Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ մեդիան
Այժմ, առավել քան երբևէ, մենք չենք կարող անվերապահորեն հավատալ լուրերին․ մեզ հարկարվոր են գործիքներ, որպեսզի քննադատորեն կարդանք լրատվությունը, ռազմավարություն, որ տարբերակենք՝ ինչպես է տեղեկատվությունն աշխատում։ Հենց սա է ոգեշնչել The Listening Post-ի նոր նախագծի՝ Media Theorised-ի ստեղծումը։
Մենք վերցրել ենք աշխարհի հինգ մտավորականների գլխավոր աշխատությունները։ Նրանք տեսաբաններն են, ովքեր գտնվում են կոսմոպոլիտ կենտրոնի և «գլոբալ հարավի» մեջտեղում․ Ռոլան Բարտը՝ ֆրանսիացի փիլիսոփա, Նոամ Չոմսկին՝ ամերիկացի լեզվաբան և քաղաքական ակտիվիստ, Ստյուարտ Հոլը՝ ջամայկացի-բրիտանացի մշակույթի պատմաբան, Մարշալ ՄքԼուհանը՝ կանադացի ակադեմիկոս, Էդուարդ Սայիդը՝ պաղեստինցի-ամերիկացի գրական պատմաբան։
Ինչպես կասեր Ռոլանդ Բարտը․
Սրանք այն գրողներն են, ովքեր մեզ սովորեցրել են կարդալիս ըմբռնել տեքստի՝ ուշադրությանից վրիպող հատվածները։
Աշխատելով Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի լրագրողների, արվեստագետների և քաղաքական ակտիվիստների հետ՝ մենք պատրաստել ենք էսսեներով լրացված հինգ տեսանյութ՝ ձեզ ներկայացնելու այս մեդիա տեսաբաններին և օգնելու մեդիայի հետ ամենօրյա առնչություն ունենալիս կիրառել նրանց քննադատական գործիքներից որոշները։
Ստյուարտ Հոլլ
Ջամայկացի-բրիտանացի մշակութային պատմաբան
Ռասա, սեռ, դաս․ Նորությունների քաղաքականությունը
Հայտնի որպես «Բազմամշակութաբանության կնքահայր» Ստյուարտ Հոլլը (1932-2014) մեզ տվել է գործիքներ՝ հասկանալու՝ ինչպես է մի բանի ներկայացումը միշտ համակված գաղափարախոսությամբ և ինչպես դիմակայել դրան։
Այս տեսանյութը պատմելու համար մենք դիմել ենք Նատալի Ջեֆերսին, քանի որ նա ոգեշնչվել է Հոլլի աշխատանքներով, հատկապես իր ներկայիս գործունեությունում՝ որպես Բրիտանիայի «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման համահեղինակ։
Մենք ապրում ենք լրատվամիջոցներով հագեցված աշխարհում, իրականությունը տեսնում ենք դրանց միջոցով։ Բայց և այնպես, դրանք չունեն թափանցիկություն։ Դրանցում ներառված է իշխանությունների աշխատելաոճը։
Ստյուարդ Հոլը կողմնակի անձ էր՝ աուտսայդեր։ Ծնվել է Ջամայկայում, կրթությունը ստացել՝ Օքսֆորդում։ Նա երկու տեղում էլ իրեն օտար էր զգում։ Զանգվածային մշակույթի ականավոր դեմքերից մեկը դառնալու համար նա թողեց ակադեմիական, գրական կյանքը, բարձրագույն մշակույթը․․․ Այն ինչ արեց նա, շատ վիճահարույց էր։ Նրա ուշադրության կենտրոնում ռասայի, սեռի, դասի, էթնիկության, կրոնի հարցեր ներկայացնող զանգվածային լրատվամիջոցների ուժն էր։ Ըստ Հոլլի` այս դիսկուրսները պարզամիտ չեն։ Այն, ինչ թաքնված է լրատվամիջոցների մեջ, գաղափարախոսությունն է։ Մեդիատեսաբաններից պահանջվում է գտնել այդ գաղափարախոսությունը, մերկացնել, քննադատել: Քննատադել ԶԼՄ-ների՝ հանցագործության ռասայականացումը, գենդերի պատրիարխալ նարատիվները, ներգաղթյալներին «օտարեցնելը», մահմեդականները, աղքատները։ ԶԼՄ-ները այս գործընթացի ակտիվ մասնակիցն են։
Իսկ բազմությու՞նը։ Դիտորդնե՞րը, լսարա՞նը։ Հոլլը վերացրեց բոլոր ենթադրություններն այն մասին, որ բազմությունը հիմար է, պասիվ։ Իրականում, նա նաև հարցադրել է, թե ով է ընդհանրապես այդ անդեմ բազմությունը։ Կլինեն մարդիկ, ովքեր կընդունեն ԶԼՄ-ով մարմնավորված գերակա գաղափարները։ Կլինեն մարդիկ, ովքեր կքննարկեն դրանք։ Մյուսները լիովին կմերժեն դրանք։
Մինչդեռ մեդիատեսաբանները վիճաբանում են այն բանի շուրջ, որ հաղորդագրությունները մարդկանց պարտադրվում են վերևից, Հոլլը հայտնում է, որ իշխանությունը այդքան պարզունակ լինել չի կարող։ Նրա աչքից չվրիպեց դիմադրության այն աղբյուրը, որը վերացնում էր գերիշխող ԶԼՄ-ների նարատիվները։ Հիշեք Թունիսի բլոգերներին, Բրազիլիայում պատերին գրաֆիտիներ նկարողներին, «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժումը․․․
Հոլլը շատ ավելի հեռուն գնաց։ Նա կոչ արեց այլ տեղերում ևս փնտրել պատմություններ` ցածր, անուշադրության մատնված տարածություններում։ Սկանդալային ամսագրերը, սերիալները, երաժշտական տեսահոլովակները։ Եթե ցանկանում եք հասկանալ հասարակությանը, պետք է խուսափեք նորություններից՝ այդ ձևական երևույթներից, որ օթևանում են պաշտոնական դիսկուրսը։ Գտեք այլ պատմություններ, այլ հեռանկարներ, այլ իրողություններ։
Թարգմանիչ՝ Գոհար Ավոյան
Խմբագիր՝ Էդիտա Շադոյան
Վիդեոխմբագիր և ենթագրող՝ Թամարա Նազարյան
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ