#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:
Այլընտրանքային սպիտակուցներ առաջարկող ընկերությունները դեռևս իրենց առաջին քայլերն են անում այսօրվա իրականության մեջ։
Այլընտրանքային սպիտակուցների մշակումը և համատարած օգտագործումը կարևոր են կլիմայի վրա բացասական ազդեցությունները նվազեցնելու համար, սակայն այս նոր տեսակի սննդամթերքը պետք է կարողանա փոփոխել սնման և գնումներ կատարելու նախկին սովորությունները, ինչպես նաև լինել նոր արտադրանքները կարգավորող օրենքի սահմաններում:
Այդպիսի ընկերությունների 3 առաջնորդներ պատմել են իրենց հիմնական ռազմավարության և պատկերացումների մասին։
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:
Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: