Ուրախությամբ հայտնում ենք «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և ուկրաինական «ADASTRA» վերլուծական կենտրոնի միջև համագործակցության մեկնարկի մասին։
Համագործակցության շրջանակներում կազմակերպությունները համատեղ հանդես կգան հետազոտահենք վերլուծություններով՝ հետևյալ թեմաների շուրջ.
- միջազգային հարաբերություններ,
- արտաքին քաղաքականություն,
- տնտեսագիտություն,
- միջազգային առևտուր,
- կլիմայի պահպանում։
Սույն համագործակցությունը հնարավորություն է ընձեռում.
- փորձի և գիտելիքի փոխանցում-փոխանակում իրականացնել երկու ՀԿ-ների միջև միմյանց մտավոր աշխատանքի արդյունքների, մասնավորապես՝ հետազոտական հոդվածների, վերլուծությունների ու նյութերի տարածման միջոցով,
- կազմակերպությունների անդամներին համատեղ հետազոտական նախագծեր իրականացնել և հրապարակել արդյունքները կազմակերպություններին հասանելի հանրային հարթակներում,
- կապել և աջակցել Հայաստանի և Ուկրաինայի ստեղծարար երիտասարդներին՝ շունչ ու ոգի հաղորդելու նրանց ընդհանուր հետազոտական գաղափարներին,
- կազմակերպել հետազոտական և առևտրային միջազգային ֆորումներ, խթանել միջմշակութային երկխոսությունն ու համագործակցությունը։
Համագործակցության ելակետային նախագծերը կենտրոնանալու են Ուկրաինայի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա՝ ապագայում տնտեսագիտական և առևտրային ոլորտներից անդին հետազոտական համատեղ նախագծերի ընդլայնման հեռանկարով։