել հնգօրյա աշխատանքային շաբաթվա վերացումը: Նույնիսկ նախքան համաճարակի սկիզբը, շատ աշխատողներ սովոր էին ոչ աշխատանքային օրերին պատասխանել հեռախոսազանգերին կամ էլեկտրոնային փոստին: Ա. հ. դարաշրջանում տան և աշխատանքային կյանքի միջև եղած խոչընդոտը, սթրեսը մեղմելու միակ օգտակար միջոցը ավելի դժվար կլինի պահպանել:
Այն կարող է ընդհանրապես վերանալ: Առանց երկուշաբթիից ուրբաթ աշխատանքային գործունեության, հանգստյան օրերը թվում են ավելի նյարդայնացնող, ինչպես և ժամը 9-ից 5-ը աշխատանքային օրը: Ապագայում աշխատաողները կարող են աշխատել և դադարներ վերցնել երբ ցանկանան՝ ընկերության հետ տեսազանգի՝ միակ ֆիքսված գործիքի միջոցով: Թերությունն այնուամենայնիվ այն է, որ կյանքի ռիթմը խաթարվել է, և անհրաժեշտ են նոր ռեժիմներ. ինչպես դպրոցի մասին երգում է բրիտանական փոփ խումբ “Madness”- ը՝ իր “Baggy Trousers” երգում, մարդիկ ստիպված են «զանազան տարբերակներ փորձելով օրերի միջև տարբերություն մտցնել»:
Ավելի հեռուն նայելով՝ ա. հ. դարաշրջանը կարող է հանգեցնել այլ փոփոխությունների: Ոմանք գուցե որոշեն ապրել փոքր քաղաքներում, որտեղ բնակարանային ծախսերն ավելի քիչ են, քանի որ աշխատանքի վայր հասնելու կարիք չունեն: Տղամարդիկ ավելի քիչ արդարացումներ կունենան տնային աշխատանքները շրջանցելու կամ երեխաների խնամքից խուսափելու համար, եթե նրանք չեն գնում գրասենյակ: Ինչ-որ իմաստով, սա վերադարձ է նորմալին: Մինչև 19-րդ դարը մարդկանց մեծամասնությունը աշխատում էր իրենց տներում կամ տների մոտակայքում: Սակայն, հասարակության պատմաբանները դեռ կարող են 2020 թվականը համարել նոր դարաշրջանի սկիզբ:
Թարգմանիչ՝ Մարիամ Բադալյան (Mariam Badalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: