Սպառողական գների ինդեքս (ՍԳԻ)

Ի՞նչ է սպառողական գների ինդեքսը

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) բնութագրում է բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի հաստատագրված կազմի կամ սպառողական զամբյուղի արժեքի փոփոխությունը ժամանակի և տարածության մեջ:

ՍԳԻ-ն տնտեսական ցուցանիշ է, որը մեծապես օգտագործվում է գնաճը և կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունը գնահատելու համար: Կարճաժամկետում ՍԳԻ-ի բարձրացումը վկայում է գնաճի բարձրացման մասին և հակառակը։ ՍԳԻ-ն կառավարությանը, մասնավոր հատվածին և քաղաքացիներին պատկերացում է տալիս տնտեսության գների փոփոխության մասին և ուղեցույց է հանդիսանում տնտեսական որոշումներ կայացնելու համար:

ՍԳԻ վիճակագրությունն ընդգրկում է բոլոր ոլորտների ներկայացուցիչներին, այդ թվում՝ փորձագետների, ղեկավարների, գործազուրկների, աղքատության շեմից ցածր եկամուտ ունեցող անձանց և թոշակառուների: 

ՍԳԻ-ն ներկայացնում է ապրանքների և ծառայությունների սպառողական զամբյուղի արժեքը տվյալ երկրի ամբողջ տարածքում ամսական կտրվածքով: Այդ ապրանքներն ու ծառայությունները բաժանված են երեք խոշոր խմբերի՝

Պարենային ապրանքներ

Ոչ պարենային ապրանքներ 

Ծառայություններ

հաց և հացամթերք հագուստ, կտորեղեն, կոշիկ բնակ-կոմունալ, կենցաղային (առանց հեռախոսի)
կարտոֆիլ  կահույք, գորգեր, կենցաղային նշանակության ապրանքներ մշակութային, հանգստի և սպորտի
միս և մսամթերք հիգիենայի պարագաներ և դեղամիջոցներ  կրթության, ուսուցման և նախադպրոցական դաստիարակության
կաթ և կաթնամթերք տրանսպորտային միջոցներ, դրանց պահեստամասեր և վառելիք բժշկական և առողջարանային
ձու այլ ոչ պարենային ապրանքներ տրանսպորտի և կապի
ձուկ և ձկնամթերք այլ
շաքար և հրուշակեղեն
կարագ և բուսական յուղեր
բանջարաբոստանային մշակաբույսեր
մրգեր, հատապտուղներ, ընկուզազգիներ և խաղող
այլ մթերք
սնունդ տնից դուրս  
ալկոհոլային խմիչք
ծխախոտ

 

ՍԳԻ-ի հաշվարկը

ՍԳԻ-ի հաշվարկման համար կատարվում է սպառողական զամբյուղի գնային դիտարկում։ ՀՀ-ում կատարվում է 470 սպառողական ապրանքների գների և բնակչությանը մատուցված ծառայությունների սակագների դիտարկում (գները դիտարկվում են յուրաքանչյուր ամսվա համար 3 անգամ): Յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության տեսակի համար հետազոտվում է 9-12 առևտրի (ծառայության) կետ ամբողջ երկրում լավագույն տեսլականը ստանալու համար: 

 Տվյալ տարվա սպառողական զամբյուղի միջին արժեքը

ՍԳԻ    =            ““““““““““““““““““““““““““”                           x 100

      Բազիսային տարվա սպառողական զամբյուղի միջին արժեքը

 

Այլ կերպ ասած՝ ՍԳԻ-ն հաշվարկվում է սպառողական զամբյուղի յուրաքանչյուր ապրանքի միջին գնային փոփոխությունը գումարելով։

ՍԳԻ-ի հիմնական տեսակները՝

  1. Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսը (ԱԱԳ) բնութագրում է արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների թողարկած արտադրանքի գների (առանց ավելացրած արժեքի և ակցիզային հարկերի) փոփոխությունը ժամանակի ընթացքում: 
  2. Գյուղատնտեսական մթերք արտադրողների իրացման գների ինդեքսն արտահայտում է գյուղմթերք արտադրողների տարբեր ուղղություններով իրացված մթերքի միջին գների փոփոխությունները ժամանակի, ինչպես նաև տարածության մեջ: Այս տիպի ՍԳԻ-ն հիմնված է բնակչության գրեթե բոլոր ծախսերի վրա և առավել հաճախ է օգտագործվում։


Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝  Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին