Հայք 15 | Կրթական ռեֆորմը՝ ազգային կայուն վերելքի ուղի

1990-ի մայիսի 20-ին տեղի ունեցան Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնց շուրջ ակտիվ պայքար ծավալվեց Հայոց համազգային շարժման եւ իշխող Կոմկուսի միջեւ: «Հայք» թերթի 1990-ի մայիսի 19-ի համարում հրապարակված ՀՀՇ թեկնածուների այն ժամանակվա նախընտրական տեսակետներից ներկայացնում ենք Յուրա Սարգսյանինը։

* * *

Յուրա Սարգսյան 

ԵրՊի ռեկտոր (N64 օկրուգ)

Յուրաքանչյուր մեծ կամ փոքր ազգի բարեկեցությունը և պաշտպանունակությունը այսօր առաջին հերթին որոշվում է նրա մտավոր պոտենցիալով և այն կիրառելու պետական կարողությամբ։ Ուրեմն կրթությունը պետք է դառնա մեր վերափոխվող հանրապետության և նրա ապագա խորհրդարանի առաջին գործերից մեկը, իսկ ազգային կայուն վերելքի ուղին անկասկած կրթական ռեֆորմն է։

Վերադարձ դեպի մեր ազգային կրթության կենսունակ ակունքները, կողմնորուշում դեպի կրթության որակի միջազգային չափանիշները, հայերեն ուսուցմամբ միասնական հանրակրթական դպրոց, շնորհաշատ մանուկների հայտնաբերման և հովանավորության ազգային ծրագիր, ուսուցչի սոցիալական կարգավիճակի կտրուկ բարձրացում, ուսուցման վճարովի և անվճար սկզբունքների զուգորդում, առավելագույն ինքնուրույնություն հանրապետության բուհերին․ ահա նրա հիմնական խնդիրները։

Ազգային կրթության վերածնունդը և առաջանցիկ զարգացումը հնարավոր է միայն կրթության կառավարման և ֆինանսավորման լիակատար ինքնավարության դեպքում։

Կրթության ինքնավար համակարգ՝ ահա այն առաջին աստիճաններից մեկը, որով հանրապետությունը պետք է անցնի պետական սուվերենության վերահաստատման ճանապարհին։

Ինքնիշխան հանրապետություն, ուրեմն նաև՝ ինքնիշխան կրթություն։


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N15, 19 մայիսի, 1990թ․


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ