Համագործակցություն «Ինլայթ» ՀԿ-ի և DataPoint Armania նախաձեռնության միջև
Ուրախ ենք տեղեկացնել «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և DataPoint Armenia-ի միջև համագործակցության մասին: Այս համագործակցությունը հնարավորություն կտա իրականացնել բարձրորակ կրթության, երիտասարդության ներգրավվածության, պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում հետազոտությունների ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ նախագծեր: Երկու կազմակերպությունները միասին կաշխատեն՝
- մշակել փորձարարական վերլուծություններ և հետազոտություններ Հայաստանում,
- իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր և հրապարակել արդյունքները՝ դեպքերի ուսումնասիրությունների, հոդվածների, զեկուցումների, փոդքասթների և տեսանյութերի տեսքով՝ կիրառելով երկու կազմակերպությունների բաշխման ուղիները,
- փոխանակել գիտելիքներ, փորձ և ռեսուրսներ ընդհանուր նպատակներին հասնելու համար,
- հիմնել միջոցներ ապագա համագործակցության և ընդհանուր հետազոտությունների համար,
- օգտագործել իրենց ցանցերը Հայաստանում և ամբողջ աշխարհում` համատեղ նախագծեր իրագործելու համար,
- ստեղծել հնարավորություններ կազմակերպության անդամների համար` հաղորդակցվելու և համագործակցելու նպատակով:
2021 թվականի հունվարին մենք մեկնարկել ենք «Տնտեսական տվյալների կառավարման վահանակ. Կովկասյան հրատարակություն» խորագրով փորձնական համատեղ նախագիծը, որը միավորում է «Ինլայթ»-ի տնտեսագետ վերլուծաբաններին և DataPoint Armenia-ի տվյալագետ կամավորներին: 6 ամսվա ընթացքում միասին աշխատելով՝ թիմը կսահմանի և կմշակի տնտեսական տվյալների կառավարման վահանակ Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի այլ երկրների համար:
Արդյունքում առաջադրված վահանակը Հայաստանում և տարածաշրջանում կդառնա կայուն ու հրապարակավ մատչելի գործիք տնտեսական հետազոտողների համար, ինչն էլ կնպաստի երկու կազմակերպությունների ազդեցիկ առաքելություններին: «Ինլայթ» ՀԿ-ի վերլուծաբանները կգրեն և կհրապարակեն տվյալների հենքերի վրա հիմնված հոդվածներ` օգտագործելով այս նոր ռեսուրսը` Հայաստանում և դրա սահմաններից դուրս լայնորեն զարգացող քանակական և մանրակրկիտ տնտեսական հետազոտությունների միջոցով:
Ծանոթացե՜ք ծրագրի մանրամասներին և միացեք մեզ: