Homo soveticus

Մե’կ մինչպետրոսյան, մե’կ մինչխորհրդային, մե’կ վախեցած, մե’կ ուռճացած, մե’կ հանգիստ ու հնազանդ, մե’կ խորամանկ և ոչ միշտ հաճելի անձնավորություն՝ սոցիոլոգ Յուրի Լևադայի նկարագրությունում։

Ներկայացնում ենք հատված՝ թարգմանությամբ Յուրի Լևադայի «Խորհրդային ​​մարդ»  հրապարակային դասախոսությունների շարքից:

1989 թ.-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համամիութենական կենտրոնը (ՀԿՈՒՀԿ) Յուրի Լևադայի ղեկավարությամբ մեկնարկեց «Խորհրդային ​​մարդ» («Человек советский») նախագիծը, որի շրջանակում նախատեսվում էր հինգ տարին մեկ քաղաքացիների հարցում անցկացնել՝ գրեթե միատեսակ հարցաշարով: Հարցումներն իրականացվել են 1989, 1994, 1999 և 2003 թվականներին։ 2004 թ․-ին Յուրի Լևադան «Полит.ру» կայքի կողմից կազմակերպված լեկտորիումում իր ելույթի ընթացքում ժամանակի ընթացքում փոփոխվող խորհրդային մարդու վերաբերյալ մի քանի նկատառում ներկայացրեց․

«Մարդն ինքնին շատ բարդ ինստիտուտ է և ոչ միշտ հաճելի։ Բայց արժե ճանաչել այն»։

<…>

Հեցն որ ազատեցին մարդուն [1989թ․-ին]՝ նա հետ դարձավ, և ոչ թե դեպի երեկվա, այլ դեպի դրան նախորդած օր։ Նա ավանդական դարձավ , սկսեց լինել մարդ մինչպետրոսյան և ոչ ուղղակի մինչխորհրդային։ 

1994 թ․-ին մենք ձեռք բերեցինք մարդու՝ վախեցած և անհանգստացած ամենով, ինչ տեղի է ունենում։ ․․․Ամենով, ինչ տեղի ունեցավ տնտեսության մեջ, կենցաղում, հանցավոր աշխարհում, իշխանության մեջ, քանի որ բոլոր այն բարիքները, որոնք մենք տեսանք ավելի ուշ , արդեն իսկ քննարկման սեղանին էին։

«1994 թ․-ին մենք ձեռք բերեցինք մարդու՝ վախեցած և անհանգստացած ամենով, ինչ տեղի ունեցավ տնտեսության մեջ, կենցաղում, հանցավոր աշխարհում, իշխանության մեջ»

<…>

․․․ «Խորհրդային մարդը» չանէացավ մեզնից։ Կամ, ավելի ստույգ, մենք չանէացանք նրանից․ այդ օրինակից, կերպարից, որ ստեղծվել կամ հորինվել է ավելի վաղ։

․․․Դա 1999 թ․-ի սկզբին էր, այսինքն պատերազմների միջև ժամանակամիջոցում և  համարյա թե թագավորումների միջև ժամանակամիջոցում։ Ելցինի ժամանակն ակնհայտորեն ավարտված էր, իսկ ինչպիսին կլիներ հետագան, դեռ ոչ ոք գուշակել չէր կարող։ Չնայած, մյուս կողմից, տնտեսական ցնցումները որոշ չափով նվազեցին, և պարզվեց, որ մարդկանց՝ հանգիստ լինելու համար այդքանը գրեթե բավարար է։ Մարդիկ սկսեցին հանդարտվել, սկսեցին լավատեսորեն նայել և՛ իրենց, և՛ աշխարհին։

[2003 թ.] նոր ղեկավարություն, նոր ժամանակ, ապրելը փոքր ինչ բարեկարգվել է,  աշխատավարձերը՝ փոքր ինչ ավելացել, դրանց ուշացումները, որ մարդկանց կեղեքում էին՝ քչացել,  ոչ հաղթական, այլ անշարժ պատերազմ։ Ամենը կարծես առանց փոփոխությունների է, և այդքանն էլ բավարար է՝ լավատեսության հորդման համար։ <…> ․․․Մարդկանց, եթե մենք մարդկանց անվան ներքո նկատի ունենք վիճակագրական մեծամասնություն, իրականում շատ բան պետք չէ։ Նրանց հեշտ է զվարճացնել, գերել, և այն չէ, որ հեշտ է «խաբել», ավելի շուտ, իրենք են խնդրում․ «Խաբեք մեզ, խնդրում ենք։ Նկարեք մեզ համար գեղեցիկ պատկեր, և մենք կուրախանանք»։

Մարդիկ իրենք են խնդրում. «Խաբե՛ք մեզ, խնդրում ենք։ Նկարե՛ք մեզ համար գեղեցիկ պատկեր, և մենք կուրախանանք»

Միջին մարդը, պայմանական ասած, ընկած չէ օլիգարխների և արևմտյան աստղերի հետևից։ Նա ընկած է իր հարևանի հետևից, ով մի փոքր ավելի լավ է ապրում։ Հարևանը ունի լրացուցիչ սենյակով բնակարան, ես էլ եմ ուզում մեկ հավելյալ սենյակով բնակարան։ Նա ավելի լավ մեքենա ունի, ես էլ եմ այդպիսի մեքենա ուզում, և այդպես շարունակ։

<…>

[90-ականների սկզբներին] շատերն ասում էին, որ կցանկանային աշխատել այնտեղ [արևմտյան կապիտալ ունեցող ձեռնարկություններում]։ Այնտեղ կոկիկ է, մաքուր, վճարում են, իհարկե, ոչ Եվրոպայի նման, բայց, այնուամենայնիվ, շատ։ Իսկ մի քանի տարի անց, երբ մարդկանց հարցնում էին՝ ինչպիսի ձեռնարկությունում կցանկանային աշխատել՝ արտասահմանյան, խառը թե մասնավոր, նրանք պատասխանում են, որ ավելի լավ է պետական և խորհրդային։ Քանի որ ավելի հանգիստ է, տալիս են քիչ և պահանջում են քիչ։ Եվ ընդհանրապես, այդպես սովորական է։ Սա խորհրդային մարդու գլխավոր առանձնահատկությունն էր, որին մենք բախվեցինք․ ղեկավարությունը ցույց էր տալիս, որ վճարում է, իսկ նա ձևացնում էր թե աշխատում է։

Հագուստի ամրակներ։ Լուսանկարը՝ Եվգենի Լիխոշերստի։ 1980-ական թթ․

Մարդը չի ընտրում ամեն պատահածից։ Նա ընտրում է նրանից, ինչ ունի, և նրանից, ինչ իրեն առաջարկում են։ Նա ապրում է այն սովորությունների, տնտեսվարության այն տիպի, այն ամայության և աղբի մեջ, որոնք մենք ունեինք և որոնք մնացել են: Մարդը մեր, ինչպես պարզվում է, զարմանալիորեն հանգիստ է և հնազանդ։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, զանգվածային սոցիալական շարժումներ չեն եղել ոչ հին ժամանակներում, ոչ խորհրդային, ոչ, այսպես կոչված, հետխորհրդային։ 80-ականների վերջերի, 90-ականների սկզբների գործադուլային պոռթկումները, տեղի էին ունենում առանձին թաղամասերում առանձին մասնագիտացումներով, այն էլ, որպես օրենք, ծրագրավորվում էին վերևից։ Իսկ այլ պոռթկումներ չեն եղել։ Մարդիկ սնանկանում էին, կորցնում կարողությունը, կորցնում սեփականությունը, և դա դեռ ոչինչ։

«Մարդիկ սնանկանում էին, կորցնում կարողությունները, կորցնում սեփականությունը, և դա դեռ ոչինչ»

Մեկը մյուսի հետևից սնանկության դեպքեր էին լինում, տալիս չէին խոստումներ և չէին։ Դա, իհարկե, կործանեց առաջին ռուսական նախագահ Բորիս Ելցինին։ Նրան ատեցին այն բանի համար, որ ինքը չպառկեց գնացքի ռելսերի վրա և այլն։ Բայց չէ որ դրանք հոգում էին տեղի ունենում, ոչ թե գործողություններում։ Ոչ մի գործողություն, ոչ մի սոցիալական ակտ չեղավ, և եթե մենք բավականաչափ խորամանկ և համաձայնեցված իշխող վերնախավ ունենայինք, ապա ոչինչ էլ չէր փոխվի։Կդիմանայինք։

Ինձ հարցնում են. մարտյան ընտրություններից (2004 թվականի մարտի 14-ին Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ) առաջ՝ խոստանում էին և սա, և նա, և կայունություն, և աճ, ընտրություններն անցնելուն պես բարձրացրին ուղեվարձերը, բնակարանների, տրանսպորտային միջոցների համար վճարները, ինչ-որ բան են պատրաստվում անել կենսաթոշակների և այլնի հետ, մարդիկ ի՞նչ պիտի անեն։ Ես նրանց ասում եմ, որ մարդիկ ոչինչ չեն անի։ Բողոքելու են իրար։ Եթե հերթեր լինեն, բողոքելու են հերթերում։ Հերթեր հիմա չկան, իսկ դրանք մեր ամենասիրելի և ամենախորհրդանշական վայրն էին ակտիվ շփման համար։ Այդ պատճառով ոչինչ չի լինի։

Մեր մարդ կոչվածը խորամանկող է, նա կարծում է, որ կդիմանա, և իրեն ձեռք չեն տա։ Ինչ-որ մեկին կսնանկացնեն, իսկ իրեն՝ ոչ։ Ինքը կհնազանդվի և կդիմանա գնաճին, բայց կկարողանա աշխատավարձ ստանալ, որից հարկեր չի վճարի, որով էլ կհավասարակշռի գնաճը։ Այդ հատկությունը հանդիսանում է ամենաամուրներից մեկը։

«Մեր մարդ կոչվածը խորամանկող է, նա կարծում է, որ կդիմանա և իրեն ձեռք չեն տա։ Ինչ-որ մեկին կսնանկացնեն, իսկ իրեն՝ ոչ»

Երբ մենք հարցնում ենք մարդկանց՝ արդյո՞ք ստիպված են եղել գործել խղճի դեմ, տարբեր ժամանակներում մոտ 15 տոկոսը  պատասխանում էին՝ երբեք, իսկ մյուսները՝ այո։ Մարդկանց մի մասը ասում է, որ այդպես միշտ են ստիպված եղել ապրել։ Մյուս մասն էլ ասում է՝ հանուն աշխատանքային կոլեկտիվի, հանուն ընտանիքի, երբեմն էլ, ուղղակի վախից ստիպված էին և ստիպված են։ Երբ հարցնում ենք մարդկանց՝ կարելի է բանակում չծառայել և երեխաներին էլ ծառայության չուղարկել, կեսից ավելին պատասխանում է՝ կարելի է։ Կարելի՞ է արդյոք առանց տոմսի տրամվայով երթևեկել, 60 տոկոսը պատասխանում է՝ ինչու ոչ։ Ճիշտ է, երբ հարցնում ենք ինչպես հարկերի հետ վարվել, հետևյալ եզրահանգման ենք գալիս․ եթե հարկերը չի վճարում ղեկավարը՝ վատ է, մեծահարուստը չի վճարում՝ ավելի վատ է, չէ որ նա մեզ կողոպտում է։ Իսկ եթե ես չեմ վճարում՝ լավ է։ 

Իշխանությունը բաժանվում է 2 մասի․ մի մասը պարոն նախագահն է, հույսը նրա վրա են դնում, ընդ որում բացատրում են նրանով, որ ուրիշ ոչ մեկի վրա այլևս չեն կարող հույսալ։ Այդ պատճառով, եթե նա մինչև հիմա շատ բան չի արել, ապա գուցե կանի ապագայում։ Սա է ընտրությունների գլխավոր դրդապատճառներից մեկը, ընդ որում նաև վերջին ընտրության։ Դա մոդել է, որը հանրային մարդը առանձնացնում է մնացյալ իշխանությունից։ Մնացյալ իշխանությունը վաճառված է, կոռումպացված, հափշտակող, մարդկանց օտար։

«Մարդը տեսել է տարբեր ապրելակերպեր և եզրակացրել է, որ ավելի լավ է հանգիստ ապրել, ավելի լավ է մնալ ոչ թե գործողի կարգավիճակում, այլ դիտողի»

Միջինում մեր մարդը վերջին 15 տարիների ընթացքում, եթե բացառենք նրանց, ովքեր նոր են ծնվել, ինչ-որ բան տեսել է։ Նա տեսել է տարբեր ապրելակերպեր և եզրակացրել է, որ ավելի լավ է հանգիստ ապրել, ավելի լավ է մնալ ոչ թե գործողի կարգավիճակում, այլ դիտողի։

Եթե ակնկալում էիք, որ մարդը 3 տարում, 10 տարում, 15 տարում կդառնար ուրիշ, և երկիրն ուրիշ կդառնար, ապա կարելի է միայն վշտանալ և արտասվել բաբելոնյան գետերի շուրջ։ Իսկ եթե նայում ենք՝ ինչպես էին տեղի ունենում պատմական նշանակության փոփոխությունները, ապա մի քիչ մխիթարիչ է դառնում․ մենք ամենավատը չենք։ Փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե տարիներով, այլ սերունդներով, և ոչ մեկ, այլ խմբաքանակով։


Բնօրինակի հեղինակ՝ Homo soveticus, Arzamas


Թարգմանիչ՝ Ռոզա Միրզոյան (Roza Mirzoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։