100 նվեր-պայուսակ. հաշվետվություն

100 նվեր-պայուսակ արցախցի դպրոցականներին
Ամփոփիչ հաշվետվություն

Ամանորին ընդառաջ «Ինլայթ»-ը փորձեց մի փոքր ժպիտ պարգևել Հայաստանում գտնվող արցախցի դպրոցականներին և զինվորների երեխաներին։

Մեր թիմի և մեզ միացած ընկերների, հետևորդների և կազմակերպությունների աջակցությամբ պատրաստել ենք 100 փաթեթ-պայուսակներ՝ գրքերով, գրենական պիտույքներով, ստեղծագործական պարագաներով, խաղերով, խնամքի պարագաներով, թեյի տուփերով, զվարճալի կիսագուլպաներով, անձնական մաղթանքներով, և ուղարկել ենք դրանք Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում, գյուղերում տեղակայված երեխաներին:

Նախաձեռնությանը միացած անձանցից ոմանց աջակցությունը եղել է դրամական փոխանցման միջոցով: Դրամական փոխանցումներն իրականացվել են «Ինլայթ»-ի Աջակցել էջի միջոցով կամ Ամերիաբանկի 1570027242170200 հաշվեհամարին:

Դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է 106 հազար դրամ (որից 2160 դրամը՝ բանկի միջնորդավճար): Կազմակերպությունն իր դրամական ֆոնդից տրամադրել է 30 հազար դրամ: Դրամական միջոցները ուղղվել են շուրջ 30 նվեր-պայուսակների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը: [Ֆինանսական այլ մանրամասները՝ կազմակերպության 2020 թ. Ֆինանսական հաշվետվության մեջ]:

Մնացյալ 70 նվեր-պայուսակները պատրաստվել են «Ինլայթ»-ի մյուս անդամների և կամավորների, նախաձեռնությանը միացած այլ անձանց կողմից:

Նվեր-պայուսակների բաժանումն իրականացվել է դեկտեմբերի 28-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի հետևյալ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր, Սյունիք, Երևանում, ինչպես նաև Արցախում (մասնավորապես՝ Ստեփանակերտում):   


Խորին շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնությանը միացած, երեխաների տվյալները հավաքագրելու, նվեր-պայուսակները փաթեթավորելու, դրանք տեղ հասցնելու հարցում իրենց աջակցությունն ունեցած բոլոր անձանց, կազմակերպություններին, «Ինլայթ»-ի համայնքին, բուն նախաձեռնության կազմակերպիչներին հականե-հանվանե։

Լիահույս ենք, որ նախաձեռնության արդյունքում հաջողվել է ժպիտներ և կրթության հանդեպ մղումներ պարգևել երեխաներին:

Ամփոփագրի PDF տարբերակը կարող եք բեռնել հղմամբ:


Գրաֆիկական դիզայներ՝ Սյուզի Մելքոնյան
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ