Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։
Հետևելով հունիսի 18-ին կայացած Արևելյան գործընկերության ղեկավարների տեսակոնֆերանսին՝ ԵՄ ղեկավարները սահմանեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 5 երկարաժամկետ նպատակները, որոնք պետք է հաստատվեն 2021 թվականի մարտին կայանալիք ֆիզիկական ներկայություն ենթադրող գագաթնաժողովի ժամանակ:
Առաջին առաջնահերթություն. տնտեսությանը միտված համագործակցություն է, որ ստեղծում է աշխատատեղեր, երկրների միջև կապեր և երիտասարդության համար հնարավորություններ:
Երկրորդը՝ պետական հաստատությունների ամրապնդումը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, գենդերային հավասարությունը և օրենքի գերակայությունն են:
Երրորդ առաջնահերթությունը կոչվում է «համագործակցություն, որը միավորում է» թվային փոխակերպումը: ԵՄ-ն կաշխատի իր գործընկերների հետ, որպեսզի արդիականացնի անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Չորրորդ առաջնահերթությունը կայությունն է՝ ներառյալ կլիմայի փոփոխությունը և դրան համապատասխան արձագանքը:
Հիգերորդ՝ Եվրոպական հանձնաժողովը կշարունակի տեղեկացնել շոշափելի արդյունքների մասին, որոնք Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիները ստանում են ԵՄ-ի հետ համագործակցության շնորհիվ:
«Ստրատեջիստը» ԵՄ-ի հետ համագործակցության գլխավոր առաջնահերթությունների մասին հարցազրույց է վարել Արևելյան գործընկերության երկրների փորձագետների հետ: Ահա՝ Հայաստանից ստացված պատասխանները.
Տվյալ պահին նշված ոլորտներից որոնցո՞ւմ կարող են դիտարկվել ԵՄ-ի և ձեր երկրի միջև համագործակցության ամենաշոշափելի արդյունքները: Կա՞ն որևէ առաջնահերթություններ ձեր երկրի համար, որոնք չեն հիշատակվել Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսի ժամանակ:
Հունիսի 18-ին կայացած Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ 2020 թվականից հետո համագործակցային նպատակները մեծապես ընդլայնվել են, և ինչն ավելի կարևոր է, այն այժմ առաջարկում է ինտեգրացիայի համար ավելի մեծ ուղիներ:
Մինչև 2021 թվականին կայանալիք առերես գագաթնաժողովը կարևոր է հաշվի առնել զանազան տարբերակներ, որոնք հնարավոր է՝ ավելի լավ արտացոլեն և՛ ԵՄ-ի և՛ Արևելյան գործընկերության երկրների շահերը: Համավարակի տարածման հետ, այն մեծացրել է կապերի կարևորությունը՝ լինեն դրանք ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական կամ քաղաքական խորը կապեր: Այս տեսանկյունից՝ տեսակոնֆերանսի ժամանակ ցուցադրված բոլոր հիմնական նպատակներից 3-րդ առաջնահերթությունը գերակայող դեր ունի, քանի որ այն կենտրոնացած է թվային փոխակերպման վրա և կարող է նպաստել ավելի խորը փոխկապակցելիություն ունեցող ծրագրերի, անգամ դեմ առ դեմ շփման անհնարինության դեպքում: Այն առանցքային է նաև Հայաստանի Հանրապետության համար: Հաշվի առնելով, որ համավարակը ուժեղ հարված է հասցրել հայ հասարակությանն ու առողջապահական համակարգին (հատկապես տնտեսական գործունեության աստիճանական վերսկսումից հետո, երբ վարակված մարդկանց թիվը մեծապես աճեց՝ հավելյալ ճնշում ստեղծելով առողջապահական համակարգի վրա)՝ տեխնոլոգիաների արդիականացումը, բարձրորակ ենթակառուցվածքները և ծառայությունները հիմնական գործոններն են, որոնք կարող են ունենալ իրական ազդեցություն ոչ միայն Հայաստանում ապրող մարդկանց վրա, այլև ամբողջ տարածաշրջանում: Այսպիսով, կորոնավիրուսային համավարակի համատեքստում այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսիք են EU4Digital-ը և EaPConnect-ը, դառնում են ավելի կարևոր:
Եվրոպական միության EU4Digital նախաձեռնությունը աջակցում է Հայաստանում թվային վերափոխման օրակարգին մի շարք գործողություններով՝ ԵՄ փորձին համահունչ թվային տնտեսության առանցքային ոլորտներում և հասարակությանում առաջխաղացման համար: Այն Հայաստանի համար կարևոր համագործակցություններից մեկն է էլեկտրոնային կառավարման ու թվայնացման ոլորտում, և ամրապնդում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ կենտրոնանալով հեռահաղորդակցության կանոնների, վստահության և անվտանգության, էլեկտրոնային առևտրի, ՏՀՏ նորարարության, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային հմտությունների վրա: Հայաստանի քաղաքացիների համար նախաձեռնության վերջնարդյունքները բերում են առցանց ծառայությունների բարելավման՝ ավելի մատչելի ու ավելի լայն ընտրության շրջանակով՝ ներգրավելով ներդրումներ, զարկ տալով առևտրին և զբաղվածությանը, ինչպես նաև ամրապնդելով համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ Արևելյան գործընկերության շրջանակներում:
EaP Connect ծրագիրը, իր հերթին, կրճատում է թվային ջրբաժանը ու բարելավում ներտարածաշրջանային փոխկապակցելիությունը՝ կառուցելով գործուն մարդկային կապեր Արևելյան գործընկերության իր գործընկերների, այլ ազգային հետազոտական և կրթական ցանցերի (NREN) ու էլեկտրոնային ենթակառուցվածքների միջև:
Բացի այդ, կարևոր է իրականացնել միացյալ ծրագրեր առողջապահական համակարգերի և ճգնաժամի կառավարման կարողությունների միավորման համար: Համատեղ ծրագրերը կարող են նախաձեռնվել և իրականացվել առողջապահության ոլորտում ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ՝ հեշտացնելով կարևոր ապրանքների հոսքըև այլն:
Այսպիսով, թվային համագործակցության շրջանակներում ԵՄ-Հայաստան համագործակցությունը տեսակոնֆերանսի ժամանակ ընդգծված այլ առաջնահերթությունների հետ միասին կարող է ունենալ վերափոխող ազդեցություն Հայաստանում և բոլոր գործընկեր երկրներում ու կապեր ստեղծել ընդհանուր գոտի կառուցելու համար, հատկապես այժմ, երբ թվային հարթակները դարձել են համավարակի դեմ պայքարում գլխավոր օղակներից մեկը:
Հեղինակներ՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններ Նարինե Պետրոսյան և Հեղինե Ալեքսանյան (Narine Petrosyan and Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Սկզբնաղբյուրը՝ Strategeast
Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan)․