Բուն զրույցի շրջանակում երեխաները և քաղաքականությունը թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պատմաբան, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Աննա Խաչյանը:
Մեր իրականության մեջ և հատկապես վերջին շրջանում քաղաքականությունը ամենակարևորված ու ամենաքննարկվող թեմաներից է: Թեև տարածված կարծիք կա, որ այն բացառապես վերաբերում է մեծերին և երեխաների խելքի բանը չէ, այնուամենայնիվ, թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ հանրային շփումների որևէ այլ միջավայրում երեխաները քաղաքական երբեմն շատ թեժ քննարկումների ակամա մասնակիցն են:
Երեխաները և քաղաքականությունը թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պատմաբան, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Աննա Խաչյանը:
Զրույցի հիմնական կետերը
- Ի՞նչ է քաղաքականությունը տվյալ զրույցի շրջանակում
- Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխաների հետ քաղաքականության մասին
- Ի՞նչ դեր ունի դպրոցը. քաղաքացիական գրագիտությունը` 21-րդ դարի հմտություն
- Սոցիալական պատասխանատվության գիտակցում
- Կարծիքների բազմազանության քաջալերում
- Քննարկման համար առողջ մթնոլորտի ստեղծում
- Ի՞նչ անել, երբ մեծահասակները բավարար իրավագիտակից չեն
- Ի՞նչ չի կարելի ասել երեխաներին. խուսափում անձնավորված քննարկումներից
- Ինչու՞ է կարևոր երեխաների հետ խոսել քաղաքականության մասին
Երեխաները ապագա քաղաքական-հասարակական գործիչներն են, և որքան լավ պատկերացնեն այդ գործընթացները, այնքան ավելի լավ կկարողանան կազմակերպել հասարակական հարաբերությունները: Պետք չէ սպասել, մինչև երեխաները դառնան 18 տարեկան և առաջին անգամ փորձեն իրացնել իրենց ընտրական իրավունքը և դրանով մուտք գործեն քաղաքացիական դաշտ: Երեխաներին անհրաժեշտ է նախապատրաստել քաղաքականությանը: