Հայաստանի քաղաքատնտեսությունը․ 2018 թ. «Թավշյա հեղափոխության» սոցիալ-տնտեսական խնդիրներն ու պատճառները | Մաս 1
Երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխություն»։ Մենք այդ մասին արդեն խոսել ենք՝ ամփոփելով որոշ արդյունքներ («Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում երկու տարի անց)։ Հասարակական-քաղաքական տրամաբերությունում բավականին շատ է խոսվել, թե ինչը հանգեցրեց դրան։ Որպես սկզբնապատճառ շատերը նշում էին աղքատությունն ու տնտեսական իրավիճակը։ Առավել քաղաքականացված տրամաբերությունների շրջանակներում դիտարկվում էին ժողովրդավարության բացակայությունը, կոռուպցիան, աղքատությունը, անհավասարությունը, ժանգոտված սոցիալական վերելակները։ Տրամաբերությունների երրորդ խումբը հղում է կատարում այլ սկզբնապատճառների, ինչպիսիք են էլիտային դինամիկան, կոնֆլիկտը էլիտաների ներսում, արտաքին գործոնները և գերտերությունների մրցակցությունը։
Սակայն, սոցիալ-քաղաքական պատճառների ամբողջական վերլուծություն, ըստ իս, առ այսօր չի արվել։ Բանն այն է, որ քիչ է ասել, թե անհավասարությունը կամ դժգոհությունը խարխլել են իշխանությունը և հանգեցրել հեղափոխության։ Պետք է նաև հասկանալ, թե ի՞նչ չափով է հայտնի խնդիրներից յուրաքանչյուրը տեղին և որքանով է իր նպաստն ունեցել հեղափոխության մեջ։ Բացի այդ, հեղափոխության սոցիալ-տնտեսական պատճառների մասին խոսակցությունը լավ առիթ է մինչհեղափոխական Հայաստանի քաղաքատնտեսությանն անդրադառնալու, ինչն էլ ի կատար կածենք։
Սա «Հարավային Կովկասի քաղաքական աշխարհագրություն» բլոգում հրապարակված նյութերի որոշ հատվածների ընդհանրացումն է՝ գրված դեռևս 2018 թ․, սակայն այդպես էլ չհրապարակված նախկին հոդվածներում, ինչպես նաև նոր նյութերի տեսական մասի վերամշակմամբ և լրացումով։ Եզրակացության մեջ հակիրճ նկարագրված են բոլոր եզրահանգումները, և տրված է պատճառների ակնարկ։ Եթե ինչ-որ մեկը ծուլանում է կարդալ ամբողջ տեքստը կամ ցանկանում է սկզբում ծանոթանալ եզրակացություններին, առաջարկում եմ անմիջապես անցնել այդ հատվածին (տե՛ս ավարտն այստեղ՝ «Թավշյա հեղափոխության» քաղաքատնտեսության նախադրյալները․ անհավասարություն և կոռուպցիայի ընկալում(2))։
1. Հեղափոխությունն ու դրա պատճառները․ հասկացութային մոտեցում
1․1. Ո՞վ և ինչպե՞ս է անում հեղափոխություն
Հեղափոխության հիմնական շարժիչ ուժը զանգվածային դժգոհությունը կամ վրդովմունքն է, ինչպես նաև մտավոր դասի արմատականացող շարժումը՝ ուղղված հասարակական կարգի արմատական փոփոխությանը և նոր լեգիտիմության հաստատմանը։ Որքան ավելի ինստիտուցիոնալիզացված և կազմակերպված է հակաէլիտան, այնքան ավելի բարձր է քաղաքական անկայունության մակարդակը[1]։ Հասարակության առավել լայն շերտերի դրդապատճառը անարդարության զգացումի, աճող, բայց կառավարության անգործության հետևանքով չարդարացված սպասումների, առկա կոորդինատների համակարգում որևէ բան փոխելու անհնարինության զգացողության համակցությունն է: (Տե՛ս Ինչպես Հայաստանը դարձավ ամենաբարկացած երկիրը՝ ըստ Gallup-ի հարցման․ իշխանության արխայացում և քաղաքական ճգնաժամի ձևավորումը Հայաստանում)։ Այս շրջանակն ամբողջովին կիրառելի է Հայաստանի համար, որտեղ ժողովրդականություն չվայելող իշխանությունը[2], փորձելով անվերջ կառավարել ապագաղափարական միջավայրի շրջանակներում, միավորում էր իր մեջ բիզնեսի և բյուրոկրատների բավականին նեղ շերտ, ինչը հանդիպում էր բնակչության և հատկապես երիտասարդության աճող դժգոհությանը[3]։
Ընդ որում, հեղափոխական տրամադրությունների բորբոքման համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ տվյալ երկիրը լինի աղքատ կամ գտնվի ծանր տնտեսական ճգնաժամի գործընթացում[4]։ Ամենից հաճախ հեղափոխությունները տեղի են ունենում այն երկրներում, որոնք արդեն ձեռք են բերել որոշակի հարաշարժություն, սակայն չեն հաղթահարում այն՝ նկատի առնելով կառուցվածքային անհավասարակշռությունների աճը, քաղաքական իրադարձությունները, որոնք ամրապնդում են շատերի համար անընդունելի կարգը, էլիտաների պառակտումը կամ լուրջ արտաքին շոկը (ինչպիսին շատերի համար Առաջին համաշխարհային պատերազմն էր)։
Դժգոհության քաղաքականացման մակարդակը հանգեցնում է իշխանության ակտիվ առճակատման աճին, իսկ դիմադրության ինստիտուցիոնալիզացումը կարող է վստահություն հաղորդել վերջինիս՝ իր զանգվածայնության և հնարավոր հաջողության մեջ[5]։ Հարկ է նշել, որ Հայաստանում կա զանգվածային ցույցերի փորձ և բավականին մեծ․ ԽՍՀՄ փլուզման շրջանում հայ ազգային շարժումը ամենազանգվածայինն էր ոչ միայն հարաբերական, այլ նաև բացարձակ չափման մեջ[6]։ Ակցիաները, արդյունքում, շարունակվեցին նաև 1990-ական, 2000-ական, 2010-ական թվականներին[7]։
Նկ. 1. Բողոքի ակցիա ք․ Երևանում 1988 թ․-ին
Ինստիտուցիոնալ դինամիկան պետք է դիտարկել ոչ միայն խմբերի դիրքից, որոնք ձգտում են տապալել իշխանությունը կամ փոխել ռեժիմը, այլ նաև հենց ռեժիմի դիրքից։ Մեծ դեր է խաղում ոչ միայն բողոքելու ցանկությունը կամ ունակությունը, այլ նաև բողոքելու հնարավորությունը, ինչը պետք է հասկանալ որպես տարածություն, որում թույլատրված է գործել, և որում իշխանությունը հանդուրժում է իր դեմ ուղղված ելույթները[9]։ Սա կարելի է հասկանալ որպես «հավաքների ազատություն», սակայն, իրականում, այս հասկացությունն ավելի լայն է։ Այս առումով Չարլզ Տիլին առաջարկում է հետևյալ տիպաբանությունը՝ տոտալիտար, ռեպրեսիվ, հանդուրժողական և թույլ ռեժիմներ, որոնց շրջանակներում կարող է շատ տարբեր լինել իշխանության դեմ ուղղված ելույթների տարածությունը, որտեղ հայկական իշխանության էվոլյուցիան վերջին տարիներին կարելի է դիտարկել որպես շարժում՝ հանդուրժողականից դեպի թույլ։ Տիլին նաև տարբերակում է «էգալիտար» և «օլիգարխիկ» ռեժիմներ, որտեղ առաջինի դեպքում քաղաքական ակցիաների նկատմամբ հանդուրժողականությունը կախված է հենց ակցիայի բնույթից, մինչդեռ երկրորդ դեպքում նրանից, թե կոնկրետ ինչ խումբ է ելույթ ունենում[10]։ Այս սխեմաները ներկայացված են ստորև․
Նկ. 2. Հանդուրժողականությունը բողոքի շարժումների նկատմամբ՝ կախված ռեժիմի տեսակից և ուժից
Այդ պատճառով էլ ցույցերի լիդերներ հաճախ դառնում են հակաէլիտաները այն դեպքում, երբ առավել լայն շերտերը հանդես են գալիս որպես շարքային մասնակիցներ՝ ձեռք բերելով միայն միջնորդավորված ձայն, ինչը տեղի էր ունենում հետխորհրդային տարածության գրեթե բոլոր թավշյա հեղափոխությունների ժամանակ։ Զանգվածային բողոքի գործողությունները ձեռք են բերում «սոցիալական քվեարկության» բնույթ՝ արտահայտելով բնակչության սոցիալապես ակտիվ հատվածի կարծիքը[11]։ Վերջին տարիներին այդպիսին էր նաև շարժումը Հայաստանում, որտեղ ցույցերի հիմնական շարժիչ ուժը դարձավ միջին խավի երիտասարդների, հումանիտար ուղղվածության մասնագետների և հասարակական ոչ պետական հատվածի սոցիալական շերտը[12]։ Արդյունքում, հենց այս հատվածը (ավելի ճիշտ՝ վերջինիս չափավոր մասը) հավաքագրվեց պետական կառավարման մեջ «Թավշյա հեղափոխություն»-ից անմիջապես հետո[13]։
Բողոքի ռեպրեսիվ պատասխանի բացակայությունը Հայաստանում որպես «նորմ» կարելի է բացատրել վերոնշյալ բնութագրիչներով՝ զուգորդված ռեժիմային տիպաբանությամբ (վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը, մեծ հաշվով, անհրաժեշտ է դասել կիսակոնսոլիդացված ժողովրդավարությունից դեպի կիսակոնսոլիդացված ավտորիտարիզմ տատանվող «հիբրիդային ռեժիմին»)[14], սակայն իր ազդեցությունն է ունենում նաև մշակութային գործոնը, և այն բանի ընկալումը, որ ցեղասպանություն վերապրած Հայաստանը չի կարող իրեն արյունահեղություն թույլ տալ ներքին քաղաքականության մեջ[15]։
1․2․ Հեղափոխությունը՝ որպես սոցիալական և քաղաքական երևույթ
Ընդհանրապես, հեղափոխությունը պետք չէ հասկանալ որպես հենց սոցիոլոգիական երևույթ, որը ցույց է տալիս իշխանություններին չընդունելու աստիճանը։ Իշխանությանը հավանության չարժանացնելու աստիճանը կարող է տարբեր լինել, ինչպես և իշխանության դեմ փողոցային պայքարի մեջ մտած ընդդիմությանը կամ խմբերինը։ Հայաստանում իշխանությանը տրված հավանության աստիճանը ցածր էր, իսկ ընդդիմադիր խմբերի հավանության աստիճանը նույնպես բավականին սահմանափակ։ Դա ոչ թե ոչ ժողովրդական իշխանության բախումն էր ժողովրդական ընդդիմության հետ, այլ իշխանության բախումը սեփական արտացոլանքի և ընդդիմության կողմից կենտրոնացված իշխանության չընդունման հետ, որը մարմնավորում էր Հայաստանի անկախության ողջ ժամանակաշրջանի ձախողումներն ու անհաջողությունները։ Կոռումպացված կապիտալիստական ռեժիմի հաստատումը, ազգամետ ինտելիգենցիայի խաբված հույսերը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի երկարատև առճակատումը իշխանության հետ արդյունքում խտացվեցին այն շարժման մեջ, որը տապալեց Սերժ Սարգսյանին[16]։ Իհարկե, սկզբունքորեն այլ կերպ էլ է լինում․ հեղափոխությունը կարող է ղեկավարել խումբ, որն ունի զանգվածային աջակցություն, իսկ երբեմն էլ հեղափոխական գործողություններով փոխվում է բավականին ժողովրդական կառավարությունը (իրադարձություններն Իրանում՝ 1950-ական թվականների սկզբին)։
Ս․ Հանթինգթոնը սահմանում էր հեղափոխությունը որպես արագ, ֆունդամենտալ և բռնի, հասարակության ներքին ուժերով պարտադրված, հասարակության տիրապետող արժեքների և առասպելների, նրա քաղաքական ինստիտուտների, սոցիալական համակարգի, ղեկավարության, կառավարական գործունեության և քաղաքականության փոփոխություն[17]։ Նա հեղափոխությունը կապում էր գոյություն ունեցող քաղաքական ինստիտուտների արագ ու բռնի ոչնչացման, քաղաքականության մեջ նոր ուժերի մոբիլիզացման և նոր ինստիտուտների ստեղծման հետ։ Հանթինգթոնը երկու մոդել էր առանձնացնում՝ «արևմտյան» (որտեղ սկզբում կործանվում են հին ռեժիմի ինստիտուտները, իսկ դրան հետևում են նոր խմբերի մոբիլիզացիան քաղաքականության մեջ և նոր քաղաքական ինստիտուտների ստեղծումը) և «արևելյան» (սկսվելով քաղաքականության մեջ նոր խմբերի մոբիլիզացիայից և նոր քաղաքական ինստիտուտների ստեղծումից և ավարտվելով հին կարգի տապալմամբ)։ Այսպիսով՝ այս մոդելների միջև տարբերությունն այն է, որ արևմտյան հեղափոխության մեջ քաղաքական մոբիլիզացիան հին ռեժիմի տապալման արդյունքն է, արևելյանում՝ այն հանդիսանում է վերջինիս պատճառը։ Իսկ այս տարբերությունը պայմանավորված է ռեժիմների բնույթների տարբերությամբ, որտեղ արևմտյան հեղափոխությունները տեղի են ունենում միապետությամբ և արիստոկրատիով ավանդական ռեժիմի դեմ, իսկ արևելյանները՝ գոնե մասամբ արդիականացված ռեժիմների։ Ամենից հաճախ արևմտյան հեղափոխությունները պայմանավորված են ավանդական ռեժիմների թուլությամբ (իրենց անաքրոնիզմով), իսկ արևելյանները՝ արդիականացող ռեժիմների նեղությամբ (իրենց բացառիկությամբ)։ Արևմտյան մոդելում, ըստ Հանթինգթոնի, պայքարն ընթանում է չափավորների ու արմատականների, իսկ արևելյանում՝ հեղափոխականների և կառավարության միջև[18]։ «Արևմտյանների» և «արևելյանների» բաժանման ամբողջ պայմանականությամբ հանդերձ՝ պետք է նշել, որ այս մոդելներն աշխատող են, չնայած որ կան որոշակի խնդիրներ 2018 թ․ իրադարձությունները հեղափոխությունների թվին դասելու հետ կապված՝ համաձայն Հանթինգթոնի մեկնաբանության։ Թավշյա հեղափոխությունները նա հեղափոխությունների շարքին չի դասում: Ընդ որում, արևմտյան և արևելյան մոդելների դիխոտոմիայում հայկական հեղափոխությունը կարելի է ավելի շուտ դասել արևելյան մոդելին։
Հանթինգթոնը մերժում է արտաքին գործոնի դերը՝ ենթադրելով, որ արտաքին գործոնի ազդեցությունը հեղափոխությունն այլ բան է դարձնում։ Սակայն, Ջեկ Գոլդսթոունը կարծում էր, որ այս մոտեցումը բնորոշ է առավել վաղ մոտեցումներին, և այն կարելի է հնացած համարել։ Միջազգային համակարգի կողմից շարունակական ճնշումը, միավորվելով որոշակի կառուցվածքային առանձնահատկությունների հետ, արագացնում է հեղափոխությունը։ Այսպիսով, եթե հասարակությունն ունի կառուցվածքային նախադրյալներ հեղափոխության համար և առավել զարգացած երկրների կողմից ենթարկվում է ուղղակի ռազմական կամ տնտեսական ճնշման, ապա հեղափոխությունը կարող է արագացվել[19]։ Քրեյջին բերում է «էկզոգեն» հեղափոխությունների օրինակներ, որոնք ի հայտ են եկել արտաքին գործոնին ի պատասխան (Ռուսաստան՝ 1905 թ․, Օսմանյան կայսրություն՝ 1908 թ․, Չինաստան՝ 1911 թ․, Իրան՝ 1906 թ․, Եթովպիա՝ 1974 թ․)[20]։ Այս գործոնն առանցքային դեր խաղաց Հայաստանում 2016 թ․ հուլիսին իշխանության տապալման փորձում. վերջնականապես խարխլելով իշխանության լեգիտիմությունը՝ ազդեցություն ունեցավ 2018 թ․ իրադարձությունների վրա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այն բացահայտ արտահայտեց․ «Ես ուզում եմ ասել, որ մենք ևս դեր ունենք Հայաստանում քաղաքական արենայից Սերժ Սարգսյանի ռեժիմի վտարման մեջ․․․Կարող եմ միայն ասել, որ Հայաստանի նկատմամբ մեր կողմից տարվող մեկուսացման քաղաքականությունն արդարացնում է իրեն»[21]։ Արտաքին մշտական ճնշման գործոնն ուժեղացնում է նաև հոգնածությունը պատերազմից, որը կարող է դրդել շատերին հետքայլ կատարել նախասկզբնական սկզբունքներից և մոտեցումներից՝ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով։ Սակայն արտաքին գործոնը սրանով չի ավարտվում։ Վերևում արդեն իսկ ցույց էր տրվել հակաէլիտաներին միավորող ինստիտուտների առանցքային դերը՝ դժգոհությունը բողոքի և հեղափոխության վերածելու գործում։ Հայաստանում այս կազմակերպչական գործը մեծամասամբ կատարվել է տեղական կազմակերպությունների կողմից, որոնք ունեին օտարերկրյա ֆինանսավորում կամ էլ միջազգային կազմակերպությունների տեղական մասնաճյուղերի (Transparency International) և իրենց կադրային ռեզերվի կողմից[22]։
1.3․ Արդյո՞ք «Թավշյա հեղափոխությունը» հեղափոխություն է
«Թավշյա հեղափոխության» իմաստավորման վերջին և հավանաբար առանցքային պահն այն է, թե արդյոք այն սկզբունքորեն կարելի է համարել հեղափոխություն, թե՞ ոչ։ Հանթինգթոնը հեղափոխություններ է համարում միայն այն, ինչն ընդունված է անվանել «սոցիալական հեղափոխություններ»[23]: Ճիշտ այդպես էր կարծում նաև տեսաբանների մեծ մասը ընդհուպ մինչև վերջին տասնամյակները։ Քանի որ նման մասշտաբի իրադարձություններ վերջին շրջանում քիչ թե շատ կայուն երկրներում չեն նկատվում՝ հաշվի առնելով արդիականացմանն անցնելու ավարտը և նոր կարգը, փոխարենը հեղափոխությունները շատ ավելի հաճախ դառնում են թավշյա, անարյուն, սակայն, այնուամենայնիվ, դրանք ևս հավակնում են սոցիալական կարգի փոփոխմանը։ Քրոբերի կարծիքով հեղափոխական է պետք համարել բոլոր այն պահանջները, որոնց նպատակը սոցիալական, մշակութային և տնտեսական պրակտիկաների և արժեքների փոփոխությունն է[24]։ Ջեք Գոլդսթոունը սահմանել է հեղափոխությունը որպես զանգվածային մոբիլիզացիայի, ինստիտուցիոնալ փոփոխությունների և սոցիալական փոփոխություններին ուղղված գաղափարախոսության համադրություն։ Ընդ որում, հեղափոխությունը պետք է ավարտվի կառավարության ուժային տապալմամբ՝ հանուն սոցիալական արդարության և նոր քաղաքական ինստիտուտների[25]։
Սակայն, քանի որ հարցն այն մասին, թե ինչն է պետք համարել «Թավշյա հեղափոխություն», վերջնական լուծում չունի, այն արդեն իսկ դարձել է քաղաքական բնորոշիչ Հայաստանում, որտեղ դրական վերաբերմունքը ներկայիս իշխանության և հեղափոխական թիմի նկատմամբ տեղի ունեցածը կանխորոշում է որպես «հեղափոխություն», իսկ բացասականը՝ որպես «հեղաշրջում» կամ պարզապես՝ «իշխանափոխություն»։ Դա մեծամասամբ պայմանավորված է ռուսերենում «հեղափոխություն» բառի դրական ենթիմաստով՝ կապված խորհրդային երկարատև ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում 1917 թ․ իրադարձությունները հերոսացվում էին։ Բայց քանի որ ինձ համար «հեղափոխություն» բառը նման ենթիմաստներ չունի, փորձել եմ իմ պատասխանն այդ հարցին տալ առանց այս բնորոշիչների: Հեղափոխություն, հեղաշրջում, թե՞ էվոլյուցիայի արագացում. ինչպե՞ս դասակարգել իշխանության փոփոխությունը Հայաստանում։
2. Հայկական «Թավշյա հեղափոխության» նախադրյալների սոցիոլոգիան
2.1. Հարաբերական զրկանքը խմբային մակարդակում․ վառելիք հեղափոխության համար
Ինչպես արդեն տեսանք, հեղափոխության համար կարևոր է մի շարք միտումների համընկնումը՝
- ակնկալիքների և իրականության անհամապատասխանությունը (իշխանության կողմից սոցիալական պայմանագրի խախտման, երկարաձգվող ճգնաժամի կամ արագ աճող ակնկալիքների արդյունքում, որոնք չի ստացվում բավարարել),
- գոյություն ունեցող քաղաքական համակարգի շրջանակներում իրավիճակը փոփոխելու հասարակության անկարողությունը կամ անհնարինությունը,
- բողոքի ինստիտուցիոնալացում և այն առաջնորդելու ունակ խմբերի կայունություն:
Առաջին երկու կետերը հաճախ արտահայտվում են հասարակության մեջ անարդարության զգացողության տարածման մեջ։ Սա առաջացնում է բացասական էմոցիաներ, արմատավորում է հասարակության մեջ դեպրեսիվ ֆոնը, և կարող է հանգեցնել հասարակական մեծ խմբերի սոցիալական և քաղաքական ակտիվության։ Ցանկացած հասարակական-քաղաքական կարգի այս կամ այն չափով բնորոշ է հնարավորությունների անհավասարությունն ինչպես քաղաքականության, այնպես էլ այլ ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ և իրավական համակարգը, տնտեսությունը, հասարակական կյանքը կամ նույնիսկ կրթությունը, առողջապահությունը և այլն։ Սակայն որոշակի ժամանակատվածներում պաշտոնական կամ ոչ պաշտոնական սահմանափակումների վերացման հարցում առավել դանդաղ առաջընթացը (կամ դրա լրիվ բացակայությունը) կարող է հանգեցնել նրան, որ երկրում տիրող քաղաքական ռեժիմը սկսվի ընկալվել որպես անախրոնիզմ, որը հնարավոր չէ հանդուրժել։
Զգացվող անարդարության աստիճանը տարբերվում է ըստ սոցիալական խմբերի, մասնավորապես՝ հաջողության հասած և գործերից դուրս մնացած խմբերի միջև։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը գոյություն ունեն ցանկացած հասարակության մեջ, թեև նրանց հարաբերակցությունը կարող է տարբերվել։ Մերիտոկրատական համակարգերում (ինչին ձգտում է ժամանակակից հասարակությունների մեծամասնությունը), որպես կանոն, տարածված են գաղափարախոսություններ և աշխարհայացք, որոնք արադարացնում են փոփոխվող իրականությանը հարմարվել չկարողացողների մեծ քանակը։ Հաջողության մեջ տարբեր խմբերի տարբերությունը բացատրվում է մարդկանց անձնային որակներով, իսկ նրանց, ովքեր ոչ այնքան հաջողակ են գտնվել, չեն առաջարկվում գաղափարական այլընտրանքներ[26]։ Սակայն, հատկանշական է, որ չնայած գաղափարախոսությունն ազդում է երկրում իրավիճակի ընկալման վրա, այն գրեթե չի ազդում անարդարության անձնական ընկալման վրա, որը միևնույն ժամանակ կարող է տարածվել խմբային մակարդակում։
Համաձայն 2012 թ․ ԱՄՆ-ում անցկացված հարցման՝ հանրապետականների 55%-ը և դեմոկրատների 37%-ը ամերիկյան տնտեսական համակարգը համարում էին արդար։ Միևնույն ժամանակ, հանրապետականների 63%-ը և դեմոկրատների 68%-ը համարում էին, որ ամերիկյան տնտեսական համակարգն արադարացի է անձամբ իրենց նկատմամբ[27]։ Իսկ Հայաստանում, համակարգն անարդար համարողների թիվը, մշտապես կազմում էր բնակչության ¾ -ը, և միայն մեկ հինգերորդն էր գտնում, որ կառավարությունն իրենց արդարացիորեն է վերաբերում։
Աղյուսակ 1․ Հարավային Կովկասում կառավարության արդարացիության վերաբերյալ անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, 2008-2017* [28] (պատասխանների %)
Երկրներ | Պատասխաններ | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2015 | 2017 |
Հայաստան | Ամբողջովին արդար | 8 | 6 | 4 | 2 | 3 | 3 | 3 | 5 |
Մասամբ արդար | 35 | 18 | 19 | 18 | 20 | 15 | 16 | 14 | |
…Ընդհանուր արդար | 43% | 24% | 23% | 20% | 23% | 18% | 19% | 19% | |
Մասամբ անարդար | 25 | 40 | 39 | 37 | 36 | 35 | 36 | 39 | |
Ամբողջովին անարդար | 32 | 37 | 38 | 42 | 42 | 47 | 45 | 42 | |
… Ընդհանուր անարդար | 57% | 77% | 77% | 79% | 78% | 82% | 81% | 81% | |
Վրաստան | Ամբողջովին արդար | 47 | 41*** | 51 | 59 | 70 | 59 | 64 | 47 |
Ընդհանուր անարդար | 53 | 58 | 49 | 40 | 31 | 41 | 37 | 53 | |
Ադրբեջան | Ամբողջովին արդար | 71 | 55 | 49 | 50 | 55 | 60 | …**** | … |
Ընդհանուր անարդար | 29 | 45 | 51 | 51 | 45 | 40 | … | … |
Առօրյա կյանքում մարդկանց բավարարվածության և անբավարարվածության հարաբերակցությունը գործոն է, որը որոշում է անարդարության դեմ մարդկանց բողոքելու հավանականությունը[29]։ Երբ ակնկալիքները եկամուտներից արագ են աճում, մարդիկ կարող են զգալ հարաբերական դեպրիվացիա (դեպրիվացիա = զրկանք, relative deprivation)[30]:
Հարցի նյութական կողմը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ անհավասարությունը՝ ըստ ունեցվածքի, եկամուտների և առավել ևս հնարավորությունների, ստեղծում է նախապայմաններ հարաբերական դեպրիվացիայի զգացողության ձևավորման համար, որտեղ խմբային մակարդակի հարաբերական դեպրիվացիան հանդիսանում է հեղափոխական տրամադրությունների հիմնական աղբյուրը։ Մասնավոր մակարդակում ընկալվող հարաբերական դեպրիվացիայի աստիճանը կախված է ռեֆերենտ խմբից։ Այսպիսով, աղքատները կարող են համեմատվել այլ աղքատների հետ, և այդ դեպքում զգացվող հարաբերական դեպրիվացիայի աստիճանը կլինի ցածր, իսկ համեմատաբար հարուստները՝ շատ հարուստների հետ, և այս դեպքում նրանք կզգան դեպրիվացիայի առավել բարձր աստիճան։
Աղյուսակ 2. Հարաբերական դեպրիվացիայի և բավարարվածության չորս տեսակ [31]
Խմբային եկամուտներ՝ խմբից դուրս եկամուտների հարաբերակցությամբ (այլ խմբերի հետ համեմատությամբ) | |||
Ավելի շատ կամ հավասար | Միջինից ցածր | ||
Անձնական եկամուտներ՝ սեփական (ենթա)խմբի եկամուտների հետ համեմատությամբ | Ավելի շատ կամ հավասար | Ա. Կրկնակի բավարարվածություն | Բ. Խմբային զրկում |
Միջինից ցածր | Գ. Մասնավոր զրկում | Դ. Կրկնակի զրկում |
Հարաբերական դեպրիվացիա կարող է առաջանալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալ-քաղաքական պատճառներով, սակայն հաճախ այդ պարամետրերը փոխկապակցված են։ Սոցիալ-քաղաքական պարամետրերը կարող են կրել ինչպես ոչ ֆորմալ բնույթ՝ ի դեմս անհատի կամ խմբի կարգավիճակի, այնպես էլ այլ նյութական տարրերի՝ դեպի ընդհանուր բարիքներ (տարբեր, օրինակ՝ մայրաքաղաքում, գավառական քաղաքներում և գյուղերում) ունեցած հասանելիության, անվտանգության մակարդակի (առանձին խմբեր կարող են ունենալ պաշտպանվածության տարբեր աստիճան) և այլնի տեսքով, ինչպես նաև կարող են կրել ոչ նյութական կամ արժեքային բնույթ` ի դեմս անհատի կամ խմբի համար անընդունելի քաղաքականության ռեալիզացիայի[32]։
Հարաբերական դեպրիվացիայի զգացման ինտենսիվությունը շատ առումներով կախված է խմբի հավաքական (ենթա)ինքնության ուժից, որը զգում է հարաբերական դեպրիվացիա։ Այդ զգացողությունը նաև կախված է հասարակությունում խմբի ընկալվող տեղից, այդպես, օրինակ, կրթված դասը չի բավարարվի կրթական ցածր մակարդակ ունեցող խմբերի հետ եկամուտների հավասարությամբ։ Այս դեպքում ընկալման մեջ կօգտագործվի այդ ընկալման վրա ազդող որոշակի «ուղղման գործակից», ավելին՝ նման գործակիցը կարող է գործել նաև հակառակ ուղղությամբ, երբ խումբն ինքը համաձայնում է առավել ցածր եկամուտների կամ կարգավիճակի ընդունելիության հետ։
2․2․ Հարաբերական դեպրիվացիան Հայաստանում
Ելնելով նախորդ պարագրաֆում ասվածից՝ պետք է ենթադրել, որ քաղաքական համակարգի անխախտությունը շատ առումներով կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերակցություն է առկա քաղաքական համակարգով երաշխավորված և գործերի փաստացի դրությամբ գործող կարգի շահառուների և նրանց միջև, որոնց համար կարգի պահպանումը ձեռնտու չէ։ Քանի որ մենք խոսում ենք հարաբերական դեպրիվացիայի մասին, պետք չէ համարել, որ այս զգացողությունները հանդիսանում են իրականության օբյեկտիվ արտացոլանք։ Բացարձակ դեպրիվացիայի գնահատում կարելի է անել միջդիսցիպլինար հետազոտությունների և տնտեսական տվյալների հիման վրա, իսկ հարաբերական դեպրիվացիան կախված է ընկալումից և կարող է չափվել միայն սոցիոլոգիական գործիքներով։ Նման հնարավորություններ է ընձեռում, օրինակ, «Կովկասյան բարոմետր» հարցումը։
Նկար 3. Բնակչության բաշխումն ըստ եկամուտների մակարդակի՝ հասարակության մեջ ընկալվող տեղի հիման վրա[33]
Հարցվածները կարող էին պատասխանել հասարակության մեջ իրենց դիրքի և իրենց շրջապատի մասին հարցին՝ ընտրելով 1-ից 10 բալանոց համակարգից որևէ բալ, ինչը կնշանակեր դեցիլ։ Պարզեցնելու համար վերոնշյալ աղյուսակում պատասխանները խմբավորվել են 2 կերպով, և համեմատվում են քվինտիլային խմբերը։ Իդեալական սցենարում՝ հարցվածների լիակատար ազնվության, ամբողջական իմացության և բոլոր խմբերի՝ միմյանց հետ հաղորդակցության դեպքում, պատասխանները հավասարապես կբաշխվեին։ Սակայն, մենք տեսնում ենք, որ հարուստների ճնշող մեծամասնությունը իրեն հարուստ չի համարել (խոսքը հենց հարաբերական հարստության մասին է), նրանցից շատերն անգամ իրենց եկամուտները միջինից բարձր չէին համարում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն սեփական շրջապատում, այլ նաև ընդհանուր առմամբ երկրում վերջիններիս դիրքի մասին է։ Սեփական սոցիալական միջավայրում դիրքի ընկալման դեպքում պատասխաններում տեսնում ենք հետընթաց դեպի միջինը, որը պայմանավորված է նրանով, որ սոցիալական կարգավիճակն այս կամ այն շրջանակներում սովորաբար միանման է։
Նշենք, որ ամենահարուստ ասելով ամենից հաճախ պետք է հասկանանք այն, ինչը զարգացած երկրներում, հիմնվելով սպառման մակարդակի վրա, անվանում են «միջին խավ», սակայն այս շերտում առավել տարածված տրամաբանությունն այն է, որ երկրում միջին խավ գոյություն չունի, այլ կան միայն հարուստներ և աղքատներ։
Իսկ այն փաստը, որ հասարակության առավել հարուստ քվինտիլից միայն ամեն քսաներորդն է իրեն որպես այդպիսին դասել, խոսում է այն մասին, որ հարաբերական դեպրիվացիան առավել ուժեղ է արտահայտված հենց այս սոցիալական խմբի մոտ։ Այս հանգամանքը մեծապես կապված է նաև էլիտաների վերարտադրման խնդրի հետ, քանի որ կրթված խավի ընդլայնումը, էլիտար խմբերի թվի աճը՝ ի հաշիվ իրենց ավելի մեծ արտադրողականության, կամ նրանց թվի աճը բարենպաստ ժամանակաշրջանում և շատ ավելի փոքր կրճատումը ոչ բարենպաստի շրջանում հանգեցնում են հասանելի ռեսուրսների և դրանց մուտք ունենալու ցանկություն ունեցողների թվի անհամաչափության։
Հետաքրքիր է, որ աղքատների շրջանում հակառակ պատկերն է․ միայն 8%-ն իրեն ամենաաղքատ քվանտիլին դասեց։ Այդ իսկ պատճառով պետք չէ համարել, որ աղքատությունը հանգեցրեց «Թավշյա հեղափոխությանը»։ Հասարակության ամենաաղքատ շերտերը չեն ունեցել քաղաքական մոբիլիզացիայի գործիքներ, ներկայացված չեն եղել քաղաքական գործընթացում և չեն ունեցել կոլեկտիվ ինքնություն (նույնիսկ սաղմնային վիճակում) և միացել են քաղաքական գործընթացին միայն որպես գործիք։
2․3․ Գլոբալ տնտեսական ճգնաժամը և խմբային դեպրիվացիայի ընդլայնումը մեծամասնության մակարդակի
Բնականաբար չկան հասարակություններ, որտեղ ստեղծված իրավիճակը կգոհացնի բոլորին։ Բացի այդ, դժգոհությունը տնտեսական իրավիճակից կարող է առաջանալ ոչ թե հասարակական խմբերի միջև հնարավորությունների հարաբերակցությամբ, այլ օբյեկտիվ իրավիճակով՝ ողջ երկրի աղքատությամբ։ Բրանկո Միլանովիչն արդեն ապացուցել է, որ գլխավոր ներդրումը գլոբալ անհավասարության մեջ ունի երկրների և ոչ թե երկրի ներսում բնակիչների եկամուտների միջև անհավասարությունը։
Այնուամենայնիվ, ձգձգվող տնտեսական դժվարությունները կարող են ստեղծել նախադրյալներ՝ մեծամասնության հարաբերական զրկանք զգալու համար։ Հեղափոխությանը նախորդած տասը տարիների ընթացքում Հայաստանը տնտեսական շոկ է ապրել երկու անգամ, իսկ հաշվի առնելով ալիքներից յուրաքանչյուրի տևողությունը և տնտեսության գերտաքացումը մինչև 2008 թվականը՝ կարելի է ասել, որ 2009-2016 թվականների ողջ ժամանակաշրջանն անցել է ճգնաժամի պայմաններում։ Ստորև ներկայացված են Հայաստանի տնտեսական աճի եռամսյակային տեմպերը՝ սկսած 2001 թվականից, որտեղ երևում է, որ տնտեսության միջին տարեկան աճը, որը գերազանցում էր 10%-ը մինչև 2008 թ․, մինչդեռ վերջին տարիներին մոտ է եղել 5%-ին։ Համաշխարհային բանկի 2007 թվականի հրապարակման մեջ Հայաստանն անվանվել է «Կովկասյան վագր»՝ աճի բարձր տեմպերի պատճառով [34]։ Սակայն, երկնիշ աճը փոխարինվեց երկնիշ անկումով: Նախաճգնաժամային ցուցանիշները գերազանցող էին եղել միայն 2012-ին, ինչը չէր կարող չստեղծել զանգվածային հիասթափություն և հարաբերական դեպրիվացիայի զգացողություն։
Նկար 4․ Հայաստանի ՀՆԱ-ի դինամիկան, 2001 թ․- 2020 թ․ առաջին եռամսյակ
Հարաբերական դեպրիվացիայի աստիճանը գնահատելու համար կարելի է դիտարկել այն, թե ինչպես է փոփոխվել Հայաստանի տնտեսությունը 2008-2018 թթ․՝ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համեմատ։ Եթե իրականություն դառնար Հայաստանի կայուն զարգացման ծրագրում շարադրված կառավարության կանխատեսումը[37], ապա արդեն 2016 թվականին տնտեսության ծավալը և բնակչության եկամուտները կգերազանցեին իրապես ստացված ցուցանիշը 70%-ով։ Ընդ որում, ծրագիրն ընդունելու պահին այն այդքան էլ լավատեսական չէր թվում, և նման ակնկալիքներ էին իրենց կյանքի ռազմավարության հիմքում դնում երկրի շատ բնակիչներ։
Նկար 5․ Հայաստանի կառավարության մինչճգնաժամային սպասումները, ԱՄՀ կանխատեսումները [38] և Հայաստանի ՀՆԱ-ի ծավալի իրականությունը
Բացի 2008-2009 թթ․ ճգնաժամից՝ իրավիճակը խորացրեց նաև 2014-16 թվականների նավթի գների ճգնաժամը, որը ծանր ազդեցություն ունեցավ հետխորհրդային տարածքի վրա։ Դեպի Հայաստան տրանսֆերտների հոսքը կտրուկ կրճատվեց, ընկավ կենսամակարդակը, և նույնիսկ 2016 թ․ աղքատության մակարդակն ավելի բարձր էր, քան 2008-ին։ Սա վերջնականապես խաթարեց վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և հանգեցրեց իշխանության ապալեգիտիմացման։ Ինչպես երևում է աղյուսակ 1-ում, մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ համակարգն անարդար է իրենց նկատմամբ, 2009 թվականին 2008-ի համեմատ աճել է 20%-ով (երկու հարցումներն էլ անցկացվել են աշնանը)։
Ռեսուրսների անբավարարության պայմաններում 2010թ-ից ի վեր իշխանությունը վարում էր ինստիտուտների ամրապնդման քաղաքականություն։ Այն տեղի էր ունենում ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության բանակցությունների գործընթացի (կոռուպցիայի դեմ պայքարին նպաստող), Ադրբեջանի կողմից արտաքին վտանգի աճի (պաշտպանական ծախսերի աճ), պետական ապարատի որակավորման բարձրացման (և՛ աշխատավարձերի բարձրացում, և՛ այլ ծախսեր), 2009 թվականին կտրուկ աճ գրանցած պետական պարտքի վճարումների աճի համատեքստում։ Արդյունքում՝ Թավշյա հեղափոխությանը նախորդած՝ տարիների ընթացքում առանց այդ էլ կրճատվող ռեսուրսների բաշխումը տեղաշարժվեց պետական հատվածի ուղղությամբ, իսկ տնային տնտեսությունները ստացան բոլորից քիչ (այդ թվում՝ տրանսֆերտների կրճատված հոսքի պատճառով)։
Նկար 6․ 2013-2017 թթ․ Հայաստանի ազգային հաշիվների ցուցանիշների դինամիկան (% -ով մինչ 2012 թվական)
Այն փաստը, որ տնտեսական զրկանքները վերջին տարիներին դարձել են զանգվածային, կանխորոշեց դժգոհության զանգվածային բնույթը, որն ակնհայտ է աղյուսակ 1-ում, ինչպես նաև ներկայացված հաջորդ պարագրաֆում։ Սեփական սոցիալական դրությունից դժգոհության զանգվածայնությունը այնքան նշանակալի էր, որ ընդգրկում էր հասարակաության բոլոր շերտերը՝ չբացառելով նաև պահպանողական խմբերը (չնայած Հայաստանում, բառի բուն իմաստով, 2018 թվականին չկային որևէ առումով նշանակալի գաղափարականացված խմբեր)։ Այդ իսկ պատճառով հասարակական ընկալման մեջ ներքաղաքական դիմակայությունը իշխանություն-ընդդիմություն դիմակայությունից վերածվում էր «իշխանություն-ժողովուրդ» դիմակայության։ Այն բանից հետո, երբ նման ներկայացումները դառնում են զանգվածային, իշխանություններն այլևս լեգիտիմությունը պահպանելու շանսեր չունեն։ «Իշխանություն-ժողովրդի» այս դիմակայությունն էլ ակտիվորեն օգտագործվում էր ընդդիմադիր առաջնորդների կողմից և լուրջ արձագանք գտավ բնակչության մեծամասնության մոտ։
2.4. Հայաստանում զանգվածային դժգոհության սոցիոլոգիան
Հասանելի սոցիոլոգիական տվյալները թույլ են տալիս գնահատել ինչպես ընկալվող անարդարության մակարդակը, այնպես էլ ինստիտուտների հանդեպ վստահության դինամիկան։ 2010 թվականից հետո հավանության բարձր մակադարդակ կարողացան պահպանել միայն երկու ինստիտուտներ՝ բանակը և Հայ առաքելական եկեղեցին[39]։ Հատկանշական է նաև վերաբերմունքը իշխանության ձևավորման առանցքային ինստիտուտի՝ ընտրությունների նկատմամբ։ Ընդ որում, այս թվերը վատ չեն հարաբերվում գործընթացի իրական որակի հետ։
Աղյուսակ 3. Հայաստանում իշխանությունների և ինստիտուտների ընկալման դինամիկան, 2007-2017 թթ․
Պատասխաններ | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 |
Վերջին համաժողովրդա-կան ընտրություն-ներն արդար չէին | 32 | 32 | 41 | 41 | 33 | 49 | 65 | 48 | |||
Երկրում իրավիճակը զարգանում է ճիշտ ուղղությամբ | 35 | 38 | 36 | 21 | 18 | 16 | 10 | 8 | 10 | ||
…. սխալ ուղղությամբ | 31 | 29 | 21 | 42 | 48 | 49 | 56 | 54 | 51 | ||
Վստահությունը ոստիկանությանը | 27 | 35 | 29 | 20 | 31 | 32 | 31 | 31 | 30 | ||
Վստահությունը նախագահին | 44 | 54 | 48 | 30 | 36 | 29 | 19 | 16 | 18 | ||
Վստահությունն իշխանությանը ընդհանուր առմամբ * | 39 | 46 | 37 | 36 | 34 | 29 | 26 | 21 | 17 | 18 | 25 |
Վստահությունը դատական իշխանությանը * | 39 | 41 | 38 | 34 | 30 | 31 | 30 | 26 | 27 | 28 | 29 |
Համաձայն վերոնշյալ հարցումների տվյալների՝ բնակչության մեծ մասը համարում է, որ բախվում է իշխանության կողմից անարդար վերաբերմունքի։ Անարդարության առավել ակնհայտ դրսևորում է հանդիսանում եկամուտների անհավասարությունը։ Անհավասարությունը խարխլում է սոցիալական համերաշխությունը և բերում է բնակավայրերի կամ շրջանների, դպրոցների, աշխատավայրերի և այլնի միջև ֆիզիկական խոչընդոտների ստեղծմանը[40]։ Այս թեմային դեռևս կանդրադառնանք ստորև։
Մեկ այլ հաճախ քննարկվող խնդիր է կոռուպցիան։ Հայաստանում կոռուպցիայի մասին տրամաբերությունը չափազանց տարածված է, և դրա բաղկացուցիչ մասն է կազմում ստվերային տնտեսության մասին տրամաբերությունը[41]։ Իրականում, կոռուպցիայի մասին տրամաբերությունը, բացի կոռուպցիոն պրակտիկաների դեմ ինքին բողոքից, իր մեջ կրում է պոպուլիզմի[42] և հակաէլիտականության տարրեր (ընդ որում՝ ինչպես ծայրահեղ աջերի, այնպես էլ ծայարեղ ձախերի միջև)[43]։
Վերջապես հենց տնտեսական աճը վիճարկվում էր Հայաստանում։ Կարելի է առանձնացնել տնտեսական աճի և երկրում կենսամակարդակի բարձրացման վերաբերյալ լայն տարածում գտած երեք տեսակի թերահավատ տրամաբերություններ։ Առաջին տրամաբերությունը վիճարկում էր ինքնին տնտեսական աճի առկայությունը․ դրա շրջանակներում տարածված է պաշտոնական տնտեսական իրավիճակի տվյալների և նույնիսկ տնտեսական իրավիճակի մասին հարցումների արդյունքների հանդեպ անվստահությունը[44]։ Երկրորդ տրամաբերությունը վերաբերում էր բացասական սպասումներին և ներկայացնում էր երկրի տնտեսական ապագայի վերաբերյալ թերահավատ կանխատեսումներ և նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի հասնելու անհնարինություն։ Այս բացասական ակնկալիքները, ըստ երևույթին, մեծացնում էին արտագաղթի տրամադրությունները, ինչպես կտեսնենք ստորև։ Տնտեսական աճի վերաբերյալ թերահավատ տրամաբերության երրորդ տեսակը ակնկալիքներ են, որ տնտեսական «կարկանդակի» մեծացումը չի հանգեցնի հասարակության բարեկեցությանը․ աճը կբաշխվի անհամաչափ, միայն քչերը օգուտ կստանան՝ օգտագործելով շուկայում իշխող դիրքը, կոռուպցիոն մեխանիզմները և կապերը, մինչդեռ հասարակության մեծ մասը կմնա աղքատության մեջ։
2.5. Զանգվածային դժգոհության սոցիալ-քաղաքական հետևանքները
Առաջին հայացքից վերոշարադրյալը պետք է վկայի Հայաստանում «ձախ» քաղաքականության ուժեղացման մասին։ Հարցումների տվյալները վկայում են այն մասին, որ գնալով ավելի լայն տարածում են ստանում ձախ կուսակցություններին բնորոշ գաղափարները, ինչպիսին է պլանային տնտեսությունը։ Համաձայն “Life in Transition Survey”-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ)՝ 2016 թ․ շուկայական տնտեսություն աջակցության մակարդակն ընկել է 2010 թվականի 50%-ից մինչև 36%։ 22%-ը (2010 թ․-ի 18%-ի դիմաց) աջակցում էին պլանային տնտեսությանը, և 40%-ը՝ հայտարարում, որ իրենց համար դա կարևոր չէ[45]։ Սակայն, պետք չէ գերագնահատել ձախ տրամադրությունների ուժեղացումը։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է ԽՍՀՄ հանդեպ կարոտախտով։ 2013 թ․ Հայաստանում բնակչության 66%-ը[46], իսկ 2016 թ․՝ 79%-ը համարում էին, որ ԽՍՀՄ-ի փլուզումը հիմնականում ունեցել է բացասական հետևանքներ։
«Կարոտախտային տրամադրությունները» պետք չէ նույնացնել կոմունիստական հասարակարգի հանդեպ կարոտի հետ։ Այդ պատճառով էլ շուկայական տնտեսության աջակցության կրճատման ժամանակ պլանային տնտեսության աջակցությանը աճը նշանակալի չէր։ Իրականում, վերոնշյալ թվերը հանդիսանում են ընթացիկ իրավիճակում հասարակության դժգոհության արտահայտությունը։ Համաձայն Happy Planet Index-ի՝[48] 2016 թ.-ին Հայաստանը, ըստ կյանքի սուբյեկտիվ գնահատականի, 140-ից հայտնվեց 116-րդ տեղում` նախորդ տարիներին աննշան փոփոխությունների պարագայում։ Երկրում իրավիճակի բացասական գնահատականը հանգեցնում էր արտագաղթի տրամադրությունների աճին։ 2000-ական թվականների կեսերին բնակչության 23%-ը ցանկանում էր հեռանալ երկրից՝ մի փոքր ավելի քիչ համաշխարհային միջինից: Սակայն, համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկսվելուց և 2008 թ․ փետրվար-մարտ ամիսներին ներքաղաքական առճակատումից հետո, նման մարդկանց թիվը կտրուկ աճեց։ 2010 թթ․ սկզբին Հայաստանը գլխավորեց հետխորհրդային երկրների ցուցակը՝ հնարավոր արտագաղթողների թվով[50], իսկ 2010 թթ․ կեսերին Հայաստանը մտավ աշխարհում արտագաղթի առավել բարձր տրամադրություններ ունեցող երկրների տասնյակ․ արդեն բնակչության 47%-ն էր ցանկանում հեռանալ երկրից[51]։ Ընդ որում, այն դեպքում, երբ միգրացիան գլխավորապես պայմանավորված է տնտեսական պատճառներով[52], միգրացիոն տրամադրությունները պետք է դիտարկել որպես երկրում իրավիճակի հետ անհամաձայնության ևս մեկ դրսևորում, քանի որ Հայաստանից արտագաղթի մակարդակն իրականում այնքան էլ մեծ չէ։
Այսպիսով, Հայաստանում տասը տարվա ընթացքում աճել է երկրի ապագայի վերաբերյալ թերահավատությունը։ Այս գործընթացն ուղեկցվում էր նաև արտաքին դրսևորումներով․ ողջ ժամանակահատվածում տեղ էին ունենում տարբեր տեսակի բողոքի ակցիաներ։ Եվ եթե ընդդիմության կողմից ղեկավարվող ավանդական քաղաքական ակցիաներին Հայաստանը սովոր էր, իսկ դրանց զանգվածայնությունը ողջ ընթացքում նվազում էր, ապա այս ընթացքում առաջացան բողոքի նոր ձևեր՝ ներառյալ բնապահպանական բողոքներ (2010-2012), տնտեսական (2013-2015), ինչպես նաև՝ բռնի և ծայրահեղական ակցիաներ (2013-2017)։
2011-12 թթ․ իրեն ակտիվորեն դրսևորեց կանաչ շարժումը, որի շրջանակներում ակտիվիստները պաշտպանում էին Թռչկանի ջրվեժը, բողոքում էին անտառներում և Ջերմուկի հանգստավայրին մոտ տարածքներում նոր հանքերի բացման դեմ, ինչպես նաև բողոքարկում Երևանի մի շարք վայրերում քաղաքային միջավայրի փոփոխությունը[21]։ Շատ դեպքերում նրանց հաջողվում էր հասնել հաջողության՝ թերևս ամենախոշոր տնտեսական նախագծերի դեմ բողոքներից բացի։ Մասնակիցների մեծ մասը բավականին ապահովված երիտասաարդներ էին, որոնցից շատերը ներգրավված էին ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության մեջ կամ լրագրողներ էին։ Նրանք իրենց ակցիաների կազմակերպման համար օգտագործում էին սոցիալական մեդիան։ Ոստիկանական բռնի ուժի կիրառումը նմանատիպ ակցիաների դեմ ոչ լեգիտիմ էին համարվում և նույնիսկ չէին դիտարկվում իշխանության կողմից խնդրի լուծման միջոց։ Սակայն, ժամանակի ընթացքում այդ ակցիաները դառնում էին ավելի զանգվածային՝ բորբոքվելով ինչպես սեփական հաջողության պատմությամբ, այնպես էլ դեպի Հայաստան համացանցի ներթափանցման աճող մակարդակով[53]։
2013 թ․-ից ի վեր «նոր բողոքները» զարգացան՝ ուղղված զանգվածայնության մեծացմանը և թեմաների զանազանությանը։ 2013 թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների ֆոնին, որոնք ընդդիմությունը համարեց կեղծված, հանդես եկան նաև ուսանողները։ Համալսարանի ուսանողները հայտարարեցին գործադուլ և պահանջեցին «ուսանողների անկախություն և ազատություն», այսինքն՝ բուհերի ապաքաղաքականացում[54], ինչը մասամբ հիշեցնում է 1968 թ․ փարիզյան ցույցերի օրակարգը։ «Նոր ցույցերի» մեծ մասը, որոնք անցկացվում էին 2013-2015 թվականներին, ունեցել են տնտեսական բնույթ։ 2013 թ․-ի ամռանը ակցիա անցկացվեց ընդդեմ Երևանում տրանսպորտի գնի թանկացման։ Ակցիային մասնակցեց մի քանի հազար մարդ, որոնց մեծ մասը 30 տարեկանից ցածր երիտասարդ էին։ 2014 թ․ շատերը հանդես եկան ոչ ժողովրդական թոշակային բարեփոխումների դեմ[55]։ Ցուցարարներից շատերը միջին խավի երիտասարդության ներկայացուցիչներ էին, որոնք զբաղվածություն ունեին ՏՏ և միջինից բարձր վարձատրվող այլ ոլորտներում։
Սակայն, «նոր ցույցերից» ամենազանգվածայինը դարձավ «Electric Yerevan»[56] անունը կրող ելույթները ընդդեմ էլեկտրաէներգիայի գների բարձրացման՝ պայմանավորված էլեկտրական ցանցերի օպերատորի կողմից անարդյունավետ կառավարման և ընկերության պարտքերով[57]։ «Կանաչ բողոքների» մասնակիցների մեծամասնությունը միացան տնտեսական ցույցերին։ Հետաքրքիր է նաև, որ այս ակցիային միացան նաև ֆուտբոլային երկրպագուները, ինչը որոշակիորեն մեծացրեց դիմակայության սրությունը։ Ընդ որում, մասնակիցների մեծամասնությունը նախկինի պես ուսանողներ էին․ ակցիայի մասնակիցների միջին տարիքը, ըստ երևույթին, մոտավորապես 25 տարեկան էր։
2.6. Գործազրկություն և սոցիալական բողոք
«Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերը, ինչպես նախորդ տարիների շատ այլ ակցիաներ, անցկացվում էին ամռանը։ Այս հանգամանքը շատ կարևոր է դրանց պատճառների պարբերականության ըմբռնման համար։ 2014 թ․ քաղաքային երիտասարդության 59,9%-ը՝ 15-19 տարեկան և երիտասարդության 44,5%-ը՝ 20-24 տարեկան, գործազուրկ էին[58], ընդ որում, վերջին 10 տարիներին գործազրկության մակարդակը ավելի շուտ աճի, քան թե նվազեցման միտում ուներ։ Համաձայն հարցումների՝ երիտասարդությունն ամենամեծ խնդիրը համարում է գործազրկությունը․ գործազրկության բարձր մակարդակը սպասելի կերպով ազդում է արտագաղթելու պատրաստակամության վրա։ Այսպես՝ համաձայն 2012 թ․ հարցման 16-18 տ․ երիտասարդության շրջանում 37,2%-ը հաստատ չէին պատրաստվում հեռանալ, և 19-30 տարեկան երիտասարդության միայն 22%-ը էր կիսում նման դիրքորոշումը[59]։ Դա պայմանավորված է Հայաստանի սահմանափակ աշխատաշուկայի հետ նրանց բախմամբ։ Գործազրկության բարձր մակարդակը հանդես է գալիս որպես միգրացիայի push-factor և բարձրացնում է երիտասարդության բողոքական ակտիվությունը։ Երկրում գործազրկության դինամիկան ներկայացված է ստորև։
Նկար 7․ Հայաստանում 2008-2018 թթ․ գործազրկության եռամսյակային դինամիկան
Գործազրկությունը խաթարում էր հասարակական կայունությունը միանգամից երեք ուղղություններով՝ գործազուրկները, հատկապես երկար ժամանակ չաշխատածները մարգինալացվում էին, ընկղմվում աղքատության մեջ և կորցնում կապն աշխատաշուկայի հետ ու նորմալ կյանքին ինտեգրվելու շանսերը։ Երիտասարդությունը, դուրս գալով աշխատաշուկա, պարզում էր, որ իր համար այնտեղ տեղ չկա։ Աշխատողներն ստիպված են անընդհատ զգուշանալ աշխատատեղի հնարավոր կորստից։ Այդ պատճառով էլ գործազրկության բարձր մակարդակը բարձրացնում էր սոցիալական ճնշումը նույնիսկ զբաղվածների շրջանում։
2.7. Հայաստանում բողոքի արմատականացումը
Տնտեսական բողոքներին զուգահեռ սկսեցին դրսևորվել նաև արմատական տրամադրություններ։ 2013 թ․ նոյեմբերին անցկացվեց առաջին բռնի բողոքի ակցիան, երբ ցուցարարաները հայտարարում էին հեղափոխության սկզբի մասին՝ օգտագործելով Մոլոտովի կոկտեյլներ, մահակներ և այլն ու հայտարարեցին մինչև վերջին մարդը պայքարելու իրենց պատրաստակամության մասին[61]։ Շարքում առաջինը լինելով՝ այս ակցիան պակաս բռնի էր վերջին հինգ տարում անցկացված ակցիաների շարքում՝ ներառյալ չկայացածները։ 2015 թ․ նոյեմբերին ձերբակալվել էր ավելի քան 20 մարդուց բաղկացած զինված խումբ, որը պլանավորում էր պետական հեղաշրջում և զինված բռնություն՝ որպես դրան հասնելու նպատակ։ Այս գործի շրջանակում ձերբակալվածների շարքում էր նաև պաշտպանության նախարարի նախկին տեղակալը[62]։
2016 թ․ հունիսին ձերբակալվեց Ղարաբաղյան պատերազմի հերոս, ծնունդով Լիբանանից Ժիրայր Սեֆիլյանը։ Սակայն, մի քանի ամիս անց նրա քաղաքական խմբի անդամները («Սասնա ծռեր» կամ «Խելահեղ սասունցիներ») զինված հարձակում գործեցին ոստիկանական բաժանմունքի վրա, որտեղ պահպանվում էր զենք՝ սպանելով երեք ոստիկանի և պատանդ վերցնելով ոստիկաններին ու բժիշկներին։ Ճգնաժամը տևում է երկու շաբաթ, որի ընթացքում Երևանում տեղ-տեղ տեղի էին ունենում ապստամբների կողմնակիցների ակցիաներ։ Դրանց միանում էին պակաս նշանակալի ընդդիմադիր խմբեր՝ ներառյալ խորհրդարանական կուսակցություններից մեկը։ Հասարակական կարծիքի ճնշման ներքո Հայաստանի իշխանությունները տեղի ունեցածը չէին որակում որպես «ահաբեկչական ակտ»։ Պետք է նշել, որ մեկ տարի անց 38%-ը հայտարարեց, որ աջակցել են «Սասնա ծռեր»-ին[63]։ Հաշվի առնելով, որ մինչ հարձակումն այս խումբը չէր վայելում որևէ տեսակի նշանակալի հասարակական աջակցություն, իսկ վերջինիս ակցիաներին մասնակցում էր 100 հոգուց քիչ մարդ, կարելի է խոսել իշխանության տապալման համար բռնի գործողությունների աջակցության աճի մասին[64]։ 2017 թ․ Երևանում ձերբակալվեց Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղյան պատերազմի ևս մեկ հերոս, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարը՝ «Իգլա» համակարգ ներս անցկացնելու փորձի համար[65]։
Համաձայն 2016 թ․ նոյեմբերին անցկացված հարցման, բնակչության 46%-ը կարծում էր, որ «Սասնա ծռեր» խմբավորման ելույթը տեղի ունեցավ երկրում անարդարության մթնոլորտի պատճառով[66], ինչը մեզ վերադարձնում է անարդարության զգացման նախնական թեզիսին՝ որպես ներքաղաքական լարվածության առանցքային պատճառի։ Եվ չնայած այս թեզը կարելի է դասել ձախերին կամ հակաէլիտային, բայց ծայրահեղական գործողություններում նկատվեցին ավելի շուտ ազգայնականներ։ Ֆոմինն ու Սիլաևը մատնանշեցին այն փաստը, որ հայկական ավանդական ազգայնական գաղափարախոսությունը, ստեղծված խոշոր կայսրությունների դիմակայության շրջանակներում, սկզբունքորեն հակասում է պետությանը, տվյալ դեպքում՝ հայկականին[67]։ Հատկանշական է, որ խոսակցական լեզվում տարածված արտահայտություն է «Երկիրը երկիր չի»-ն։
Ազգայնականության, անիշխանության, հակաէլիտարության, փոփոխությունների պահանջի և ինչպես շուկայական տնտեսության, այնպես էլ անկախ պետականաշինության նկատմամբ հիասթափության այս խառնուրդը այն բազան է, որից աճեց «Թավշյա հեղափոխությունը»։ Իր առաջնորդների կողմից հեղափոխությունը կոչվում էր «Սիրո ու համերաշխության հեղափոխություն»։ Հատկանշական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հեղափոխությունը կրում է նաև մշակութային բնույթ, և վերջինիս գլխավոր նպատակներից է պատկերացումների փոփոխությունը[68]։ Այսպիսով, հեղափոխությունը ծնած տրամաբերությունների փոփոխությունը դարձավ դրա գլխավոր նպատակներից մեկը։
Տե՛ս ավարտն այստեղ։
* Հարցը հնչում էր այսպես՝ «Գոյություն ունեցող համակարգի շրջանակներում ի՞նչ եք կարծում՝ արդարացի է վերաբերվում կառավարությունը ձեզ նման մարդկանց »: ** Պատասխանի բացակայությունը կամ պատասխանից հրաժարվելը բացառված է: *** Որոշ դեպքերում բոլոր պատասխանների հանրագումարը տարբեր է 100-ից, քանի որ յուրաքանչյուր դեպքում կլորացումն արված է առանձին-առանձին: **** 2013 թվականից հետո Ադրբեջանում հարցումներ չեն անցկացվել տեղական իշխանությունների կողմից դրված սահմանափակումների պատճառով: Աղբյուրը՝ Կովկասյան Բարոմետր CRRCԾանոթագրություններ
[1] Harold Lasswell and Abraham Kaplan, Power and Society: A Framework for Political Inquiry (New Haven: Yale University Press, 1950), p. 267. [2] Katy Pearce. Political Change in Armenia. 20 Apr. 2018. http://www.katypearce.net/political-change-in-armenia/ [3] Alexander Iskandaryan. The Velvet Revolution in Armenia: How to Lose Power in Two Weeks, vol. 26 (4): 465-482. https://muse.jhu.edu/article/707882/pdf [4] Дж. Масионис. Социология. Пер. с английского. – 9 изд. – Санкт-Петербург: Питер, 2004, стр. 564-565. [5] T. R. Gurr. Why Men Rebel. Princeton University Press, 1971, pp. 274-316 [6] На основе базы данных “Mass Demonstrations and Mass Violent Events in the Former USSR, 1987-1992, Aggregated by Nationality”, обобщенной в книге Nationalist Mobilization and the Collapse of the Soviet State (published by Cambridge University Press, 2002). [7] Сергей Маркедонов. Армянский «Транзит». РСМД, 16 июля 2018. https://russiancouncil.ru/analytics-and-comments/analytics/armyanskiy-tranzit/ [8] Марк Григорян. “Мой Карабах”. История вторая: 1988 год, первые карабахские митинги. Jam-News, 3 февраля 2018. https://jam-news.net/ru/мой-карабах-история-вторая-1988-год-пе/ [9] Charles Tilly. From Mobilization to Revolution. CRSO Working Paper #156. University of Michigan, March 1977. https://deepblue.lib.umich.edu/bitstream/handle/2027.42/50931/156.pdf [10] Там же. [11] А. Искандарян. Феномен цветных революций как ядро политического дискурса в странах Южного Кавказа. «Кавказ. Ежегодник КИСМИ». Ереван, 2006, стр. 6-15. https://c-i.am/pdf/2004/1.%20Iskandaryan%20-%20color%20revolutions.pdf [12] Alexander Iskandaryan. The Velvet Revolution in Armenia: How to Lose Power in Two Weeks, vol. 26 (4): 465-482. https://muse.jhu.edu/article/707882/pdf [13] Silaev Nikolai, Ivan Fomin. My Step Aside from Sasna Tsrer: The Dynamics of Protest Coalitions in Armenia, 2016 and 2018. Demokratization, vol. 26 (4): 483-507. https://muse.jhu.edu/article/707883/pdf [14] Учитывая разброс оценок, следует говорить, что на положение Армении в этой типологии, как правило, оказывает куда большее личные предпочтения оценивающих, а также их политическая повестка. См. также мою статью: Политические свободы на Южном Кавказе и в соседних государствах согласно Freedom House ” критический обзор в блоге «Политическая география Южного Кавказа». [15] Георгий Дерлугьян. Армения на выходе из постсоветской реставрации: анализ возможностей. М., 2017 [16] Georgi Derluguian, Ruben Hovhannisyan. The Armenian Anomaly: Toward an Interdisciplinary Interpretation. Demoktatizatsiya: The journal of Post-Soviet Democratization, Vol. 26 (4), 2018, pp. 441-464. https://muse.jhu.edu/article/707881/pdf [17] С. Хантингтон. Политический порядок в меняющихся обществах. Перевод с английского. М.: Прогресс-традиция, 2004, стр. 269. Оригинальная работа под названием “Political Order in Changing societies” вышла в 1968 году. [18] Там же, стр. 271-278 [19] Jack A. Goldstone. Theories of Revolution: The Third Generation. World Politics, Vol. 32, No. 3 (Apr., 1980), pp. 425-453 [20] Jaroslav Krejci. Great Revolutions of the 20th Century in a Civilizational Perspective. Thesis Eleven, #62, August 2000:71-90. [21] М. Перевозкина. Алиев заявил, что в свержении Саргсяна поучаствовал Азербайджан. МК, 10 июля 2018. https://www.mk.ru/politics/2018/07/10/aliev-zayavil-chto-v-sverzhenii-sargsyana-pouchastvoval-azerbaydzhan.html [22] Miriam Lanskoy and Elspeth Suthers. Armenia’s Velvet Revolution. Journal of Democracy Volume 30, Number 2 April 2019, pp. 85-99 https://www.ned.org/wp-content/uploads/2019/04/Armenias-Velvet-Revolution-Lanskoy-Suthers.pdf Richard Youngs. After Protest: Pathways Beyond Mass Mobilization. Carnegie Europe, 24 October 2019. https://carnegieeurope.eu/2019/10/24/after-protest-pathways-beyond-mass-mobilization-pub-80135 Armine Ishkhanyan, Sona Manusyan. From Shrinking Space to Post-Revolutionary Space: Remaining the Role and Relations of Civil Society in Armenia. Analytical Report, Feb. 2019. https://ge.boell.org/sites/default/files/socioscope-report_15.01_spread-eng.pdf Simon Hoellerbauer. Armenia and the Velvet Revolution: The Merits and Flaws of a Protest-based Civil Society. FPRI, 19 Feb. 2019. https://www.fpri.org/article/2019/02/armenia-and-the-velvet-revolution-the-merits-and-flaws-of-a-protest-based-civil-society/ [23] Это очень короткий список исторических событий, к которым можно отнести события во Франции (1789), России (1917), а также Англии (XVII век), Китае (первая половина ХХ века), Кубе (1958) и иногда – США (1760-1776). [24] Clifton B. Kroeber. Theory and History of Revolution. Journal of World History, Vol. 7 (1), 1996: 21-40. [25] Jack A. Goldstone. Revolutions. A very Short Introduction. Oxford University Press, 2014. [26] Danielle Gaucher and John T. Jost. 2011. “Difficulties Awakening the Sense of Injustice and Overcoming Oppression: On the Soporific Effects of System Justification.” in P. T. Coleman (Ed.), Conflict, Interdependence, and Justice: The Intellectual Legacy of Morton Deutsch: 227-246. New York: Springer. [27] John T. Jost, Danielle Gaucher, and Chadly Stern. 2015. “The World Isn’t Fair: a System Justification Perspective on Social Stratification and Inequality.” in M. Mikulincer and P. R. Shaver (eds.) APA Handbook of Personality and Social Psychology: Vol. 2. Group Processes: 317-340 [28] CRRC Caucasus Barometer/Data Initiative, 2008; 2009; 2010; 2011; 2012; 2013; 2015; 2017 [29] Danielle Gaucher and John T. Jost: 230 [30] T. R. Gurr. Why Men Rebel. Princeton University Press, 1971 [31] Vanneman, R. D., & Pettigrew, T. F. (1972). Race and Relative Deprivation in the Urban United States. Race, 13(4), 461–486. [32] Walker, I., & Pettigrew, T. F. (1984). Relative deprivation theory: An overview and conceptual critique. British Journal of Social Psychology, 23(4), 301–310. [33] CRRC Caucasus Barometer 2017 [34] Saumya Mitra, Douglas Andrew, Gohar Gyulumyan, Paul Holden, Bart Kaminski, Yevgeny Kuznetsov and Ekterine Vashakmadze. 2007. The Caucasian Tiger: Sustaining Economic Growth in Armenia. Washington: World Bank. At http://documents.worldbank.org/curated/en/725081468217776036/The-Caucasian-tiger-sustaining-economic-growth-in-Armenia [35] Согласно данным Национальной статистической службы Армении, в январе-сентябре 2008 года рост ВВП составил 10.6%, тогда как по итогам года рост ВВП составил 6.9%. В январе-сентябре 2009 года рост ВВП составил -18.3%, тогда как по итогам года он составил -14.2%. http://www.armstat.am/file/article/sv_09_09r_111.pdf [36] Согласно публикациям «Национальные счета Армении» за 2019 г., 2016 г., 2014 г., 2008 г. и «Национальные счета Армении, 1999-2003» Статистического комитета Армении. [37] Программа устойчивого развития Армении. Принята решением правительства №1207 от 30 октября 2008 г. Приложение, стр. 82. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=41702 [38] IMF World Economic Outlook Database October 2008 https://www.imf.org/external/pubs/ft/weo/2008/02/weodata/index.aspx; IMF World Economic Outlook Database April 2009 https://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/01/weodata/index.aspx [39] Katy E. Pearce. 2010. “Political institutional trust in the post-attempted-coup republic of Armenia.” Demokratizatsiya. The Journal of Post-Soviet Democratization, 19 (January): 58-83 At http://demokratizatsiya.pub/archives/19_1_J37082196087WVG8.pdf [40] Kathryn M. Neckerman and Florencia Torche. 2007. “Inequality: Causes and Consequences.” Annual Review of Sociology, 33 (August): 335-357 [41] Грант Микаелян (2016). Теневая экономика в Армении. Ереван: Институт Кавказа, стр. 13-22. [42] Bart Bonikowski and Noam Gidron. 2016. “The Populist Style in American Politics: Presidential Campaign Discourse, 1952–1996.” Social Forces, 94 (4), 1593-1621. At https://academic.oup.com/sf/article/94/4/1593/2461556 [43] Jonathan Polk et al. 2017. “Explaining the salience of anti-elitism and reducing political corruption for political parties in Europe with the 2014 Chapel Hill Expert Survey data.” Research & Politics, January-March: 1-9. At http://journals.sagepub.com/doi/pdf/10.1177/2053168016686915 [44] Как и во многих других странах, граждане Армении более скептически оценивали экономическую ситуацию в стране, чем положение собственного домашнего хозяйства. Так, в июле 2017 года, 23.2% опрошенных в Армении оценили economic situation of their families as bad or very bad, while Armenia’s economy was assessed as bad or very bad by 66.6% interviewees. Marketing Professional Group. 2017. The Assessment of the Work of Old/New Government, The Prime Minister. At https://gallup.am/product/the-assessment-of-the-work-of-old-new-government-the-prime-minister/ [45] European Bank for Reconstruction and Development. 2016. Life in Transition Survey III. A Decade of Measuring Transition: 77. London: Park Communications. At https://www.ebrd.com/documents/oce/pdf-life-in-transition-iii.pdf [46] Nelli Esipova and Julie Ray. “Former Soviet Countries See More Harm From Breakup.” Gallup Inc. December 13, 2013. At https://news.gallup.com/poll/166538/former-soviet-countries-harm-breakup.aspx [47] David Masci. “In Russia, nostalgia for Soviet Union and positive feelings about Stalin.” Pew Research Center Fact-Tank. June 29, 2017. At http://www.pewresearch.org/fact-tank/2017/06/29/in-russia-nostalgia-for-soviet-union-and-positive-feelings-about-stalin/ [48] NEF. 2016. Happy Planet Index (Data). At http://happyplanetindex.org/s/hpi-data-2016.xlsx [49] Gerver Torres and Brett Pelham. “One-Quarter of World’s Population May Wish to Migrate.” Gallup Inc. June 24, 2008. At https://news.gallup.com/poll/108325/OneQuarter-Worlds-Population-May-Wish-Migrate.aspx [50] Nelli Esipova and Anita Pugliese. “Desire to Leave FSU Ranges Widely Across Countries.” Gallup Inc. April 4, 2013. At https://news.gallup.com/poll/161591/desire-leave-fsu-ranges-widely-across-countries.aspx [51] Nelli Esipova, Julie Ray and Anita Pusliese. “Number of Potential Migrants Worldwide Tops 700 Million.” Gallup Inc. June 8, 2017. At https://news.gallup.com/poll/211883/number-potential-migrants-worldwide-tops-700-million.aspx [52] Hrant Mikaelian. 2015. “Migration of population of Armenia: Economic factors.” Caucasus Institute Policy Brief (March). At http://c-i.am/wp-content/uploads/policy-brief-03_2015_en.pdf [53] “Epress.am.” Internet Penetration in Armenia Tripled in Past 2 Years: Caucasus Barometer. April 12, 2011. At http://epress.am/en/2011/04/12/internet-penetration-in-armenia-tripled-in-past-2-years-caucasus-barometer.html “Arka.am.” Internet penetration rate in Armenia rises from 29% to 75% over last 5 years. March 12, 2015. http://telecom.arka.am/en/news/internet/internet_penetration_rate_in_armenia_rises_from_29_to_75_over_last_5_years/ [54] Mary Mamyan. “Hetq.am.” Striking Yerevan State University Students: “We demand a Serzh-Free Armenia.” February 25, 2013. At http://hetq.am/eng/news/23806/yerevan-state-universrty-students-stage-strike-to-protest-election-results.html [55] “Armenia Now.” Pension Protest: Thousands in Yerevan stage demo against unpopular reform. March 22, 2014. https://www.armenianow.com/society/pensions/52916/armenia_pensions_rally_reform_demam_activists [56] Nona Shakhnazaryan. 2016. “Here Is Not Maidan, Here is Marshal Baghramian”: The “Electric Yerevan” Protest Movement and Its Consequences. PONARS Eurasia Policy Memo #413. At http://www.ponarseurasia.org/sites/default/files/policy-memos-pdf/Pepm413_Shahnazarian_Jan2016_0.pdf [57] Christian Garbis. “Armenian Weekly.” Yerevan’s Bus Fare Protests: A Timeline. July 29, 2013. At https://armenianweekly.com/2013/07/29/yerevans-bus-fare-protests-a-timeline/ [58] National Statistical Service of RA. 2015. Statistical Yearbook of Armenia 2015. Yerevan: NSS RA, 73. At http://www.armstat.am/file/doc/99493603.pdf [59] UNDP, Ministry of Sports. 2013. National Youth Aspirations Research Report: 103. At http://www.am.undp.org/content/armenia/en/home/library/democratic_governance/national-youth-aspirations-research-report.html [60] National Statistical Service of RA. 2017. Labor market in the Republic of Armenia, 2017. Yerevan: NSS RA, 163-164. At http://www.armstat.am/file/article/trud_2017_9.pdf National Statistical Service of RA. 2018. Socio-Economic Situation of RA, January-March 2018. Yerevan: NSS RA, 95 (in Russian). At http://www.armstat.am/file/article/sv_03_18r_141.pdf [61] “Armenian Weekly.” Activists Clash with Police on Guy Fawkes Day in Yerevan. November 5, 2013. At https://armenianweekly.com/2013/11/05/activists-clash-with-police-on-guy-fawkes-day-in-yerevan/ [62] “Lragir.am.” Group Intended to Apologize for Bloodshed After State Coup. December 24, 2015. At https://www.lragir.am/en/2015/12/24/35096 [63] Nadja Douglas. 2018. “The Culture of Policing in Armenia.” Berlin Center for East European and International Studies:3 (August): 12. At https://www.zois-berlin.de/fileadmin/media/Dateien/ZOiS_Reports/ZOiS_Report_3_2018.pdf [64] Ani Karapetyan and Elen Aghekyan. “Armed Standoff in Armenia: Why It Happened and What It Could Mean.” Freedom House Freedom at Issue Blog. August 2, 2016. At https://freedomhouse.org/blog/armed-standoff-armenia-why-it-happened-and-what-it-could-mean [65] “News.am.” Armenia missile system smuggling case trial: Igla is brought to courtroom. September 25, 2017. At https://news.am/eng/news/411632.html [66] Marketing Professional Group. 2017. Research on social-political issues 2016. At https://gallup.am/product/research-on-social-political-issues-2016/ [67] Ivan Fomin and Nikolay Silaev. 2018. “Armenian Nationalism Versus Armenian State: Dissidence and Coalitions in Discourse on “Sasna Tsrer”.” Polic. Political Studies: 3: 78-92 (in Russian). At http://www.politstudies.ru/article/5398 [68] “Tert.am.” We want new cultural perceptions in Armenia – Nikol Pashinyan. May 25, 2018. At http://www.tert.am/en/news/2018/05/25/pashinyan/2694744Հղումներ
Թարգմանիչ ՝ Անի Թորոսյան (Ani Torosyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։