Միացիր մեզ որպես վերլուծաբան

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է կամավորների ներգրավման փուլային ծրագիր, որի նպատակն է համալրել ներկայիս թիմն ակտիվ, եռանդուն անհատներով։ Ծրագրի շրջանակներում կենտրոնին անհրաժեշտ են ճկուն և ստեղծագործ վերլուծական միտք ունեցող մասնագետներ [քաղաքագետ, միջազգայնագետ, տնտեսագետ, իրավագետ, գրականագետ, պատմաբան, արվեստաբան, մշակութաբան, մարդաբան, լեզվաբան, հանրային կառավարման մասնագետ, կրթության կառավարման մասնագետ և այլն], ովքեր պատրաստ են իրականանցնել հետազոտություններ և հանրայնացնել իրենց տեսակետներն ու հարցադրումները՝  մասնագիտական ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով:

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:

Գործառույթները

  1. Մասնագիտական կոմպետենցիաներին համապատասխանող կամ հետաքրքրությունների շրջանակին առնչվող ոլորտներում պարբերական մոնիթորինգի իրականացում և ընթացիկ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
  2. Վերլուծական/հետազոտական նախագծերի իրականացում (թեմայի ընտրություն, համաձայնեցում, սահմանված թեմայի ուսումնասիրություն և վերլուծություն)։
  3. Եռամսյակային պարբերականությամբ առնվազն մեկ վերլուծական նախագծի ներկայացում: Ներկայացվող նյութերը պետք է լինեն գիտահանրամատչելի՝ համադրելով փաստական նյութերը հեղինակի վերլուծության հետ:
  4. Ներքին և արտասահմանյան վերլուծական կազմակերպությունների, գործընկեր կառույցների հետ համագործակցության ընթացքում վերլուծական ֆորումի գործառույթների շրջանակում դիտողությունների և առաջարկությունների ներկայացում`  միջազգային պարբերականներում հրապարակվելու հնարավորությամբ։
  5. Վերլուծական ֆորումի կողմից նախաձեռնվող և իրականացվող կամ այլ բաժինների կողմից իրականացվող, սակայն վերլուծական ֆորումի գործառույթներին առնչվող նախագծերում ակտիվ ներգրավվածություն։
  6. Վերլուծական ֆորումի շրջանակում կազմակերպվող մասնագիտական ոլորտային դասընթացների մասնակցություն և նախաձեռնում:

Առավել ակտիվ վերլուծաբանները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։

Պահանջվող որակավորումները՝

  1. Վերլուծական հմտությունների առկայություն,
  2. Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  3. Ռուսերեն, անգլերեն կամ այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  4. Տեղեկատվության հետ աշխատելու և վերլուծելու հմտություն,
  5. Քննադատական մտածողություն և հաղորդակցման հմտություններ,
  6. G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
  7. Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում,
  8. Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
  9. Նախանձախնդրություն և համարձակություն։

Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Հրապարակայնություն։  Պատրաստված նյութերը հրապարակվում են կազմակերպության պաշտոնական կայքէջում և սոցցանցերում, թարգմանվում չորս լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն` նշելով վերլուծաբանի անուն-ազգանունը: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական էջերի միջոցով. դրանցում ևս հստակեցվում են վերլուծաբանի հեղինակային իրավունքները։ Դուք մասնակցում եք կազմակերպության բոլոր միջոցառումներին և նախագծերին, որոնցում Ձեր գործառույթներն իրականացնելիս, հնարավորություն ունեք ծանոթանալ և շփվել ոլորտի մասնագետների հետ:

Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլխավորապես հեռավար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ կամ կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր՝ նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրել երաշխավորագիր՝  ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անդամագրության ընթացակարգը

Դիմորդների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փորձնական աշխատանք և հարցազրույց:

Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է վերլուծական աշխատանքի իրականացման առաջադրանք /թեմատիկ ուղղվածության սահմանափակում առկա չէ/, որի իրականացման և ներկայացման նպատակով դիմորդին տրվում է երկու շաբաթ ժամանակ: Դիմորդն ազատ է թեմայի ընտրության հարցում, որի շուրջ հստակեցումն իրականացվում է փորձաշրջանը համակարգող աշխատակցի հետ քննարկումների արդյունքում։ Փորձաշրջանի առաջին փուլը  հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի։

Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմիանան կազմակերության Վերլուծական ֆորումին: Աշխատանքն իրականացվում է բացառապես կամավորական հիմունքներով:

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես վերլուծաբան անդամակցելու համար, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:


Մեր այլ հայտադիմումները.