Գյումրի | ԱԺ և ՏԻՄ 2021թ. ընտրություններ

Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների  2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքներ

Ճանաչել հասարակությունն ու հասարակական տրամադրությունները պետք է սկսել ոչ միայն հարցումներից, ինչը անում են հետազոտական կենտրոնները, այլ նաև ընտրության արդյունքներին ուշադիր հայացք գցելուց։ Սույն պատկերները ցույց են տալիս Հայաստանի մի շարք քաղաքների ընտրությունների տվյալները՝ լույս սփռելով ոչ միայն ընտրական մասնակցության տոկոսային հարաբերության, այլ նաև բուն արդյունքների վրա։ Ներկայացված են Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները  այն ակնկալիքով, որ ընթերցողը հնարավորություն կունենա համեմատականներ անցկացնել։

 

Փաստորեն, եթե ընտրությունը դիտարկենք իբրև մի յուրովի «ստատիստիկա», ապա այդ ստատիստիկան դուրս է թողնում մեծամասնությանը։ Թվերը ամենազոր չեն հասարակական տրամադրությունները հասկանալու տեսանկյունից, ուստի այստեղ է, որ հասարակագիտությունը օգնության է գալիս, հասկանալու համար այն, ինչ թվերը չեն ասում։ Հասարակագիտությունն, իր հերթին, ընտրությունների արդյունքներն ի գիտություն ընդունելով, կամ հավելյալ թվեր է հավաքում՝ իբրև օգնական՝ պարզելու համար չմասնակցելու պատճառները, կամ հարցազրույցների, քննարկումների միջոցով որակական տվյալներ բերում։ Արդյունքում տվյալներն ամբողջանում են՝ քաղաքականության մեջ ներառելով ոչ միայն քաղաքականապես ակտիվ մասին, նրանց մղումներն ու ընտրությունը, այլ նաև ոչ ակտիվ հատվածի ապատիան, անորոշության կամ անելանելիության զգացողությունը, իրականում ընտրություն չունենալու համոզմունքը կամ ինչ-որ բան փոխելու կասկածամտությունը, նույնիսկ անտարբերությունը։ Չէ՞ որ խորհրադարանական ընտրություններին Գյումրիի 62% և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 75,8% չմասնակցած բնակչությունը ևս դիրքորոշում է հայտնել, որը հասարակական տրամադրությունները չափելու հետազոտությունները դուրս թողնելու իրավունք չունեն՝ գիտելիքը կարևորագույն կապիտալ հռչակած երկրում։  

 

Քաղաքականությանը մասնակցության պաշտամունքը ժողովրդավարության հիմնասյուններից է, քաղաքականությանը չմասնակցությունը՝ սոցիալական կապիտալի կամ քաղաքացիական գիտակցության բացակայություն, ինչպես կվկայեր Ռոբերտ Փաթնամը։ Արդյոք այդ կապիտալի պաշտամունքը ինքնանպատակ է, թե ոչ, այլ հարց է, սակայն այս պատկերները երևան են հանում այդ կապիտալի բացակայության կամ առկայության աստիճանը Հայաստանի համայնքներում։

 

Սույն պատկերները ներկայացված են իբրև ի գիտություն, սակայն հավելյալ ուսումնասիրության հույսով, կամ ավելի ճիշտ՝ հետազոտության հրավերի կանչով։ 

ԳՅՈՒՄՐԻ
ԱԺ 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները

ԱԺ ընտրությունների մասնակցության մակարդակը

Քվեների բաշխումն ըստ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի

Քվեների բաշխումն ըստ առաջատար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի

Քվեների տոկոսային բաշխումը

Հաշվարկը կատարվել է քվեների թվի և  ընտրությանը մասնակցողների թվի հարաբերությամբ։

Քվեների տոկոսային բաշխումը

Հաշվարկը կատարվել է քվեների թվի և  ընտրության իրավունք ունեցողների թվի հարաբերությամբ։

Տեղական ինքնակառավարման մարմինների 2021թ. հոկտեմբերի 17-ի  ընտրությունների քվեարկության արդյունքները

ՏԻՄ ընտրությունների մասնակցության մակարդակը

Քվեների բաշխումն ըստ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի

 

Քվեների բաշխումն ըստ առաջատար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի

Քվեների տոկոսային բաշխումը

Հաշվարկը կատարվել է քվեների թվի և  ընտրությանը մասնակցողների թվի հարաբերությամբ։

Քվեների տոկոսային բաշխումը

Հաշվարկը կատարվել է քվեների թվի և  ընտրության իրավունք ունեցողների թվի հարաբերությամբ։

ԱԺ և ՏԻՄ 2021թ. ընտրությունների քվեարկությունների արդյունքների համեմատական ինքոգրաֆիկաներ


Ներածականի հեղինակ՝ Մարինե Խաչատրյան (Marine Khachatryan)
Հաշվարկների իրականցման հեղինակ՝  Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Ինֆոգրաֆիկաների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)

© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ