#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:
1996-2010 թթ. ծնված սերունդը, որը հայտնի է Z սերունդ անվամբ, լայն շրջանակ է ընդգրկում․ այս սերնդի ամենատարեցներն աշխատանք և հիփոթեքներ ունեն, մինչդեռ ամենաերիտասարդները դեռահասներ են։ Նրանք ծանր ժամանակներում են մեծացել, և իրենց աշխարհայացքը կրում է արագ զարգացող համացանցի, կլիմայական խնդիրների, տատանվող ֆինանսների և COVID-19-ի հետքերը։
Եվ նրանց կարծիքը պետք է հաշվի առնել․ մինչև 2025 թվականը Z սերունդը կկազմի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակչության մեկ քառորդը:
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Միլենա Առաքելյան
Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:
Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: