#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:
Մեծ թվով անձինք ռեկորդային տեմպերով լքում են իրենց աշխատանքը՝ որպես հիմնական պատճառ նշելով կազմակերպության հետ կապվածության բացակայությունը: Շատերը զգում են հուզական այրում (burnout), տխրություն և հյուծվածություն: Նրանք նաև նշում են, որ ցանկանում են իրենց գնահատված զգալ և ստանալ անհատական վերաբերմունք։
Կազմակերպությունները պետք է լուծեն աշխատակիցների կապվածության և բարվոքության այս հարցը: Հարմարվողականությունը առաջարկվող մոտեցումներից մեկն է․ այն կարող է խթանել բարվոքությունը, անհաջողությունները վերածել սովորելու հնարավորությունների և ստեղծել հարաբերությունների զարգմացմանը նպաստող միջավայր:
Ահա 4 մակարդակ, որտեղ հարմարվողականությունը կարող է գործել և տալ ցանկալի արդյունքներ:
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:
Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: