Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ մեդիան
Այժմ, առավել քան երբևէ, մենք չենք կարող անվերապահորեն հավատալ լուրերին․ մեզ հարկարվոր են գործիքներ, որպեսզի քննադատորեն կարդանք լրատվությունը, ռազմավարություն, որ տարբերակենք՝ ինչպես է տեղեկատվությունն աշխատում։ Հենց սա է ոգեշնչել The Listening Post-ի նոր նախագծի՝ Media Theorised-ի ստեղծումը։
Մենք վերցրել ենք աշխարհի հինգ մտավորականների գլխավոր աշխատությունները։ Նրանք տեսաբաններն են, ովքեր գտնվում են կոսմոպոլիտ կենտրոնի և «գլոբալ հարավի» մեջտեղում․ Ռոլան Բարտը՝ ֆրանսիացի փիլիսոփա, Նոամ Չոմսկին՝ ամերիկացի լեզվաբան և քաղաքական ակտիվիստ, Ստյուարտ Հոլը՝ ջամայկացի-բրիտանացի մշակույթի պատմաբան, Մարշալ ՄքԼուհանը՝ կանադացի ակադեմիկոս, Էդուարդ Սայիդը՝ պաղեստինցի-ամերիկացի գրական պատմաբան։
Ինչպես կասեր Ռոլանդ Բարտը․
Սրանք այն գրողներն են, ովքեր մեզ սովորեցրել են կարդալիս ըմբռնել տեքստի՝ ուշադրությանից վրիպող հատվածները։
Աշխատելով Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի լրագրողների, արվեստագետների և քաղաքական ակտիվիստների հետ՝ մենք պատրաստել ենք էսսեներով լրացված հինգ տեսանյութ՝ ձեզ ներկայացնելու այս մեդիա տեսաբաններին և օգնելու մեդիայի հետ ամենօրյա առնչություն ունենալիս կիրառել նրանց քննադատական գործիքներից որոշները։
Մարշալ ՄքԼուհան
Կանադացի գրականագետ
Թվային մարգարեություններ․ Ուղերձը և դրա արտահայտման միջոցը
Մարշալ ՄքԼուհանը (1911-1980) կանադացի ակադեմիկոս էր, ում 60-ականներին մշակած էլեկտրոնային մեդիայի մասին աշխատությունները թվային դարաշրջանում մեծ հնչեղություն ստացան։
Այս տեսանյութը պատմում է Ալեքս Չոուն, 2014թ․ Հոնկոնգի «Անձրևանոց» շարժման առաջնորդներից մեկը, որի ժամանակ փողոցների մասսայական շրջափակումը մոբիլիզացվել և ներկայացվել էր սոցիալական մեդիայի միջոցով։
1960-ականներին, նախքան ինչ-որ մեկը «կթվիթեր», «Ֆեյսբուքով» ուղիղ եթեր կմտներ, կամ «Վիքիլիքսին» դասակարգված ինֆորմացիա կուղարկեր, մի մարդ մի շարք հայտարարություններ արեց փոփոխվող մեդիալանդշաֆտի մասին: Նրա անունը Մարշալ ՄքԼուհան էր, և դուք հավանաբար լսել եք իր ամենաշատ մեջբերված տողը՝ «Ուղերձը հենց միջոցն է»:
ՄքԼուհանի մեդիայի մասին տեսությունները 60-ականներին նորարարական էին, իսկ եթե կարդաք այսօր, դրանք մարգարեական կթվան: ՄքԼուհանը գրում էր մեր կյանքի վրա ԶԼՄ-ների ազդեցության մասին: Բայց նա չէր խոսում բովանդակության՝ ինքնին տեղեկատվության մասին: Նա խոսում էր ձևի մասին՝ տեխնոլոգիաների, որոնք մեզ ապահովում են բովանդակությամբ: ՄքԼուհանը չէր ասում, որ բովանդակությունը կարևոր չէ, նա ասում էր, որ, երբ մենք չափից շատ ենք ուշադրություն դարձնում դրան, մենք անտեսում ենք դրա մաստուցման եղանակի ունեցած ուժը մեր փորձառությունը ձևավորելու հարցում։ Այսպիսով, եթե դուք չեք հասկանում բովանդակության փոխանցման միջոցը, ապա չեք հասկանաում ուղերձն ամբողջովին:
Մտածեք այդ մասին: Կար ժամանակ, երբ գրքերը ձեռագիր էին: Բայց ինչ-որ մեկը հայտնագործեց տպագրությունը և ԶԼՄ-ն դարձավ իրականություն: Ձևը փոխեց մեր հավաքական փորձը: Այն ձևափոխեց ինքնությունը՝ ինչպես էինք մենք մեզ պատկերացնում: Նույնը էլեկտրոնային լրատվամիջոցների դեպքում՝ հեռագրեր, հեռախոսներ, հեռուստացույց: Սարքեր, որոնք վերասահմանեցին ժամանակը և տարածությունը և ընդարձակեցին մեր փորձը՝ հանելով այն մեր սահմաններից դուրս: Այնուհետև եկավ համաշխարհային սարդոստայնը՝ համացանցը: Այն փոխել է աշխարհում ապրելու մեր պայմանները:
«Միջոցը ինչ-որ չեզոք բան չէ․․․ այն ինչ-որ կերպ ազդում է մարդկանց վրա, գրավում է նրանց, շոշափում, մերսում, ցնցում»:
«Էլեկտրոնային միջավայրի մեկ այլ տարօրինակ արդունք է գաղտնիության կատարյալ բացակայությունը: Գաղտնիության ավարտի հետ մեկտեղ ավարտվում է նաև գիտելիքի մենաշնորհը»:
«Ամեն ինչ պատահում է միանգամից: Չկա շարունակություն, չկա կապ, չկա հասունացում… ամենը հենց հիմա է»:
Թարգմանիչ՝ Լիանա Սարգսյան
Խմբագիր՝ Էդիտա Շադոյան
Վիդեոխմբագիր և ենթագրող՝ Թամարա Նազարյան
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ