#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:
Սննդի և գյուղատնտեսության ոլորտի խոշոր խաղացողներն իրենց առաջ մի շարք նպատակներ պետք է դնեն՝ բավարար չափով մատչելի սնունդ մատակարարելու և միաժամանակ մոլորակին հասցվող վնասները նվազեցնելու համար։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը կարող է լինել բարդ և բալանսավորում պահանջող․ ածխածնազերծման և բնության վրա դրական ազդեցություն ունեցող նախաձեռնությունները չեն կարող դիտարկվել մարդկային կարիքներից և մոլորակը սննդով ապահովելուց զատ։
McKinsey-ի՝ անցումային գյուղատնտեսության մասին զեկույցում առանձնացվել են 28 քայլեր, որոնք կարող են նպաստել գյուղատնտեսության ածխածնազերծմանը։
Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Միլենա Առաքելյան
Խմբագիր՝ Ինեսա Ավագյան
Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:
Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: