Գեներատիվ ԱԲ-ի ներուժը բացահայտելու բանալին

#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:

Գեներատիվ արհեստական բանականությունը (ԱԲ) կազմակերպություններում փոփոխությունների մեծ ալիք է առաջ բերում։ Ներկա փուլում գեներատիվ ԱԲ-ն և մյուս տեխնոլոգիաները կարող են ավտոմատացնել աշխատակիցների ժամանակի 60-70%-ը կազմող անելիքները։

Թեև աշխատանքները կփոփոխվեն և առավել արդյունավետ կդառնան, մարդու առաջնորդության անհրաժեշտությունը կմնա։ Ավելին՝ գերազանց կառավարման կարիքն ավելի կմեծանա, քանի որ կազմակերպությունները ձգտում են օգտվել այս հնարավորությունից։


Թարգմանիչ՝ Իվետա Ավագյան


Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:

Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: