Փորձագիտական կարծիք | Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին

Փորձագիտական կարծիք

Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին

Նյու Յորք, 2023 թ․ oգոստոսի 7

Այս պահին իրագործվում է ցեղասպանություն 120,000 հայերի դեմ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում՝ հայտնի նաև որպես Արցախ:

Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների հասանելիությունը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի գ կետի. «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

Չկան դիակիզարաններ կամ զինված հարձակումներ․ սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ և արդյունավետ փոփոխության, հայերի այս խումբը կոչնչանա մի քանի շաբաթում:

Սովը որպես մարդկանց ոչնչացման մեթոդ անտեսվեց ողջ միջազգային հանրության կողմից, երբ կիրառվեց հայերի դեմ 1915 թվականին, հրեաների և լեհերի դեմ 1939 թվականին, ռուսների դեմ Լենինգրադում (այժմ Սանկտ Պետերբուրգ) 1941 թվականին և կոմբոջացիների դեմ 1975/1976 թվականներին: Սովը նաև անտեսվեց երբ կիրառվեց Սրեբրենիցայում 1993/1994 թվականի ձմռանը:

Քննելով Սրեբրենիցայի գործը՝ Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ «սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը» պարունակում է Ցեղասպանության տարրեր՝ Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի գ կետի իմաստով։

Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են ցեղասպանությունը կանխելու և պատժելու պարտականությունը: Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են «չսպասել մինչև Ցեղասպանության իրագործման սկսվելը», և «պարտավորության ամբողջ իմաստը արարքի իրագործումը կանխել կամ կանխելու փորձ կատարելն է»:

Այս զեկույցը վերլուծում է՝

  1. Լեռնային Ղարաբաղում ընթացող ցեղասպանության առկայությունը։
  2. Ինչպե՞ս պարզել Ցեղասպանության պատասխանատուներին:
  3. Ինչպե՞ս կանխել հայկական խմբի վերջնական ոչնչացումը։
  4. Ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին։

Ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։

Հայաստանի խնդրանքով Արդարադատության միջազգային դատարանը արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Դատարանը կենտրոնացել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման՝ Ցեղասպանություն իրականացնելու Պետական, ոչ թե անհատական ​​քրեական պատասխանատվության վրա:

Թեև այն հիմնված է Պետական պարտավորությունների այլ շարքի վրա, Դատարանը հաստատեց Ցեղասպանության իրեղեն տարրերի առկայությունը, որոնք ամրագրված են Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի գ կետում. «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

Դատարանի նախնական վճիռը «հավանական» է համարել, որ Լաչինի միջանցքի շրջափակումը «իրական և վերահաս վտանգ է ստեղծել» էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի» «առողջության և կյանքի» համար։

Ադրբեջանում գերագույն իշխանությունը կրող նախագահ Ալիևի փաստերից և հայտարարություններից կարելի է եզրակացնել, թե որն է դիտավորությունը՝  Ցեղասպանություն հանցագործության կատարման համար անհրաժեշտ սուբյեկտիվ տարրը։

Նախագահ Ալիևը արդար դատավարության ընթացքում հնարավորություն կունենար այլ կերպ մեկնաբանել փաստերը։ Մինչդեռ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի․ նա գիտակցաբար, կամովին և կամավոր կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանի նախնական որոշումներով նրան զգուշացրել են իր գործողությունների հետևանքների մասին:

Փաստերը հետևյալն են․

ա. Նախագահ Ալիևը դիտավորությամբ արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին կենսական անհրաժեշտության ապրանքների ապահովումը:

բ. Նա բացահայտ կերպով չի հնազանդվել Արդարադատության միջազգային դատարանի տված հստակ որոշումներին, այն է․ «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ 

գ. ԱՄԴ-ի որոշմամբ նա ծանուցվել է հայկական խմբի «առողջության և կյանքի»՝ շրջափակման հետևանքով ստեղծված «իրական և մոտալուտ ռիսկի» մասին։

Նախագահ Ալիևի կատարած հրապարակային հայտարարությունները, որոնք հաստատում են, թե շրջափակումը Լաչինի միջանցքով մարդկանց կողմից կատարված հանքանյութերի և iPhone-ների մաքսանենգության արդյունքում է տեղի ունեցել, դիվերսիա է: 

Մաքսանենգ գործունեությունը պետք է պատշաճ կերպով հետաքննել, բայց դա Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշմանը չենթարկվելու կամ Ցեղասպանություն կատարելու հիմնավորում չէ:

2. Կարո՞ղ է Արդարադատության միջազգային դատարանը հետաքննել նախագահ Ալիևին։

Ցեղասպանության Կոնվենցիայի IV հոդվածը սահմանում է․ «ցեղասպանություն […] կատարած անձինք ենթակա են պատժի», նույնիսկ եթե «նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են»։ Բայց չկա քրեական արդարադատության անկախ համակարգ, որը պատրաստ կլինի հետաքննել նախագահ Ալիևի կողմից ենթադրաբար կատարված Ցեղասպանության հանցագործությունը:

Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ պետական ​​իշխանությունների կողմից, քանի որ նա որպես պետության ղեկավար  անձեռնմխելիություն է վայելում:

Միջազգային քրեական դատարանը ունի այդ իրավասությունը, եթե անգամ առկա է նման անձեռնմխելիության հարց: Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների կատարման համար ՄՔԴ հետաքննություն սկսելու երեք եղանակ կա.

1) Ադրբեջանը դառնում է մասնակից պետություն (Հռոմի ստատուտի 12-րդ հոդվածի 1-ին կետ),

2) Ադրբեջանը ընդունում է Դատարանի իրավասությունն իր տարածքում (Հռոմի ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ կետ),

կամ

3) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցով դիմում է ՄՔԴ-ին (Հռոմի ստատուտ 13-րդ հոդվածի բ կետ):

Սակայն Ադրբեջանը Հռոմի ստատուտի անդամ պետություն չէ (12-րդ հոդված 1-ին կետ) և չի ընդունել ՄՔԴ-ի իրավասությունը (12-րդ հոդված 3-րդ կետ)։ Արդյունքում պահանջվում են անհապաղ պետական գործողություններ ընդունելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որով Լաչինի Միջանցքում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կփոխանցվի ՄՔԴ-ին։

Նախադեպեր կան: 2005 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգույթան խորհուրդը ընդունեց Բանաձև 1395-ը՝ ՄՔԴ-ին դիմելով Դարֆուրի իրավիճակի հարցով: 5 տարի անց Նախագահ Օմար ալ Բաշիրը մեղադրվեց Ցեղասպանության մեջ:

2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգույթան խորհուրդը Լիբյայի իրավիճակը բարձրաձայնեց Դատարանում: 2011 թվականի հունիսին ՄՔԴ-ն ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Մուամար Կադաֆիին ձերբակալելու որոշում ընդունեց:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ ՄՔԴ-ին իրավասություն տրամադրող Բանաձևի ձեռքբերումը պետք է հնարավոր դառնա: Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ անդամ պետությունները պարտավոր են կանխել և պատժել ցեղասպանությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս 15 անդամներից 14-ը նույնպես հանդիսանում են այդ կոնվենցիայի կողմեր՝ ապահովելով ճնշող մեծամասնություն:

Դեռ 2013 թ.-ին Ֆրանսիան առաջարկել էր, որ Խորհրդի հինգ մշտական ​​անդամները կամավոր և միանսական կերպով կասեցնեն վետոյի կիրառումը Ցեղասպանության և այլ զանգվածային վայրագությունների դեպքում։

3. Ինչպե՞ս կանխել հայկական խմբի վերջնական ոչնչացումը:

Նախագահ Ալիևը, ինչպես նաև միջազգային հանրությունը, հազվագյուտ հնարավորություն ունեն կանխելու հետագա զոհերը և խմբի «ֆիզիկական ոչնչացումը»: Ժամանակին կանխարգելումը հրատապ քաղաքական որոշումների ընդունում է պահանջում․

ա) դադարեցնել շրջափակումը և մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, և 

բ) վիճելի տարածքային պահանջների համար համակարգային լուծումներ գտնել։ Սա պետք է ընդունվի մինչև 2025 թվականի մայիսը, քանի որ այդ պահին Ադրբեջանը կարող է Ռուսաստանից պահանջել հեռացնել իր խաղաղապահ զորքերը։

Միտումնավոր կերպով միջազգային մակարդակում չկան գլխավոր մարմիններ, որոնք նման հրատապ դեպքերում քայլեր կձեռնարկեին: Ցեղասպանության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը, խելացի՝ նպատակաուղղված պատժամիջոցները և դիվանագիտական այլ դասական ​​գործիքները բավականաչափ արագ և խիստ չեն լինի:

Կարճաժամկետ հեռանկարում, որը վճռորոշ է սովի միջոցով շարունակվող Ցեղասպանությունը դադարեցնելու համար, կանխարգելումը բացառապես սահմանվում է հակամարտությունում ներգրավված պետությունների շահերից ելնելով։

1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հրաժարվեց «Ցեղասպանություն» անվանել այն, ինչ կատարվում էր Ռուանդայում: Բանավեճի ընթացքում Չեխիայի դեսպանը բոլորի ուշադրությունը կենտրոնացրեց նոր զինադադարի հասնելու բանակցությունների վրա՝ այն նմանեցնելով Հիտլերի հետ զինադադար կնքելու՝ հրեաներին ուղղված խնդրանքին:  

«A Problem from Hell» գրքում Սամանթա Փաուերը բացատրում է թե որքան վճռորոշ դեր ունի քաղաքացին արտերկրում կատարվող Ցեղասպանության հանդեպ ազգային առաջնորդների ունեցած շահերը փոխակերպելու հարցում: Սփյուռքում ապրող հայերի ձայնը կարող է մեղմել միջազգային իրավական ճարտարապետության այս միտումնավոր բաղթողումը: Նրանք պետք է մոբիլիզացվեն ամբողջ աշխարհում՝ պետական առաջնորդներին իրենց ասելիքը հասցնելու և պրագմատիկ լուծումներ գտնելու համար:

Լեռնային Ղարաբաղի խաղաղության պահպանման համար պատասխանատու Ռուսաստանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկայիս բանակցությունները օժանդակող Միացյալ Նահանգները Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետություններ են, ինչպես Եվրամիության մյուս բոլոր անդամները։ Նրանք արտոնյալ դիրք ունեն այս Ցեղասպանությունը կանխելու հարցում։ Ուկրաինական հակամարտության պատճառով նրանց մեջ առկա ինտենսիվ դիմակայությունը չպետք է հայերին վերածի կողմնակի զոհերի։

Հնարավո՞ր է արդյոք աջակցել Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներին՝ Հայոց ընթացիկ ցեղասպանությունը դադարեցնելու համար միասնական դիրքորոշման հասնելու։ Եթե ​​կարողանան համաձայնության գալ, սնունդը մեկ օրվա ընթացքում կհասնի հայերին։

Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունը միջազգային հանրության համար Ցեղասպանությունը կանխելու նպատակով նորարար և ներդաշնակ լուծումներ սահմանելու հնարավորություն է: Հռոմի ստատուտի 16-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետաքննությունը կարող է դադարեցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ վերջնական և արդար լուծում գտնելու համար:

Նախագահ Ալիևը հարցրել է, «Ինչո՞ւ Իսպանիան թույլ չի տալիս Կատալոնիային հանրաքվե անցկացնել: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժենք անջատողականությունը»։ Այստեղ ինքնիշխանությանը վերաբերվող բարդ հարցերի պարզ պատասխանն այն է, որ Իսպանիան ցեղասպանություն չի իրականացնում անջատողական փորձերը վերահսկելու համար:

Ա. Նախապատմություն

 ***

4. Լաչինի միջանցքի շրջափակումը 

2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան նախագահ Ալիևը  թույլ է տվել պետական ​​ապարատի հետ պաշտոնական կապեր չունեցող անձանց արգելափակել Լաչինի միջանցքը Շուշի կամ Շուշա քաղաքի մոտ՝ խոչընդոտելով Լեռնային Ղարաբաղին սննդամթերք, դեղորայք, նավթ և բոլոր այլ առաջին անհրաժեշտության իրեր մատակարարելու գործընթացը։ Նախագահ Ալիևը հերքել է պետության մասնակցությունը խնդրի ստեղծմանը, սակայն հիմնավորել է այս գործողությունը որպես հանքային պաշարների ենթադրյալ անօրինական արտահանումը դադարեցնելու միջոց։

5. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄՔԴ-ի ժամանակավոր միջոցներ

Հայաստանը խնդիրը ներկայացրել է թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե՛ Արդարադատության միջազգային դատարանի ուշադրությանը։ Հայաստանը պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերն այժմ ամբողջովին օղակված են Ադրբեջանի կողմից՝ լիովին կտրված արտաքին աշխարհից»: Նրանք այժմ «գործնականում շրջափակման մեջ են»։

  1. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գնահատեց Պետական պատասխանատվությունը և հանձնարարեց Ադրբեջանին «ձեռնարկել իր իրավասության տակ առկա բոլոր միջոցները ՝ ապահովելու Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաև ճանապարհին առանց կացարանի և ապրուստի միջոցների մնացած անձանց անվտանգ անցումը «Լաչինի միջանցքով»:
  2. 2023 թվականի հունվարին ՄՔԴ-ում Ադրբեջանի գործակալները հաստատեցին, որ Հայաստանը ցույց չի տվել, որ «բողոքը իրականում փակում է ճանապարհը կամ լրջորեն խոչընդոտում դրա երկայնքով երթևեկության հոսքը», որ «երթևեկության որոշակի խոչընդոտման մտադրությունը կամ հետևանքը եղել է ռասայական խտրականությունը», և որ «սահմանափակումների հետևանքները այնպիսին էին, որ այժմ անդառնալի վնասների իրական վտանգ կա»։ «Հայաստանը փորձում է կոծկել այն փաստը, որ շուրջ 30 տարի ապօրինի կերպով շահագործում է Ադրբեջանի ռեսուրսներով հարուստ տարածքները, ուր միջազգային իրավունքի խախտմամբ ներխուժել է և օկուպացրել»։

iii. 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց. «Ադրբեջանի Հանրապետությունը, մինչև վերջնական որոշման կայացումը և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է կիրառի իր տրամադրության տակ առկա բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»: [14] Հրամանը վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին:

6․ Հակարիի կամուրջի անցակետը

Ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրում Հակարի գետի կամրջի վրա՝ այդպիսով արգելափակելով Լաչինի միջանցքը և հայտարարելով, թե կատարում է Դատարանի որոշումը։  Ցուցարարները դադարեցնում են իրենց միջամտությունը։

2023 թ․ հունիսի 15-ին Ադրբեջանն էլ ավելի է սրում իրավիճակը՝ ամբողջովին շրջափակելով Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը։ Այդ պահից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ ուժերին արգելվել է հումանիտար որևէ օգնություն մատակարարել։

Աջակցություն ցուցաբերելու վերջին փորձն արվեց 2023 թ․ հուլիսի 26-ին, երբ ադրբեջանական ուժերը հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյանը թույլ չտվեցին անցնել Լաչինի միջանցքն ու մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարեց, որ չնայած իրենց «համառ ջանքերին»՝ կազմակերպությունը ներկայումս անկարող է «մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղիով, ներառյալ Աղդամը»։

Բ․ Արդյո՞ք իրեղեն հիմքեր կան ենթադրելու, որ Լաչինի միջանցքի՝ 2022 թ․ դեկտեմբերից մինչև օրս շարունակվող շրջափակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացվող հանցավոր Ցեղասպանություն է։

Որոշ մասնագիտացված ինստիտուտներ արդեն իսկ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանական գործընթացներ են սկիզբ առել։ [15] Ինչպես նախորդ դեպքերում, սովի միջոցով իրականացվող ցեղասպանությունն անուշադրության է մատնվում։

Մոտավորապես մեկ միլիոն հայ սպանվեց կամ մահացավ հիվանդությունների ու սովի հետևանքով 1915-ին, սակայն աշխարհը հանցագործներին չկանգնեցրեց։ [16] Վարշավայի հրեական գետտոյում սովամահ լինող երեխաները ևս ոչ մի արձագանքի չարժանացան: [17] Լենինգրադը (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ժամանակին դարձել էր «սովի բանտ»։ [18] «Կարմիր քմերների ռեժիմի ողջ չարիքը թյուրըմբռնվեց այն պատճառով, որ մինչ բազմաթիվ կամբոջացիներ մահանում էին սովից կամ թերսնումից, արտերկրում դա կապում էին «բնական» տնտեսական և կլիմայական գործոնների հետ»։ [19] «Հյուծված բանտարկյալների լուսանկարները և փախստականների՝  խոշտանգումների, սովի ու մահապատիժների մասին պատմությությունները» Միլոշևիչի ռեժիմի կողմից Սրեբրենիցայում բարեփոխումներ իրականացնելու կեղծ խոստումների տարածման խթան դարձան։ [20]

1․ Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի գ կետի էական տարրերը․ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

ա․ Պատմական ակնարկ

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ցեղասպանության հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կողմից Կոնվենցիայի մշակման նախնական փուլերում՝ II հոդվածի գ կետի պարամետրերը քննարկելիս, ֆրանսիական կողմը նկատել էր, որ «[ե]թե որևէ խմբի պարենն այնքան սղվի, որ վերջինիս բնաջնջումն անխուսափելի դառնա սոսկ որոշակի ազգության, ռասայի կամ կրոնի պատկանելու հիմքով, ապա նման փաստը ևս հարկավոր է դիտարկել ցեղասպանական հանցագործության կատեգորիայի մեջ»։ [21]

Այս առաջարկը, որ ֆրանսիական կողմն էր առաջ քաշել, ժամանակավոր կոմիտեի մյուս անդամների կողմից ընդունվեց [22] և ի վերջո տեղ գտավ Հոդված II (գ)-ի վերջնական տեքստի մեջ։ [23]

  1. Ցեղասպանության տարրերը իրավագիտական պրակտիկայում

Որոշակի կենսապայմանների հարկադրման և սպանության կամ ծանր վիրավորման ճանապարհով ցեղասպանությունների տարանջատումը քննարկվել է Երուսաղեմի շրջանային դատարանում՝ Այխմանի գործը վարելիս, երբ կարծիք է արտահայտվել, որ  «տեղի են ունեցել երկու տարբեր գործողություններ․ նախ, որոշակի կենսապայմանների հարկադրում՝ նրանց ֆիզիկական ոչնչացման տանելու մտադրությամբ, և հետո ինքնին ֆիզիկական ոչնչացումը»։ [24]

Նախկին Հարավսլավիայի և Ռուանդայի միջազգային քրեական դատարանների իրավագիտական պրակտիկայում ցեղասպանութան տվյալ ձևը բնորոշվում է որպես «որոշակի խմբի անդամներին բնակչության այլ հատվածներին տրամադրվող տարրական գոյամիջոցներից զրկելը»։ [25] Այս գործընթացն իրականացվում է այնպիսի մեթոդներով, «որոնցով հանցագործն անմիջապես չի սպանում տվյալ խմբի անդամներին, սակայն վերջին հաշվով ձգտում է նրանց ֆիզիկական ոչնչացմանը»։ [26]

Հատկանշական է, որ խնդրո առարկա գործողությունները կարող են չհանգեցնել տվյալ խմբի անդամների ֆիզիկական կամ հոգեկան որևէ վնասի։ [27] Սակայն վատթարագույն հանգուցալուծման դեպքում նախկին Հարավսլավիայի և Ռուանդայի միջազգային քրեական դատարանի Վճռաբեկ պալատը եզրակացրել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի ա կամ բ կետերը, որոնք համապատասխանաբար վերաբերում են տվյալ խմբի անդամներին սպանելուն կամ նրանց լուրջ վնաս պատճառելուն, այս դեպքում ավելի տեղին են, քան II հոդվածի գ կետը։ [29]

Ցեղասպանության կոնվենցիայի նախնական բանակցությունների արձանագրությունները ցույց են տալիս պատճառահետևանքային այդ տարրից բացահայտ հրաժարում՝ մերժելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեցերորդ կոմիտեի՝ Ուրուգվայի և Միացյալ Թագավորության առաջ քաշած ուղղումը, որտեղ առաջարկվում էր կիրառել «հավանականորեն կհանգեցնեն ոչնչացմանը» արտահայտությունը [30] «ուղղված են ոչնչացմանը» տարբերակի փոխարեն։[31]

2020 թ․ նմանօրինակ եզրակացություն է արել Հարավային Սուդանում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը «սովի» պայմաններ ստեղծելու ռազմական հանցագործության վերաբերյալ Ժնևի կոնվենցիաների Լրացուցիչ արձանագրութուն I-ի Հոդված 54-ի 1-ին կետում․

«Սով» տերմինը պետք է ընկալվի ոչ միայն որպես զրկում սննդից և ջրից, այլև տվյալ իրավիճակում գոյատևման համար անհրաժեշտ այլ կարևոր ապրանքներից։ Սովի հանցագործության մեղադրանքը չի ենթադրում, որ զոհերը պետք է սովամահ եղած լինեն, այլ այն, որ նրանք դիտավորյալ զրկվել են իրենց գոյատևման համար խիստ անհրաժեշտ օբյեկտներից։ [32]

ii․ Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի վերաբերյալ

ԱՄԴ-ն արդեն ուսումնասիրել է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Դատարանը կենտրոնացել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման՝ Ցեղասպանություն իրականացնելու Պետական, այլ ոչ թե անհատական քրեական պատասխանատվության վրա։

Չնայած Պետական պարտավորությունների այլ շարքի վրա հիմնվելուն՝ Դատարանը հաստատեց Ցեղասպանության իրեղեն տարրերի առկայությունը՝ ամրագրված Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի գ կետում․ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ [33]

ԱՄԴ-ի նախնական որոշումը մատնանշում է Ցեղասպանության իրեղեն տարրերի հավանական համընկնում Ցեղասպանության կոնվեցիայի II հոդվածի գ կետով պահանջվող իրեղեն տարրերի հետ․ (գ) «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

Դատարանը ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել` «հավանական» համարելով այն, որ էթնիկ խմբի մի մասի՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի» իրավունքները Լաչինի միջանցքի՝ դեկտեմբերի 22-ից սկսված շրջափակման ներազդեցությունն են կրում։ [34] Հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանը գնահատել է, որ «ներազդեցության գոտում գտնվող մարդիկ պատկանում են որոշակի էթնիկ խմբի», ինչպես պահանջվում է Ցեղասպանության կոնվեցիայում։ 

Համաձայն Արդարադատության միջազգային դատարանի ընդունած «Elements of the Crimes» իրավական փաստաթղթի՝ որևէ խմբի ֆիզիկական ոչնչացման միտումով ստեղծված «կյանքի պայմաններ» տերմինը «կարող է ընդգրկել, բայց չսահմանափակվել գոյատևման համար խիստ անհրաժեշտ ռեսուրսների՝ օրինակ՝ սննդի կամ բժշկական ծառայությունների դիտավորյալ զրկումով, կամ սեփական տներից համակարգային վտարումով»։ [35]

Իր փետրվարյան որոշման շրջանակում ԱՄԴ-ն ընդունել է սննդի և դեղորայքի վերաբերյալ հարցումը՝ հաստատելով, որ «[վ]նասները կարող են անդառնալի համարվել, երբ խնդրո առարկա անձինք ենթարկվում են առողջությանը և կյանքին սպառնացող վտանգի։ Դատարանը ապա նաև նշել է, որ մարդասիրական կարիքների՝ սննդամթերքի և դեղորայքի, այդ թվում՝ կենսական դեղամիջոցների, բժշկական սարքավորումների, քրոնիկ հիվանդությունների բուժման կամ կանխարգելիչ խնամքի համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման և ձեռքբերման սահմանափակումները կարող են լուրջ վնաս հասցնել անհատների առողջությանը և կյանքին»։ [36]

Արդարադատության միջազգային դատարանը եզրակացրել է, որ շրջափակումը «կարող է անդառնալի հետևանքներ թողնել վերոնշյալ իրավունքների վրա, և իրավիճակը հրատապ է այն իմաստով, որ կա իրական և վերահաս վտանգ, որ անդառնալի վնասներ կհասցվեն մինչև  Դատարանի՝ տվյալ գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը»։ [37]

Նման եզրակացությունը մատնանշում է համընկնում «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը» կետի հետ: Տվյալ խմբի դեմ նախամշակված ծրագրի կամ նման հանցավոր արարքի օրինաչափ վարքի առկայության անհրաժեշտությունն ակնհայտ է, սակայն ստորև ենթարկվել է ավելի մանրամասն վերլուծության։

բ․ Ցեղասպանության հանցագործության սուբյեկտիվ տարրը

Ցեղասպանության հանցագործությունը պահանջում է դիտավորություն․ «ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։ [38] Դատարկ խոստովանությունը դիտավորությունն ապացուցելու միակ եղանակը չէ։ Կամավոր գործողությունները ևս նույնիսկ լուռ, բայց արտահայտում են դիտավորություն «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր [ստեղծման], որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

Նախագահ Ալիևի ցեղասպանական մտադրությունները կարելի է մակաբերել հետևյալից.

  1. Նա գիտակցաբար համակարգված քայլեր է ձեռնարկել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տարանցումը և փոխադրումը դադարեցնելու նպատակով և ի վերջո արգելափակել այն՝ ցեմենտի բլոկներից անցակետ տեղադրելով,
  2. Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման «մոտալուտ» վտանգների մասին ծանուցված լինելով հանդերձ՝ նա շարունակում է շրջափակումը, ինչպես նաև
  3. Չնայած իր կանխամտածած գործողությունների հետևանքների հստակ իմացությանը՝ նախագահ Ալիևը կամավոր կերպով հրաժարվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելուց։ 
  1. Դիտավորությունը իրավագիտական պրակտիկայում

Ռուանդայի միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ պալատը Կայիշիմայի և Ռուզինդանայի գործը քննելիս նկատել է, որ «հանցավոր դիտավորության բացահայտ դրսևորումները ․․․ հաճախ հազվադեպ են քրեական դատավարությունների համատեքստում»։ [39]

Կարաջիչի գործի շուրջ դատարանը նմանապես նշել է, որ «իր բնույթով ցեղասպանական դիտավորությունը սովորաբար չի տրվում անմիջական ապացույցների» [40]՝ ապա Գակումբիցիի գործում հավելելով, որ «[մ]իայն մեղադրյալն ինքն ունի սեփական հոգեկան վիճակի մասին անմիջական տեղեկատվություն և ամենայն հավանականությամբ չի վկայի իր ցեղասպանական դիտավորության մասին»։ Այսպիսով, դիտավորության տարրը սովորաբար պետք է մակաբերել»։ [41]  

Ռուանդայի միջազգային քրեական դատարանի Դատավարության պալատը նմանապես Ռուտագանդայի գործում վճռել էր, որ «[բ]ացահայտ, անմիջական ապացույցի բացակայության դեպքում dolus specialis` առանձնակի մտադրությունը, կարող է ․․․ մակաբերվել համապատասխան փաստերից և հանգամանքներից», և որ «այդպիսի մոտեցումը հանցագործներին թույլ չի տալիս խուսափել դատապարտումից միայն որոշակի դրսևորումների բացակայության պատճառով»։ [42]

Նմանօրինակ վճիռ է կայացրել Ռուանդայի միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ պալատը՝ Կրստիչի գործում նշելով, որ «եթե ցեղասպան մտադրության անմիջական ապացույցներ չկան, դիտավորությունը այնուամենայնիվ կարող է մակաբերվել հանցագործության փաստացի հանգամանքներից»։ [43]

ii․ Նախագահ Ալիևի մտադրությունների վերլուծություն

Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Ալիևը, պետության անվտանգային ուժերի դե յուրե և դե ֆակտո գերագույն հրամանատարն է։ Նրա հրամանատարությամբ անվտանգության սահմանապահ անձնակազմը ստանձնել է Լաչինի միջանցքի անցակետի վերահսկողությունն ու արգելափակել բոլոր ապրանքների և մարդկանց տարանցումը։

Նախագահ Ալիևի՝ «Լեռնային Ղարաբաղի հայերին» ոչնչացնելու մտադրությանը պետք է մակաբերել նրա իրեզեկված, կամավոր և հակամարտական քայլերից՝ լի Արդարարադատության միջազգային դատարանի որոշումների հանդեպ արհամարհանքով։

2020 թվականին, երբ նախագահ Ալիևն ընդունեց ռուս խաղաղապահներին և համաձայնեց երաշխավորել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ միջանցք, նա անուղղակիորեն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի փաստացի ինքնավարությունը։

Ապա՝ մի քանի ամիս անց, երբ Ռուսաստանը ներքաշվեց ուկրաինական դեպքերի մեջ, նախագահ Ալիևը փոխեց իր ուղղությունն ու որոշեց, որ այդ տարածաշրջանն ինքնավար չէ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնավարության շուրջ բանակցելու փոխարեն նա  մի շարք որոշումների տեսքով համակարգված քայլեր ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին վերացնելու ուղղությամբ։

Նախևառաջ՝ նա մի խումբ քաղաքացիական անձանց թույլ տվեց արգելափակել Լաչինի միջանցքը։

Երկրորդ հերթին՝ Ուկրաինական պատերազմի սկզբից մեկ տարի անց նա Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրեց՝ խոչընդոտելով Լաչիինի միջանցքով ազատ տարանցումը։ Ալիևը Լաչինի միջանցքի արգելափակումը հարկադրեց՝ տեղեկացված լինելով Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ ամրագրված հետևանքների մասին:

Երրորդ հերթին՝ նա ամբողջովին շրջափակեց Լաչինի միջանցքը և հրաժարվեց ենթարկվել Դատարանի որոշմանը։

Կարելի է եզրակացնել, որ նախագահ Ալիևի՝ Լաչինի միջանցքն ամբողջովին շրջափակելու հրահանգն ընդունվել է կամավոր կերպով՝ «այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծ[ման դիտավորությամբ], որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

Այս մակաբերությունը հաստատվում է նրանով, որ նախագահ Ալիևը գիտեր՝ Արդարադատության միջազգային դատարանը եկել է այն եզրակացության, որ շրջափակումը «իրական և վերահաս վտանգ» է առաջացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի «առողջությանը և կյանքին»։ Ավելին, նախագահ Ալիևի ցեղասպանական մտադրությունն այնքան աներեր է, որ նա բացահայտորեն վիճարկում է Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշումը։

iii. Նախագահ Ալիևի հայտարարությունը 2023 թվականի օգոստոսի 1-ին

Իմ ճշգրտությունն ու անկողմնակալությունը երաշխավորելու համար նախքան այս զեկույցը գրելը նամակով դիմել եմ նախագահ Ալիևին՝ բացատրելով շրջափակման հետևանքները և հնարավորություն տալով իր տեսակետը հստակեցնելու։ Նամակս նախագահին տեղեկացնում էր Ցեղասպանության կատարման մասին։ Նա կարող էր Ցեղասպանության պատասխանատու դառնալ։ Ես պատասխան չստացա, իսկ շրջափակումը շարունակվում է։

Նախագահ Ալիևը հարցը քննարկել է իմ նամակից երկու օր անց Եվրոնյուզում հեռարձակված հարցազրույցի ժամանակ։ Նա անուղղակիորեն ընդունեց, որ շրջափակումը իր իսկ վարած քաղաքականության արդյունքն է և ձևացրեց, թե արդարացնում է 120,000 հայերի սովամահությունը՝ խուսափելու հանքանյութերի, ծխախոտի, iPhone-ների և բենզինի ենթադրյալ մաքսանենգությունից:

Նա հիմնավորեց «Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» կողմից իրականացված դեկտեմբերյան շրջափակումը «Ղարաբաղում բնական ռեսուրսների ապօրինի պեղումներով»։ Նա ասաց, որ ադրբեջանական անցակետ է տեղադրվել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ի կատար ածելու համար։ «Եվ Հայաստանի հետ սահմանային անցակետ տեղադրելուց անմիջապես հետո, ինչը մեր օրինական իրավունքն է ․․․, մենք Շուշայում իմ ներկայացուցչի միջոցով կապ ենք հաստատել ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպեսզի պեղումները դադարեցվեն, և նրանք դադարեցին ու հեռացան։ Այնպես որ հիմա ազատ տեղաշարժն արգելափակված չէ»։  

Այնուհետև նա բացատրեց, որ «հունիսի 15-ին Հայաստանը հերթական ռազմական սադրանքն է իրականացրել՝ վիրավորելով մեր սահմանապահներից մեկին, և ճանապարհը ժամանակավորապես փակվել է հետաքննության համար»։

«Բայց հետո այն ևս բացվել է։ Կարմիր Խաչը վերսկսել է դեղամիջոցների տեղափոխումը և բուժման կարիք ունեցող հիվանդների Հայաստան տարհանումը։ Սակայն, ցավոք, Կարմիր Խաչի բեռնատարները ստուգելիս հանյտնաբերեցինք մաքսանենգ ճանապարհով բերված ապրանքներ, ինչպիսիք են ծխախոտը, iPhone-ը և բենզինը: Կարմիր Խաչը ևս դա խոստովանել է։ Ահա, թե ինչու ճանապարհը կրկին արգելափակվեց»։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարզաբանել է միջադեպը։ Այս հայտարարությունը հավաստում է, որ նախագահ Ալիևն է տնօրինում իրավիճակը՝ ապակողմնորոշիչ փաստարկներ ներկայացնելով փորձելով շեղել հանրության ուշադրությունն իր ցեղասպան քաղաքականությունից։ 

Նա ձևացնում է, թե չի ենթարկվում դատարանի որոշմանը և սովի է մատնում 120,000 մարդու՝ մի քանի iPhone-ի կամ հանքանյութերի մաքսանենգությունը վերահսկելու համար։ Մաքսանենգության դեպքերը պետք է պատշաճ կերպով հետաքննության ենթարկվեն, բայց դրանք չպետք է շեղեն հանրության ուշադրությունը նրա որոշումների ցեղասպանական ազդեցությունից։

Հարցազրույցում նախագահ Ալիևը նշել է իր շարժառիթը, որն է «վերջ դնել անջատողականությանը»։ Նա ասել է, թե «էթնիկ զտումներ չի կազմակերպում», բայց առաջարկում է, որ հայերը Ղարաբաղում կարող են ապրել որպես Ադրբեջանի փոքրամասնություն՝ ուշադրություն չդարձնելով խտրականությանն ու ցեղասպանությանը, այլապես ստիպված կլինեն հեռանան։

Ցեղասպանության մեղավորները փորձում են թաքցնել իրենց ցեղասպան մտադրությունը։ Նման մտադրության քողարկման դեմ պայքարը ցեղասպանության դրդապատճառի և դիտավորությանմիջև հստակ տարբերություն դնելու հիմնական նպատակն է։ [44]

Դիտավորությունն այն իրական նպատակն է, որին հանցագործը ձգտում է հասնել, մինչդեռ շարժառիթը հանցագործության կատարման հստակ պատճառն է։ Համապատասխանաբար, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ պալատը Ստակիչի գործում վերջնականապես հայտարարեց, որ «ցեղասպանություն իրականացնող մեղադրյալի շարժառիթը չի ազդում հանցագործության մեջ նրա մեղավորության վրա»: [45]

Այսպիսով «անձնական շարժառիթի» առկայությունը, ինչպիսին է տարածքի ձեռքբերումը կամ անջատված, առանձին միավորի ինտեգրումը, «պետք է տարբերակվի դիտավորությունից, և սա չի բացառում ցեղասպանության դիտավորության առկայությունը»: [46]

Նախագահ Ալիևը ճշմարտացիորեն ասաց, որ Ադրբեջանը 2020-ի պատերազմում հետ է վերցրել Հայաստանի կողմից օկուպացված տարածքը, սակայն այժմ նա Հայաստանին սպառնում է նոր պատերազմով վերացնել Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը։

Նա բացատրեց, որ նախորդ տարվա աշխարհաքաղաքական փոփոխություններն իր օգտին էին, և հարցադրում կատարեց՝ «ո՞վ է պաշտպանելու Հայաստանը»։ Սա նման է Հիտլերի` 1939 թվականի օգոստոսին արված հայտարարությանը, թե «ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջման մասին»։ [47]

Նախագահն ավարտեց հարցազրույցը հայերին ուղղված սպառնալից ուղերձով․ «Նրանք պետք է հասկանան, որ նրանց ներկայիս իրավիճակը չի դառնա իրենց օգտին, եթե շարունակեն անտեսել մեզ, եթե շարունակեն իրենց պահել այնպես, ասես մենք գոյություն չունենք»:

Դ. Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել:

Նախագահ Ալիևի նկատմամբ պետք է հետաքննություն սկսել, որովհետև նա է պետության գլուխը և վերահսկում է քաղաքական, ռազմական և դիվանագիտական որոշումները: Նա է Ցեղասպանության գործողությունների կազմակերպիչը։

Տեղեկություններ կան, որոնք ներկայացնում են շրջափակման մեջ ներգրավված այլ մեղավորների, բայց ցեղասպանական մտադրության վերաբերյալ նրանց դեմ որևէ ապացույց չկա։ Սակայն նրանք ևս պետք է հետաքննվեն՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների՝ Ցեղասպանությանը և շրջափակմանը իրենց հնարավոր մասնակցության համար:

Կան գաղտնի զեկույցներ, որոնց համաձայն՝ հետևյալ անձինք պետք է հետաքննվեն։ Ցանկը չի սահմանափակվում այսքանով.

1) Զաքիր Ասկեր օղլի Հասանով (ադրբեջաներեն՝ Zakir Əsgər oğlu Həsənov) – Պաշտպանության նախարար

2) Էլչին Գուլիև (ադրբեջաներեն՝ Elçin Isa oğlu Quliyev) ” Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար

3) Ակշին Մահարրամով ” Պետական սահմանի պահպանության սահմանապահ ջոկատի շտաբի պետ

4) Միսիր Ալիև ” Պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադ

5) Ֆարիդ Շաֆիև ” Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն

Ե. Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննել նախագահ Ալիևին։

Ցեղասպանության մասին կոնվենցիայի IV հոդվածը սահմանում է, որ «ցեղասպանություն […] կատարած անձինք ենթակա են պատժի», նույնիսկ եթե «նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են»: [48] Բայց չկա քրեական արդարադատության որևէ անկախ համակարգ Ցեղասպանությունը հետաքննելու համար:

Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ ազգային իշխանության կողմից, քանի որ նա՝ որպես պետության ղեկավար, անձեռնմխելիություն ունի: [49]

Նման անձեռնմխելիությունը չի գործում Միջազգային քրեական դատարանում։ [50] Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների կատարման համար ՄՔԴ-ում հետաքննություն սկսելու երեք տարբերակ կա.

1) Ադրբեջանը դառնում է մասնակից պետություն (Հռոմի ստատուտի 12-րդ հոդվածի 1-ին կետ),

2) Ադրբեջանն ընդունում է Դատարանի իրավասությունն իր տարածքում (Հռոմի ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ կետ), և

3) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցով դիմում է ՄՔԴ-ին (Հռոմի ստատուտի  13-րդ հոդվածի բ կետ):

Սակայն Ադրբեջանը Հռոմի ստատուտի անդամ պետություն չէ և չի ընդունել ՄՔԴ-ի իրավասությունը: Արդյունքում, անհապաղ պետական գործողություններ են պահանջվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու համար, որով Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին դիմում է ուղարկվում ՄՔԴ:

Կան նախադեպեր. 2005 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Բանաձև 1395-ը, որը Դարֆուրի իրավիճակի համար դիմում ներկայացրեց ՄՔԴ: Հինգ տարի անց նախագահ Օմար Ալ Բաշիրին մեղադրեցին ցեղասպանության մեջ։ [51]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ձեռքբերումը ՄՔԴ-ին իրավասություն տրամադրելու համար պետք է իրագործելի լինի: Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ անդամ պետությունները պարտավոր են կանխել և պատժել ցեղասպանությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս 15 անդամներից 14-ը հանդիսանում են նաև այդ կոնվենցիայի անդամներ՝ դառնալով ճնշող մեծամասնություն:

Ֆրանսիան դեռ 2013 թվականին առաջարկել է, որ Խորհրդի հինգ մշտական անդամները կամավոր և միասնական կերպով կասեցնեն վետոյի կիրառումը Ցեղասպանության և զանգվածային այլ վայրագությունների դեպքում։

Զ. Ինչպե՞ս կանխել հայերի այս խմբի վերջնական ոչնչացումը:

Ընդգծելը, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում 2023 թվականին, կփոխի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ըմբռնումները։

Նախագահ Ալիևը հարցրել է. «Ինչո՞ւ Իսպանիան  թույլ չի տալիս Կատալոնիային հանրաքվե անցկացնել: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժենք անջատողականությունը»։ Այստեղ ինքնիշխանությանը վերաբերվող բարդ հարցերի պարզ պատասխանն այն է, որ Իսպանիան ցեղասպանություն չի իրականացնում անջատողական փորձերը վերահսկելու համար:

Հարյուր հիսուներեք երկրներ, ներառյալ Ադրբեջանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրամիության անդամները, հանդիսանում են Ցեղասպանության մասին կոնվենցիայի ստորագրող կողմեր։ Կոնվենցիայի համաձայն՝ կողմերը հաստատում են, որ  միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխել և պատժել: Դրա ժամանակին կանխարգելումը պահանջում է հրատապ քաղաքական որոշումների ընդունում։

ա) դադարեցնել շրջափակումը և մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, և

բ) վիճելի տարածքային պահանջների համար համակարգային լուծումներ գտնել։ Սա պետք է ընդունվի մինչև 2025 թվականի մայիսը, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանը կարող է Ռուսաստանից պահանջել հեռացնել իր խաղաղապահ զորքերը։

  1. Միտումնավոր բացթողում

Միտումնավոր կերպով այնպես է ստացվել, որ միջազգային մակարդակում չկան գլխավոր մարմիններ, ովքեր նման հրատապ դեպքերում քայլեր կձեռնարկեին։ Ցեղասպանության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը, խելացի՝ նպատակաուղղված պատժամիջոցները և դասական դիվանագիտական այլ գործիքները դանդաղ և ոչ բավարար միջոցներ են՝ արձագանքելու և կանխելու ներկայիս սարսափելի իրավիճակը:

Կարճաժամկետ կտրվածքով, որը վճռորոշ է սովամահությամբ շարունակվող ցեղասպանությունը դադարեցնելու համար, կանխարգելումը բացառապես սահմանվում է հակամարտությունում ներգրավված պետությունների շահերով։

Սամանթա Փաուերը հաստատեց, որ ԱՄՆ քաղաքական գործիչները գրեթե ոչինչ չեն արել ցեղասպանությունները կանխելու համար, քանի որ Ամերիկայի «ազգային կենսական շահերը» վտանգված չեն համարել: Նա իր «A Problem from Hell» գրքում հոյակապ կերպով նկարագրել է, թե ինչպես են քաղաքական գործիչները խուսափում ցեղասպանությունները վերահսկելու համար ջանքեր գործադրելուց: Նրանք հանդարտեցնում են, կաշառում, գայթակղում կամ շահարկում են իրենց ընտրողներին, ովքեր պահանջում են քայլեր ձեռնարկել: [53]

Սամանթա Փաուերի նկարագրած դժկամությունը Ցեղասպանության իրագործումից առաջ քայլեր ձեռնարկելու համար ակնհայտ դարձավ 1994 թվականի ապրիլին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից շատերը հրաժարվեցին «Ցեղասպանություն» անվանել այն, ինչ կատարվում էր Ռուանդայում: Քննարկման ընթացքում Խորհրդի անդամները պահանջեցին հրադադար հաստատելու բանակցություններ վարել։ Չեխիայի դեսպանը, նրանց մարտահրավեր նետելով, առաջարկը նմանեցրեց հրեաներին Հիտլերի հետ զինադադար կնքելու առաջարկին: [54]

Իր գրքում Սամանթա Փաուերը նաև բացատրում է քաղաքացիների վճռորոշ դերը պետական առաջնորդների ուշադրությունը արտերկրում տեղի ունեցող Ցեղասպանության վրա կենտրոնացնելու մեջ։ Սփյուռքահայության ձայնը կարող է մեղմացնել միջազգային իրավական ճարտարապետության ստեղծած այս միտումնավոր բացթողումը։ Նրանք պետք է համախմբվեն ողջ աշխարհով՝ իրենց ասելիքը հասցնելու պետական առաջնորդներին և հավաքական ու գործնական լուծում գտնելու համար։

  1. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության դերը

Ինչպես արդեն նշվել է, Ռուսաստանը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար, և ԱՄՆ-ն, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ բանակցություններին, հանդիսանում են Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետություններ, ինչպես Եվրամիության մյուս բոլոր անդամները: Նրանք ունեն արտոնյալ դիրք՝ կանխելու այս ցեղասպանությունը։ Ուկրաինական հակամարտությունում նրանց ինտենսիվ դիմակայությունը չպետք է հայերին վերածի կողմնակի զոհերի։

Արդյո՞ք հնարավոր է օգնել Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարներին՝ համատեղ դիրքորոշման հասնելու՝ դադարեցնելու հայերի ընթացող ցեղասպանությունը։ Եթե նրանք համաձայնության գան, սնունդը  հայերին կհասնի մեկ օրվա ընթացքում։

Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենը լիակատար շրջափակումից մի քանի օր անց զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արդարացիորեն խնդրելով բացել միջանցքը։ Սակայն այդ ժամանակ ցեղասպանական հանգամանքների մասին հստակություն չկար։ Պետքարտուղար Բլինկենը սահմանափակեց զրույցը շեշտելով «խաղաղ բանակցությունների դրական ընթացքը պահպանելու անհրաժեշտությունը բոլոր կողմերի համար»: [55]

Նախագահ Ալիևի գործողությունները ցույց են տալիս, որ նա այն ընկալմանն է, որ Ցեղասպանություն իրագործելու իր մեթոդը՝ ստիպելու զոհերին ընդունել իր պահանջները, հանդուրժվում է միջազգային հանրության կողմից։

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրամիությունը, որոնք ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, պետք է հրապարակայնորեն պարզաբանեն, որ չեն սատարում և թույլ չեն տա, որ նախագահ Ալիևը բացահայտ կամ անուղղակիորեն ցեղասպանություն իրականացնի։

  1. Հիմա է կանխարգելելու ժամանակը

Ինչպես Արդարադատության միջազգային դատարանն է հաստատել, պայմանագիր ձեռք բերելու համար ցեղասպանությունը որպես մեթոդ օգտագործելը մեղսակցություն է։

2007 թվականին Բոսնիայի և Սերբիայի միջև հակամարտության շուրջ կայացրած վճռում Արդարադատության միջազգային դատարանը սահմանեց հետևյալ սկզբունքը․ «կանխարգելելու կամ քայլեր ձեռնարկելու պարտավորվածությունը առաջանում է այն պահին, երբ պետությունն իմանում է կամ որպես կանոն պետք է իմանար ցեղասպանության իրագործման լուրջ ռիսկի առկայության մասին»: [56]

Դատարանը հավելել է․ «Ակնհայտորեն սա չի նշանակում, որ ցեղասպանությունը կանխելու պարտավորությունն առաջանում է միայն այն ժամանակ, երբ սկսվում է Ցեղասպանության իրագործումը։ Դա անհեթեթ կլիներ, քանի որ այս պարտավորվածության ողջ իմաստը արարքի կատարումը կանխելը կամ կանխելու փորձն է»։ [57] Սկսած այն պահից, երբ Պետությունը տեղեկություն է ստանում ենթադրյալ Ցեղասպանության տեղի ունենալու վերաբերյալ, այն պարտավորվածություն է ձեռք բերում՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները մարդկանց որոշակի խմբի հետագա «ֆիզիկական ոչնչացումը» կանխելու և կասեցնելու համար։

Պետքարտուղար Բլինքենը Հոլոքոստի թանգարանում բացատրեց, որ իր պարտականություններից մեկը «ԱՄՆ-ի անունից որոշելն է՝ արդյոք  վայրագություններ կատարվել են: Դա հսկայական պատասխանատվություն է, որին ես շատ լուրջ եմ վերաբերվում՝ հատկապես հաշվի առնելով իմ ընտանիքի պատմությունը»: [58] Նա մատնանշեց մարդկանց որոշակի խմբի ոչնչացնելու մտադրությունը և ատելության խոսքը՝ որպես ռոհինջաների դեմ հալածանքների միջոց՝ «բազմաթիվ առումներով արտացոլելով Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների հանգեցնող ճանապարհը»: [59]

Նախագահ Բայդենը համարձակ քայլ կատարեց և դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես Հայոց ցեղասպանություն։ «Ամերիկայի ժողովուրդը հարգում է 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհ դարձած բոլոր հայերի հիհշատակը։ Եկեք ամրապնդրենք բոլորիս վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագությունները աշխարհի ցանկացած կետում»: [60]

Այժմ, երբ բացահայտված է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ դեմ ցեղասպանություն է իրականացվում, ժամանակն է, որ ԱՄՆ-ն իր խոսքին տեր կանգնի։ 

ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիության անդամները, Ցեղասպանության մասին կոնվենցիայի բոլոր մասնակից պետությունները և ՄԱԿ-ի անդամները պատմական բացառիկ հնարավորություն ունեն 2023 թվականին հայերի որոշակի խմբի դեմ կատարվող ցեղասպանությունը կանգնեցնելու համար։

Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը մի շարք առումներով ներկայացնում է ցեղասպանության նախատիպը կյանքի որոշակի պայմանների պարտադրման միջոցով, որոնք նախատեսված են մարդկանց խմբի ոչնչացման համար: [61] Սա հանգեցնում է դեպքերի տրամաբանական հանգուցալուծմանը, քանի որ «1915-ին թուրք կառավարիչների կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքը օրինակ է կյանքի որոշակի պայմանների պարտադրմամբ Ցեղասպանության կատարման»: [62]

Որպես ոլորտում որոշակի փորձ ունեցող անձ՝ ինձ համար պատիվ էր իմ ներդրումն ունենալ այս հարցում՝ անկողմնակալ զեկույց տրամադրելով, և ես պատրաստ եմ աջակցել ցանկացած կողմի, որը կփորձի կանխել հայերի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում:

Հղումներ

[14] Տես՝ «Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan)» (Order on Provisional Measures)  2023 թվականի փետրվարի 22, պարբերություն 62, 67։ Տես նաև՝ «Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan)» (Order on Request for Modification of Provisional Measures)2023 թվականի հուլիսի 6, պարբերություն 30։

[15] 2023 թ․ փետրվարի 1-ին Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի Գործադիր և Խորհրդատվական խորհուրդները հայտարարել են․ «Ցեղասպանության ռիսկի էական գործոններ կան Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ ուղղված»։ Հասանելի է հետևյալ հղումով՝ https://genocidescholars.org/wpcontent/uploads/2023/02/IAGS-EB-AB-Statement-on-Azeri-Blokade-of-Artsakh.pdf։ 2023 թ․ հունիսի 22-ին Լեմկինի անվան՝ ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցեղասպանության ահազանգ հնչեցրել, տե՛ս Լեմկինի անվան՝ ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ, «Azerbaijan Update #8» (2023 թ․ հունիսի 22)՝ https://www.lemkininstitute.com/_files/ugd/391abe_2bdcf33e1e0d4acf95e82292efed03c8.pdf։

[16] Տե՛ս Սամանթա Փաուեր, «A Problem From Hell»: America and the Age of Genocide (Basic Books 2002), էջ 27; Թաներ Աքչամ, «The Armenian Genocide»-ը Բեն Քիրնանի և այլոց (խմբագիրներ), «The Cambridge World History of Genocide» գրքում, 3-րդ հատոր (Cambridge University Press 2023), էջ 67, 83։

[17] Փաուեր (հղում 16), էջ 74․ Նացիստական պաշտոնական հրամանով կարգադրվում էր, որ «Հրեական բնակելի թաղամասի հիմնական ապահովումը պետք է լինի գոյապահպանման համար պահանջվող նվազագույնից պակաս՝ անկախ հետևանքներից»։ Economic Sector of Jewish Residential District in Warsaw, Order, 7 BFG, էջ 65 (1941 թ․ ապրիլի 19)։

[18] Ալես Ադամովիչ և Դանիիլ Գրանին, «Leningrad Under Siege: First-Hand Accounts of the Ordeal» (Pen & Sword Books 2007), էջ 190։

[19] Տե՛ս Փաուեր (հղում 16), էջեր 179–80; Ադամ Ջոնս, «Genocide: A Comprehensive Introduction» (Routledge 2006), էջ 198; Բեն Քիրնան, «The Genocides in Cambodia, 1975–1979», Քիրնան և այլք (հղում 17), էջ 518, 534։

[20] Փաուեր (հղում 16), էջ 580. Տե՛ս նաև Մարկետա Սլավկովա, «Starving Srebrenica and the Recipes for Survival in the Bosnian War (1992–1995)» (2019), 106, Český Lid, էջ 297։

[21] UN ESCOR, 7-րդ նստաշրջան, Ցեղասպանության ժամանակավոր կոմիտե, 4-րդ հանդիպում (1948 թ․ ապրիլի 7) UN Doc. E/AC.25/SR.4, էջ 14 (պ-ն Օրդոնո, Ֆրանսիա)։

[22] Նույն տեղում, էջ 15 (պ-ն Ռուձինսկի, Լեհաստան), էջ 16 (պ-ն Մակտոս, ԱՄՆ)։

[23] Ուիլյամ Ա․ Շաբաս, «Genocide in International Law: The Crime of Crimes» (2-րդ հրատ․, Cambridge University Press 2009) էջ 189–90։

[24] Քրեական գործ n 40/61 (Երուսաղեմ), «Attorney General v. Eichmann» (1961) 45 PM 3, (1968) ILR, 36-րդ հատոր, էջ  5, պարբ․ 196։

[25] «Prosecutor v. Stakić» (Decision on Rule 98 bis Motion for Judgment of Acquittal) IT-97-24-T (2002, հոկտեմբերի 31),  պարբ․ 25։

[26] «Prosecutor v. Akayesu» (Trial Judgment) ICTR-96-4-T (1998 թ․ սեպտեմբերի 2), պարբ․ 505. Տե՛ս նաև «Prosecutor v. Tolimir» (Trial Judgment) IT-05-88-2-T (2012 թ․ դեկտեմբերի 12), պարբ․ 740; «Prosecutor v. Brđanin» (Trial Judgment) IT-99-36-T (2004 թ․ սեպտեմբերի 1), պարբ․ 691; «Prosecutor v. Stakić» (Trial Judgment) IT-97-24-T (2003 թ հուլիսի 31), պարբ․ 517–18; «Prosecutor v. Musema» (Trial Judgment) ICTR-96-13-T (2000 թ․ հունվարի 27), պարբ․ 157; «Prosecutor v. Rutaganda» (Trial Judgement) ICTR-96-3-T (1999 թ․ դետկեմբերի 6), պարբ․ 52; «Prosecutor v. Popović et al». (Trial Judgment) IT-05-88-T (2010 թ․ հունիսի 10), պարբ․ 814; «Prosecutor v. Karadžić» (Trial Judgment) IT-95-5/18- T (2016 թ․ մարտի 24), պարբ․ 2586; «Prosecutor v. Mladić» (Trial Judgment) IT-09-92-T (2017 թ․ նոյեմբերի 22), պարբ․ 3453։

[27] Տե՛ս «Tolimir Trial Judgment» (n 28), պարբ․ 741; «Karadžić Trial Judgment» (n 28), պարբ․ 546; «Brđanin Trial Judgment» (n 28), պարբ․ 691; «Stakić Trial Judgment» (n 28), պարբ․ 517.։

[28] Տե՛ս «Statute of the International Criminal Tribunal for the former Yugoslavia» (ընդունված 1993 թ․ մայիսի 25-ին) 32 ILM 1170 (ICTY Statute), հոդված 4(2)(a), (b); «Rome Statute of the International Criminal Court» (ընդունված 1998 թ․ հուլիսի 17-ին) 2187 UNTS 3 (Rome Statute), հոդված 6(a), (b)։

[29] Տե՛ս «ICTY Statute» (n 31), հոդված 4(2)(c); «Rome Statute» (n 31), հոդված 6(c)։

[30] Տե՛ս «Uruguay: Amendments to the Draft Convention on Genocide» (1948 թ․ հոկտեմբերի 1) UN Doc. A/C.6/209; «United Kingdom of Great Britain and Northern Ireland: Amendments to Articles II and III of the Draft Convention on Genocide» (1948 թ․ հոկտեմբերի 7) UN Doc. A/C.6/222։

[31] UN GAOR, 3-րդ նստաշրջան, 6-րդ կոմիտե, 82-րդ հանդիպում (1948 թ․ հոկտեմբերի 23) UN Doc. A/C.6/SR.82, էջ 183; UNGA Sixth Committee, «Genocide – Draft Convention and Report of the Economic and Social Council» (1948 թ․ հոկտեմբերի 23) UN Doc. A/C.6/245. Տե՛ս նաև Լարս Բերստեր, «Article II», Քրիստիան Ջ․ Թեմս, Լարս Բերստեր և Բյորն Շիֆբաուր (խմբագիրներ), «Convention on the Prevention and Publishment of the Crime of Genocide: A Commentary» (C.H. Beck/Hart/Nomos 2014), էջ 79, պարբ․ 75.

[32] ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով Հարավային Սուդանում, «There is Nothing Left for Us»: Starvation as a Method of Warfare in South Sudan» (2020 թ․ հոկտեմբերի 5) UN Doc. A/HRC/45/CRP.3, պարբ․ 26. 

[33] Կոնվենցիա ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին (ընդունված 1948 թ․ դեկտեմբերի 9) 78 UNTS 277 (Ցեղասպանության կոնվենցիա), հոդված II (գ). 

[34] «Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan)» (Provisional Measures) 2023 թ․ փետրվարի 22, պարբ․ 39 [Armenia v. Azerbaijan Order of February 22, 2023].

[35] «ICC Elements of Crimes» (2013) հոդված 6(c)(4), ծան․ 4. 

[36] «Armenia v. Azerbaijan Order of February 22, 2023» (n 37), պարբ․ 55, մեջբերելով «Alleged Violations of the 1955 Treaty of Amity, Economic Relations, and Consular Rights (Islamic Republic of Iran v. United States of America)» (Provisional Measures) [2018] ICJ Rep 623, պարբ․ 91. 

[37] «Armenia v. Azerbaijan Order of February 22, 2023» (n 37), պարբ․ 59.  

[38] «Genocide Convention» (n 36) art II. 

[39] «Prosecutor v. Kayishema and Ruzindana» (Appeal Judgement) ICTR-95-1-A (1999 թ․ մայիսի 21), պարբ․ 159. 

[40] «Prosecutor v. Karadžić» (Rule 98 bis Appeal Judgment) IT-95-5/18-AR98bis.1 (2013 թ․ հուլիսի 11), պարբ․ 80. 

[41] «Prosecutor v. Gacumbitsi» (Appeal Judgment) ICTR-2001-64-A (2006 թ․ հուլիսի 7), պարբ․ 40. 

[42] «Prosecutor v. Rutaganda» (Trial Judgment) ICTR-97-20-T (1999 թ․ դեկտեմբերի 6), պարբ․ 525. 

[43] «Prosecutor v. Krstić» (Appeal Judgment) IT-98-33-A (2004 թ․ ապրիլի 19) պարբ․ 34, մեջբերելով՝ «Prosecutor v. Jelisić» (Appeal Judgment) IT-95-10-A (2001 թ․ հուլիսի 5) պարբ․ 47։ Տե՛ս նաև «Prosecutor v. Blagojević and Jokić» (Appeal Judgment) IT-02-60-A (2007 թ, մայիսի 9) պարբ․  123; «Prosecutor v. Hategekimana» (Appeal Judgment) ICTR-00-55B-0272/1-A (2012թ, մայիսի 8), պարբ․ 133; «Prosecutor v. Tolmir» (Appeal Judgment) IT-05-88/2-A (2015 թ․ ապրիլի 8) պարբ․ 246–47. 

[44] Տես «Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro)» (Merits) [2007] ԱՄԴ ներկայացուցիչ 43 (Bosnian Genocide Judgment) պարբ․ 189:

[45] Prosecutor v. Stakić (Appeal Judgment) IT-97-24-A IT-97-24-A (մարտի 22, 2006թ.) պարրբ․ 45՝ մեջբերելով Ելիսիչի վերաքննիչ վճիռը (հ 45) պարբ․ 49, Prosecutor v. Tadić (Appeal Judgment) IT-94-1-A (1999 թ. հուլիսի 15) պարբ․ 269:

[46] Popović et al. (n 28) պարբ․ 825։

[47] Լուի Լոխներ, «What About Germany?» (Dodd, Mead & Co 1943) 12։ Տե’ս նաև Office of United States Chief of Counsel for the Prosecution of Axis Criminality (ed), Nazi Conspiracy and Aggression, vol. VII (US Government Printing Office 1946) էջ 753. 

[48] Ցեղասպանության մասին կոնվենցիա (հ 36) հոդված IV։

[49] Տե՛ս «Arrest Warrant of 11 April 2000 (Democratic Republic of the Congo v. Belgium)» [2002] ԱՄԴ ներկայացուցիչ 3, պարբ․ 51:

[50] «Prosecutor v. Al Bashir (Judgment in the Jordan Referral re Al-Bashir Appeal)» ICC-02/05-01/09-397 (2019 թ. մայիսի 6) պարբ․ 113–17:

[51] Տե՛ս «Prosecutor v. Al Bashir (Second Warrant of Arrest for Omar Hassan Ahmad Al Bashir)» ICC-02/05- 01/09-95 (հուլիսի 12, 2010 թ.):

[52] Փաուեր (n 16) 708։

[53] Պետությունների դժկամությունը այն մասին, որ «նրանք քաղաքականապես առաջադիմում են միայն այն դեպքում, երբ նրանք հանգստացնում են, կաշառում, գայթակղում, բամբասում կամ այլ կերպ կարողանում շահարկել իրենց ընտրատարածքներում պահանջներ բարձացնելու սպառնացող տարրերը: Կարևոր նկատառումն այն չէ, թե արդյոք առաջարկը լավն է, այլ այն, թե արդյոք: . . ակտիվորեն խոսող ընտրողներին դա անմիջապես դուր է գալիս»։ Փաուեր(n 16) 335։

[54] Cable from the Czech Republic Mission to the United Nations to the Czech Foreign Ministry, Prague, Պրահա (ապրիլի 25, 1999 թ.), https://nsarchive2.gwu.edu/NSAEBB/NSAEBB472/docs/Document%2010.pdff։

[55] «Քարտուղար Բլինկենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ» (ԱՄՆ Պետքարտուղարություն, հուլիսի 30, 2023 թ.), https://www.state.gov/secretary-blinkens-call-with-azerbaijani-president-aliyev-14/։

[56] Bosnian Genocide Judgment (n 46) պարբ․ 431։

[57] Նույն տեղում:

[58] «Secretary Antony J. Blinken on the Genocide and Crimes Against Humanity in Burma» (ԱՄՆ Պետքարտուղարություն, մարտի 21, 2022 թ.), https://www.state.gov/secretary-antony-j-blinken-at-the-unitedstates-holocaust-memorial-museum/։ 

[59] Նույն տեղում:

[60] «Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը հայերի հիշատակի օրվա կապակցությամբ» (Սպիտակ տուն, ապրիլի 24, 2021 թ.), https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/04/24/statement-by-presidentjoe-biden-on-armenian-remembrance-day/։

[61] Գենայլ Մեթրո, «International Crimes and the Ad Hoc Tribunals» (Oxford University Press 2006) 239–40. 

[62] Շաբաս (հ 24) 19. «Այս հանցագործությունները հաճախ ներկայացվել են որպես «տեղահանումներ»: Բայց դրանք շատ ավելին էին, քան ուղղակի վտարումը կամ փոխանցումն այլ երկրի, քանի որ տեղահանությունն ինքնին ներառում էր մարդկային հիմնարար կարիքներից զրկում, ինչի հետևանքով մեծ թվով մահացան հիվանդություններից, թերսնուցումիից և հյուծվածությունից»: Նույն տեղում։ (շեշտադրումն ավելացված է):

Բնօրինակի հեղինակ՝ Luis Moreno Ocampo

Թարգմանիչներ՝ Հասմիկ Խաչատրյան (Hasmik Khachatryan), Մարիամ Անտիկյան (Mariam Antikian), Ինեսա Ավագյան (Inesa Avagyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։