«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա:
Այն բանից հետո, երբ արևմտյան երկրները Ուկրաինա ներխուժման պատճառով աննախադեպ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներով հարվածեցին Ռուսաստանին, Չինաստանը հայտարարեց, որ չի մասնակցի միակողմանի պատժամիջոցներին: Փոխարենը, երկիրը «կշարունակի պահպանել նորմալ տնտեսական, առևտրային և ֆինանսական փոխանակումները համապատասխան կողմերի հետ»,- չորեքշաբթի օրը Wall Street Journal-ի կողմից մեջբերված հայտարարության մեջ ասաց Չինաստանի բանկային և ապահովագրական կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գու Շուքինգը:
Չինաստանը Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է, որին 2019 թ. դրությամբ բաժին էր ընկնում երկրի արտահանման 13%-ը: Աշխարհի խոշորագույն արտահանողն էլ ավելի կարևոր է Ռուսաստանի համար որպես ապրանքների մատակարար, որի ծավալները նույն տարում կազմել են ներմուծման 22%-ը:
Այն բանից հետո, երբ Հարավային Կորեան հայտարարեց, որ միանալու է արևմտյան երկրներին ռուսական բանկերն SWIFT համակարգից անջատելու հարցում և «աջակցելու է միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավմանը», Ռուսաստանի ներմուծման ութ կարևոր գործընկերներից Չինաստանը և Բելառուսը միակ երկու երկրներն են, որոնք չեն մասնակցում վերջինիս դեմ լայնածավալ պատժամիջոցներին: