ԵԽ բանաձևը «ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման մասին»

ԵԽ բանաձևը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին»

Մարտի 10-ին Եվրոպական Միության խորհրադրանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձև [2022/2582(RSP)]: Խորհրդարանում որոշումը ընդունվեց ձայների հետևյալ հարաբերակցությամբ՝ 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ:  Այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

ԵՄ խորհրադարանն ընդունելով այս բանաձևը ՝ 

  • խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, 
  • փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20․000 գերեզմաններ և ավելի քան 5․000 տապանաքարեր:
  • ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում  իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավերելու, այլ պատմության կեղծման և այն կովկասյանալբանական ներկայացնելու նպատակով: Ըստ փաստաթղթի` ընդունվում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասն է, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ` հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում,
  • ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կոչ անելով Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին: 
  • կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,  
  • կոչ է անում  Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև վանդալիզմի դեպքերը կանխելու համար:

Բանաձևի շուրջ քննարկման տեսանյութը՝ հղմամբ։

Բանաձևի շուրջ մեդիա անդրադարձ

  1. European Parliament resolution of 10 March 2022 on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh (2022/2582(RSP)) (ԵԽ բանաձևի բնօրինակը)
  2. ԵԽ-ն 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին (հայ.)
  3. Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով բանաձևը (հայ.)
  4. European Parliament Condemns Azerbaijan’s Policy of Erasing/Destroying Armenian Cultural Heritage in Karabakh (անգլ.)  
  5. EU Parliament condemns destruction of Armenian heritage in Nagorno-Karabakh (անգլ.)
  6. European Parliament adopts resolution condemning the destruction of Nagorno-Karabakh’s cultural heritage (անգլ.)
  7. Human rights breaches in Myanmar, Mexico and Nagorno-Karabakh․
  8. Европарламент принял резолюцию, осуждающую уничтожение культурного наследия Нагорного Карабаха (ռուս.)
  9. Le Parlement européen a adopté une résolution condamnant la destruction du patrimoine culturel au Haut-Karabagh  (ֆրանս.)
  10. البرلمان الأوروبي يعتمد قرار يدين أذربيجان لتدميرها التراث والآثار الأرمنية ويدعوها للامتناع عن ذلك (արաբ.)


Պատրաստեց՝ Քրիստինե Կարապետյանը