Մարդկային գործունեությունն՝ աղտոտումից մինչև գերբնակեցում, կտրուկ բարձրացնում է երկրի ջերմաստիճանը և հիմնովին փոխում է մեր շրջակա աշխարհը։
Գլխավոր պատճառը մեզ հայտնի ջերմոցային էֆեկտի երևույթն է։ Մթնոլորտի գազերը՝ ջրային գոլորշին, ածխաթթու գազը, մեթանը, ազոտային օքսիդը, քլորֆտորածխածինները արեգակնային լույսին թույլ են տալիս ներթափանցել, միևնույն ժամանակ պահպանելով ջերմության ներսում՝ ջերմոցի ապակե պատերի նման: Ինչքան շատ են ջերմոցային գազերը մթնոլորտում, այնքան ավելի շատ ջերմություն է կուտակվում՝ ուժեղացնելով ջերմոցային էֆֆեկտը և բարձրացնելով երկրի ջերմաստիճանը։
Մարդկային գործունեությունը, ինչպես, օրինակ, բրածո վառելիքի այրումը, սկսած արդյունաբերական հեղափոխությունից ավելի քան երեք անգամ ավելացրել են ածխաթթու գազի քանակը մթնոլորտում։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կտրուկ աճը, տաքացրել է մոլորակը տագնապալի արագությամբ։ Չնայած նրան, որ երկրի ջերմաստիճանը տատանվել է նախկինում, մթնոլորտային ածխաթթու գազը հարյուր հազարավոր տարիների ընթացքում չի հասել ներկայիս մակարդակին։
Կլիմայի փոփոխությունն ազդեցություն է թողնում մեր օվկիանոսների, եղանակի, ուտելիքի աղբյուրի և մեր առողջության վրա։
Սառցե շերտերը` ինչպիսիք են Գրենլանդիան և Անտարկտիկան, հալվում են: Լրացուցիչ ջրի պաշարները, որ ժամանակին պահվում էին սառցաբեկորներում, հանգեցնում են ծովի մակարդակի բարձրացմանը և դուրս թափվում օվկիանոսներից` հեղեղելով առափնյա շրջանները։ Ինչպես նաև տաք ջերմաստիճանները եղանակն ավելի ուժգին են դարձնում։ Սա միայն չի նշանակում ավելի ուժեղ փոթորիկներ, հեղեղներ և ձյան առատ տեղումներ, այլ նաև՝ երկարաձիգ ու հաճախակի երաշտներ։ Եղանակի այսպիսի փոփոխությունները մարտահրավերներ է ստեղծում։ Բերք աճեցնելը դառնում է ավելի դժվար։ Այն տարածքները, որտեղ բույսերն ու կենդանիները կարող են ապրել, փոխվում են, իսկ ջրի պաշարները՝ պակասում:
Բացի նոր գյուղատնտեսական մարտահրավերներից, կլիմայի փոփոխությունը կարող է ուղղակիորեն ազդել մարդկանց ֆիզիկական առողջության վրա։ Քաղաքային շրջաններում տաք ջերմաստիճանը ստեղծում է մի միջավայր, որը շրջափակում և ավելացնում է ծխի քանակը, և պատճառն այն է, որ ծուխը պարունակում է օզոնի մասնիկներ, որոնց քանակը զգալիորեն ավելանում է բարձր ջերմաստիճաններում։ Մեծ ծավալի ծխի ազդեցությունը կարող է առաջացնել առողջական խնդիրներ՝ ինչպիսիք են ասթման, սրտային հիվանդությունն ու թոքերի քաղցկեղը։
Մինչդեռ կլիմայի արագ փոփոխության պատճառը մարդիկ են: Նրանք նաև միակն են, ովքեր կարող են պայքարել դրա դեմ։ Եթե մենք աշխատենք փոխարինել հանածո վառելիքները՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներով, ինչպես օրինակ՝ արեգակնային և քամու, որոնք չեն արտանետում ջերմոցային գազեր, դեռևս հնարավոր կլինի կանխել կլիմայի փոփոխության վատագույն ազդեցություններից որոշները։
Թարգմանիչ՝ Մարիետա Ստեփանյան (Marieta Stepanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: